Պետք է արդյոք Հայաստանին, լինել Եվրոպայի Խորհրդի անդամ
Արևմուտքը ոչինչ չի կորցնում, իսկ Հայաստանը դառնում է հետամնաց երկիր, որտեղ երկրից ավելի շատ փող են արտահանում, քան ներկրում։
Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ
Նախքան սկսելը նշենք, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրոպայի Խորհուրդը: Եվրոպայի Խորհուրդը (ԵԽ)- Արևմուտքի գլոբալիստների նախագծերից մեկն է։ Հիմնադրվել է 1949 թվականին եվրոպական տասը պետությունների կողմից՝ "նրա անդամների միջև ավելի մեծ միասնության հասնելու համար՝ Հանուն նրանց ընդհանուր հանդիսացող իդեալների և սկզբունքների պաշտպանության և իրականացման և նրանց տնտեսական ու սոցիալական առաջընթացին նպաստելու" նպատակով։ ԵԽ կենտրոնը գտնվում է Ստրասբուրգում (Ֆրանսիա)։
ԵԽ-ն միավորում է 47 պետություն։ Հայաստանը կազմակերպության անդամ է դարձել 2001 թվականի հունվարի 25-ին, նախագահ Ռ. Քոչարյանի կառավարման շրջանում։ Եվրոպայի Խորհրդի խնդիրներն են.
-մարդու իրավունքների պաշտպանությունը,
-բազմակարծիք ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները,
-իրավական համագործակցության զարգացումը,
-փոխգործակցությունը մշակույթի, կրթության, առողջապահության, բնապահպանության և տեղեկատվության ոլորտներում:
Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է 1995թ. նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում: Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ ուղղված ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Հայաստանը վավերացրել է Եվրոպայի Խորհրդի անդամակցությամբ նախատեսված բոլոր կոնվենցիաները։ Եվրոպայի Խորհրդի քարտուղարության եւ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությամբ բարեփոխվել են ՀՀ համապատասխան օրենսգրքերն ու օրենքները, այդ թվում՝ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները:
Ավելի հեշտ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կազմակերպությունը, կարելի է ավելի պարզ օրինակ բերել։ Օրինակ, երբ մարդը որոշում է գնալ բաղնիք, նա առաջին հերթին պետք է գնա հանդերձարան: Նույն կերպ այստեղ է, Հայաստանը հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու ցանկության մասին, բայց անդամակցելուց առաջ պետք է անցնել այդ հանդերձարանը, որը կոչվում է Եվրոպայի Խորհուրդ, կատարել որոշակի պահանջներ, որպեսզի երկիրը համապատասխանի ԵՄ պահանջներին ու չափանիշներին, և միայն դրանից հետո Հայաստանին թույլ կտան անդամակցել ԵՄ-ին։
Այս բոլոր արևմտյան կազմակերպությունները, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը կամ Եվրամիությունը, լույս աշխարհ են եկել գլոբալիզմի գաղափարների կողմնակիցների գործունեության շնորհիվ։ Գլոբալիզմը (մոնդիալիզմը) գաղափարախոսություն է, որը բոլորովին խորթ է Հայաստանի շահերին։ Դա գաղափարախոսություն է, որը բնորոշ է միջազգային բանկիրների եւ միջազգային տրանզակցիոն կորպորացիաների ներկայացուցիչներին, Սորոսի տիպի բորսային սպեկուլյանտներին, զենքի համաշխարհային մատակարարներին ("մահվան վաճառականներին") եւ նրանց գործակալներին, ինչպիսին են Փաշինյանը, Սահակաշվիլին, Պորոշենկոն, Սանդուն, Գայդոն, Տիխանովսկայան եւ այլն: Այս շրջանակները ապրում են ըստ լատինական ասացվածքի "ubi bene, ibi patria" (որտեղ լավ է, այնտեղ է հայրենիքը): Եվ նրանցից շատերը պնդում են, որ իրենք ամենևին էլ որևէ քաղաքական գաղափարախոսության կողմնակից չեն։ Օրինակ՝ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք "իզմեր" չունեն։ Բայց դա ընդամենը հնարք է խաբելու բնակչությանը։ Ճշմարտությունն այն է, որ նրանք զբաղվում են առք ու վաճառքով զբաղեցնելով բարձր պետական պաշտոններ: Փաշինյանը, զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, զբաղվել է զենքի, ծխախոտի, ալմաստի մաքսանենգությամբ։ Գլոբալիստների հայրենասիրությունը փողն է։ Փաշինյանի հայրենասիրությունը փողն է: Փաշինյանի կողմից Արցախի դավաճանությունը և վաճառքը նույնպես իր գինն ունի:
90-ականներին Հայաստանի իշխող դասը քարոզում էր (և շարունակում են դա անել հիմա), Արևմուտքի վասալը լինելու գաղափարը՝ որպես անվիճելի բարիք: Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին ոգևորությամբ և ուրախությամբ ընդունվեց շատ արևմտամետների կողմից: Շատերը կարծում էին, որ վերջապես Հայաստանը հայտնվեց Եվրոպայում (չնայած այն բանին, որ հայերի հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, գտնվում է Ասիայում), որ պետք է սպասել ևս մի քիչ, և այն ժամանակ չեղյալ կհայտարարվի վիզաները, սահմանները և ապա Եվրոպան կդառնա ընդհանուր տուն: Բայց այդ ժամանակ պետք է կատարել Եվրոպայի Խորհրդի բոլոր պահանջներն ու պարտավորությունները։ Այդ մարդկանց համար, ովքեր ստրկամտությամբ ու խոնարհումով նայում էին Արևմուտքին, կարևոր չէր, որ Հայաստանը դառնում էր Արևմուտքի կիսագաղութ։
Հայաստանը այս բոլոր 19 տարիները, գտնվելով Եվրոպայի Խորհրդի կազմում, կատարել և շարունակում է կատարել Արևմուտքի ճշտապահ բոլոր պահանջները։ Հայաստանը 19 տարվա ընթացքում ստորագրել եւ վավերացրել է Եվրոպայի Խորհրդի 63-ից ավելի կոնվենցիաներ, սակայն դրանից մարդկանց մեծամասնության սոցիալ-տնտեսական կյանքը չի փոխվել դեպի լավը: Արդյունաբերորեն զարգացած սոցիալիստական Հայաստանից՝ 3.7 մլն բնակչությամբ, Արևմուտքի խորհուրդների շնորհիվ երկրի իշխանությունները վերածել են աղքատ և հետամնաց կապիտալիստական Հայաստանի՝ 2.9 մլն բնակչությամբ, որից 700 հազարը աղքատներն են: Շարունակվում է բնակչության անգրագիտության և գործազրկության աճը՝ առաջացնելով միգրացիայի ալիքներ: 30 տարի շարունակ Արևմուտքը գովաբանել և շոյել է հայաստանյան իշխանությունների ուսին, որ կատարելով Արևմուտքի խորհուրդները՝ հայաստանյան իշխանությունները լավ գործ են անում ։
Հայաստանը 19 տարի շարունակ ընդունելով Եվրոպայի Խորհրդի օրենքներն ու հանձնարարականները, այդպես էլ չկարողացավ ապահովել մարդու իրավունքները պատշաճ մակարդակով։ Բանը հասել է աբսուրդի, ՀՀ վարչապետ դավաճան Փաշինյանը, խախտելով Հայաստանի օրենքները եւ Սահմանադրությունը, որը բարեփոխվել է Եվրոպայի Խորհրդի թելադրանքով, Փաշինյանն իր գրպանային պատգամավորների հետ արգելափակել է դատական համակարգի աշխատանքը։ Այսպիսով, Փաշինյանը կոպտորեն խախտել է իշխանության երեք ճյուղերի բաժանման ու անկախության արևմտյան սկզբունքը։ Փաշինյանի գլխավորած գործադիր իշխանությունը, օրենսդիր իշխանության հետ միասին արգելափակել եւ ճնշում է գործադրել իշխանության երրորդ ճյուղի՝ դատական համակարգի աշխատանքի վրա: Այս ամենը՝ Արևմուտքի լուռ համաձայնության ֆոնին։ Եվրոպայի Խորհուրդը հանդես չի եկել Փաշինյանի դեմ քննադատությամբ, օրենքների եւ Սահմանադրության կոպիտ խախտման համար։ Դրանից հետո շարքային մարդու իրավունքների ինչ պաշտպանությունների մասին կարելի է ընդհանրապես խոսել մի երկրում, որտեղ վարչապետը խախտում է երկրի օրենքներն ու Սահմանադրությունը և մնում անպատիժ։
Մեծ հաշվով, Հայաստանի պետական շահերին ոչ մի գործնական օգուտ չի բերում Եվրոպայի Խորհրդի կազմում գտնվելը։ Հայաստանը, 19 տարի կատարելով Եվրոպայի Խորհրդի պարտավորությունները, վերածվել է ոչ իրավական պետության։ Շատ առումներով նման քաղաքականությունը պայմանավորված է Արևմտյան վարկերից Հայաստանի կախվածությամբ։ Ճիշտ է ասել իշխող դասի կախվածության մասին, քանի որ այդ բոլոր արևմտյան վարկերը գնում են պաշտոնյաների գրպանը, հետո այդ պաշտոնյաներն իրենց երեխաներին ուղարկում են Արևմուտք սովորելու, տուն են գնում Եվրոպայում, հաշիվներ են բացում եվրոպական բանկերում և այլն։ Մի խոսքով, այդ արևմտյան վարկերը հետո նորից վերադառնում է Արևմուտք։ Արևմուտքը ոչինչ չի կորցնում, իսկ Հայաստանը դառնում է հետամնաց երկիր, որտեղ երկրից ավելի շատ փող են արտահանում, քան ներկրում։
Եվրոպայի Խորհրդի ապակառուցողական գործողությունները ստիպում են լրջորեն մտածել այդ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու մասին։ Եվրոպայի Խորհրդի ողջ գործունեությունը -"մարդու իրավունքների պաշտպանության, օրենքների գերակայության մասին, ժողովրդավարության բազմակարծությունը" եւ այլ անհեթեթությունները կրում են զուտ կեղծ բնույթ, գրված են թղթի վրա եւ չեն աշխատում իրականում:
Անշուշտ, այսօր եկել է մտածելու ժամանակը, որ որքան ավելի ճիշտ է Փաշինյանը կատարում է Արևմուտքի տարբեր ցուցումները՝ ի դեմս Եվրոպայի Խորհրդի, Սորոսի հիմնադրամ, ԱՄՀ-ի, ՀԲ-ի և այլն, այնքան ավելի վատ է դառնում Հայաստանի համար։ Որքան շատ է Փաշինյանը ներդնում ժողովրդավարությունը, կապիտալիզմն ու մարդու իրավունքները արևմտյան նմուշներով, այնքան ավելի շատ հայեր են հեռանում երկրից: Դրա համար պետք է հստակ խոստովանել, այսպես կոչված արեւմտյան ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքների գերակայությունը, օրենքի առջև բոլորի իրավահավասարությունը, ընտրությունները և այլն Հայաստանում, սահմանափակ են, ձևական են և կեղծ։
Ինչպես ասում էր Ա. Բեբելը -"այն ամենը, ինչ խորհուրդ է տալիս մեզ թշնամին, դա վնասակար է մեզ համար": 30 տարի շարունակ Արևմուտքը սովորեցնում և ցույց է տալիս Հայաստանին, թե ինչպես պետք է ճիշտ ապրել կապիտալիզմի մեջ: Այն, որ այս բոլոր 30 տարիների ընթացքում, հատկապես Փաշինյանի կառավարման շրջանում, երբ իշխող դասը, Հայաստանը դրեց աղետի եզրին, ցույց է տալիս, որ Արևմուտքը Հայաստանի և հայ ժողովրդի իսկական թշնամին է։ Դրանից ելնելով՝ պետք է առաջնորդվել պարզ բանաձևով՝ այն ամենը, ինչ Արևմուտքը խորհուրդ է տալիս, Հայաստանի համար վնասակար է:
https://www.mfa.am/hy/international-organisations/5
https://www.mfa.am/hy/foreign-policy/
https://minfin.am/hy/content/evropakan_miutyun_eu_/#sthash.3RMH7m17.dpbs
Comments