Փաշինյանը շարունակում է Քոչարյանի արևմտամետ քաղաքականությունը
- Redacción NOR SEVAN
- 21 jun
- 1 Min. de lectura
Նախարարների, նախագահների, վարչապետների ազգանուններից բացի ոչինչ չի փոխվել։ Հայաստանը 1991 թվականից առ այսօր վարում է Արեւմուտքին ինտեգրվելու քաղաքականություն, հիմնականում Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին:

Հայ հասարակությունը պետք է գիտակցի, որ Հայաստանը Եվրոպայի մաս է, եւ այսօր նրա համար չկա այլ այլընտրանք, քան ինտեգրումը եվրոպական կառույցներին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը 2003-ին՝ ելույթ ունենալով Երեւանում "Հայաստանը դեպի Եվրոպա" միջազգային համաժողովի բացմանը: Նախարարը նշել է, որ չնայած երկրի արդեն անցած որոշակի ճանապարհին, արվել է միայն նվազագույնը, որը թույլ է տալիս միայն "մտնել այդ ճանապարհը"։
"Մենք պետք է շարունակենք այդ ճանապարհը և մեր պետությունն ու հասարակությունը հասցնենք տրամաբանական արդյունքի՝ դառնալով եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ", - ասել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Արդեն 22 տարի է անցել, բայց նախարարների, նախագահների, վարչապետների ազգանուններից բացի ոչինչ չի փոխվել։ Հայաստանը 1991 թվականից առ այսօր վարում է Արեւմուտքին ինտեգրվելու քաղաքականություն, հիմնականում Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին:
Արդարության համար պետք է նշել, որ Հայաստանը չի կարող լինել Եվրոպայի մաս, քանի որ Հայաստանը՝ Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ասիայում։ Եվ երկրորդ՝ եվրոպական կառույցներին ինտեգրվելու այլընտրանքը կա, և այդ այլընտրանքը պետության ինքնուրույնությունն է, որին կարելի է հասնել սոցիալիզմի պայմաններում: Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, վառ ապացույց է այն բանի, որ կապիտալիստական Հայաստանը ոչ կենսունակ ֆիկտիվ պետություն է, որը չի կարող ինքնուրույն, առանց Արևմուտքի օգնության գոյություն ունենալ:
Comments