top of page

Վրաստանում պայքար է ընթանում ազգայնականների եւ գլոբալիստների ճամբարների միջեւ

Վրաստանում իշխանության համար այս պայքարի կապակցությամբ որոշ քարոզիչներ տեղեկատվական կեղծ ալիք են բարձրացնում, թե իբր Վրաստանը խզում է հարաբերություններն Արևմուտքի հետ և անցնում է Ռուսաստանի կողմը։



Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Հայաստանի հարեւան երկրում՝ Վրաստանում, տեղի է ունենում իշխանության համար քաղաքական պայքար՝ գլոբալիստների եւ ազգայնականների կուսակցությունների միջեւ:


Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ իշխող "Վրացական երազանք" կուսակցությունը հավաքել է ձայների 54 տոկոսը, իսկ չորս ընդդիմադիր կուսակցությունները՝ ավելի քան 37 տոկոսը: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություններն անվանել է ոչ լեգիտիմ և կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ բողոքի ակցիաների:


Եվ այսպես, մի կողմից իշխող "Վրացական երազանք" կուսակցությունը՝ միլիարդատեր Իվանիշվիլիի եւ վարչապետ Կոբախիձեի գլխավորությամբ, ներկայացնում է ազգայնականների ճամբարը, մյուս կողմից՝ գլոբալիստների ճամբարը, որը ներկայացնում է նախկին նախագահ Սահակաշվիլիի կուսակցությունը եւ գործող նախագահ Զուրաբաշիվլին: Վրաստանում իշխանության համար այս պայքարի կապակցությամբ որոշ քարոզիչներ տեղեկատվական կեղծ ալիք են բարձրացնում, թե իբր Վրաստանը խզում է հարաբերություններն Արևմուտքի հետ և անցնում է Ռուսաստանի կողմը։ Իրականում այդպես չէ, որքան էլ որոշ քարոզիչներ փորձեն ցանկալին իրականության տեղ ներկայացնել, սակայն փաստը մնում է փաստ, որ Վրաստանի իշխող դասը չի կարող և չի ուզում խզել հարաբերություններն Արևմուտքի հետ: Այսպիսով, վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ինտեգրումը Եվրամիությանը մնում է Վրաստանի գլխավոր առաջնահերթությունը արտաքին քաղաքականության մեջ:


Այնպես որ, ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, ինչպիսի կուսակցություն էլ գա իշխանության Վրաստանում, լինի դա գլոբալիստների, թե ազգայնականների կուսակցություն, արտաքին ու ներքին կուրսը լինելու է արևմտամետ, առաջին հերթին ինտեգրումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։ Կապիտալիստական Վրաստանը, ինչպես ցանկացած այլ կապիտալիստական երկիր, չի կարող ապրել առանց քեռի Սեմի։ Այսպես է կառուցված կապիտալիստական համակարգը, որտեղ առաջատար և գլխավոր դերը պատկանում է Միացյալ Նահանգների իշխող դասին: Այս բոլոր ազգայնականներն ու գլոբալիստները կողմ են շուկայական հարաբերություններին, հանդես են գալիս կապիտալիզմի դրոշի ներքո, այսինքն՝ նրանք բոլորն ուզում են, որ Վրաստանը լինի Արևմուտքի կիսագաղութը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Քանի որ Վրաստանի իշխող ուժերին ձեռնտու է նման ստրկամիտ կապիտալիստական կյանքը՝ կատարել Արևմուտքի հրամանները, իսկ փոխարենը ստանալ և ապրել Արևմուտքի վարկերով: 


Ճիշտ նույն իրավիճակն է Հայաստանում, Մոլդովայում և նախկին Խորհրդային Միության այլ երկրներում: Արեւմուտքի հետ իրական խզումը եւ ինքնուրույնության վերականգնումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ երկիրը դուրս կգա կապիտալիստական համակարգից: Կապիտալիզմի այլընտրանքը սոցիալիզմն է:

Yorumlar


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page