top of page

Եթե չունեցանք պրոռուսական իշխանություն, շատ արագ հանգելու ենք «Ալեքսանդրապոլ 2»-ի

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ գնահատմամբ` մեր տարածաշրջանը դարձել է համաշխարհային ուժային կենտրոնների բախման թատերաբեմ:

Հարցազրույզը վարեց Հրանտ Սաֆարյան - «Իրավունք», Երևան


«ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ Է ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՄԱՐ»


-Իսկ ի՞նչ հետին միտք ունեն Ձեր նշած ուժային կենտրոնները, որ նպատակադրված ակտիվություն են ցուցաբերում տարածաշրջանում հենց հիմա:


-Ցավոք, այդ ակտիվության նշանակետը դարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի այսօրվա իրավիճակը, որովհետեւ այն անմիջականորեն հնարավորություն է տալիս համաշխարհային ուժային կենտրոններին ազդեցության լծակներ գտնել ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի վրա, որպեսզի հասնեն ռուսական ազդեցության կրճատման իրենց գերնպատակին եւ, իհարկե, պլաններ մշակեն Իրանի եւ Մերձավոր Արեւելքի իրադարձություններին խառնվելու համար: Այս առումով առաջին հերթին պետք է հասկանալ, թե ուժային կենտրոնների ակտիվությունից որն է մեզ ավելի ձեռնտու, եւ որի քայլերին պետք է համահունչ գնանք, ընդհանրապես որն է մեզ օգուտ կամ վնաս: Օրինակ, հավաքական Արեւմուտքը` հանձինս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն` ստեղծել է, այսպես կոչված, բրյուսելյան հարթակը, որտեղ անընդհատ հրավիրվում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախագահությամբ բանակցությունների: Գումարած դրան ակտիվություն է ցուցաբերում Միացյալ Նահանգները. անընդհատ մեր պետական այրերը ժամանում են Վաշինգտոն եւ հանդիպումներ են ունենում բավականին պատասխանատու անձնավորությունների հետ: Արդյունքում հասան նրան, որ Երեւան ժամանեց նաեւ ԱՄՆ հետախուզության ղեկավարը:


-Ո՞ր ուղղությունն է նպաստավոր Հայաստանի շահերի պաշտպանության տեսանկյունից:


-Եթե աշխարհաքաղաքական տեսանկյունից նայենք, Արեւմուտքը գտնվում է հակամարտության մեջ Ռուսաստանի հետ: Թերեւս մի քայլ է մնում բացահայտ պատերազմի համար, եթե հիմա դեռ չբնութագրենք այն այդպիսին` կապված ուկրաինական իրադարձությունների հետ: Հետեւապես, Արեւմուտքի գլխավոր նպատակը ոչ թե հայկական շահն է կամ Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, այլ` ռուսական ազդեցության կրճատումը հետխորհրդային տարածքում: Այսօր Ուկրաինայում ընթացող պատերազմի մեխն այն է, որ ընդհանրապես դուրս մղեն Ռուսաստանին Արեւելյան Եվրոպայից, հատկապես` Ուկրաինայից եւ դարձնեն նրան երկրորդական պետություն: Հարավային Կովկասը, Միջին Ասիան, Ուկրաինան, Աֆղանստանը այն տարածաշրջաններն ու երկրներն են, որտեղ կարելի է ստեղծել հակամարտություններ, տաք օջախներ, ռազմական բախումներ, մեծ ու փոքր պատերազմներ եւ մաշեցնել Ռուսաստանի ռեսուրսներն ու ուժերը` հասնելով նրան, որ ՌԴ-ն, շրջապատված լինելով այդպիսի հակամարտային օջախներով, ստիպված լինի ծախսել իր ռեսուրսները եւ զիջել այս պայքարում իր դիրքերը հետխորհրդային տարածքում: Այդ ռազմավարությունը միշտ է եղել եւ եթե 90-ական թվականներին ելցինյան վարրչակարգի օրոք այն չի հանգեցրել այնպիսի իրավիճակի, ինչպիսի պատերազմն է Ուկրաինայում, ապա Պուտինի իշխանության ժամանակ Ռուսաստանը հստակ որդեգրել է հետխորհրդային տարածքում իր ազդեցության վերականգնման քաղաքականությունը: Այնպես որ, այն գործոնը, որը ստիպում է Արեւմուտքին ակտիվանալ, հայկական շահը չէ, այստեղ գլոբալ պայքարի եւ ազդեցության գոտիների պայքար է հետխորհրդային տարածքի համար:


«ԷՐԴՈՂԱՆԻՆ ԿԱՐՈՂ Է ԶՍՊԵԼ ՄԻՄԻԱՅՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ»


-Այսինքն` ստացվում է, որ Արեւմուտքին այսօր ձեռնտու չէ՞ կայունությունը Հարավային Կովկասում:


-Ինձ թվում է` ոչ, որովհետեւ եթե Ռուսաստանը շրջապատված է ապակայունությամբ եւ բախման օջախներով, բնականաբար, իրավիճակն այնտեղ ավելի վատ կլինի: Այս առումով հատկապես Հարավային Կովկասը շատ կարեւոր նշանակություն ունի ե՛ւ լոգիստիկ առումով, ե՛ւ էներգակիրների, ե՛ւ Արեւելք-Արեւմուտք հարաբերությունենրի, ե՛ւ Չինաստան-Հնդկաստան-Ռուսաստան-Իրան համագործակցության պլանների իրականացման ուղղությամբ: Հարավային Կովկասում եւ հետխոհրդային երկրներում կայունությունը ձեռնտու է Ռուսաստանին, դրանով ռուսական ուժերին հնարավորություն է տրվում վարել առավել խիստ, ազգանպաստ եւ իր պետական շահերից քաղաքականություն Արեւելյան Եվրոպայում: Դեռ ավելին` ինչքան կայուն է Հարավային Կովկասը, այնքան ավելի է իր ազդեցությունը կարողանում ամրապնդում Ռուսաստանը, այդ թվում` Հայաստանում եւ Ադրբեջանում: Ռուսաստանն ունի շատ մեծ տնտեսական եւ այլ էներգետիկ պլաններ այստեղ: Արեւմտյան պատժամիջոցները ստիպում են Ռուսաստանին գնալ Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցության, Իրանի հետ համագործակցության: Իսկ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար կապող միջանցք է դեպի Իրան եւ Թուրքիա: Օրինակ` ռուս փորձագետներն անգամ նշում են, որ շատ հնարավոր է ռուս-իրանական համագործակցությունը զարգանա այն աստիճանի, որ Ռուսաստանը եւ Իրանը փորձեն համատեղ քայլեր ձեռնարկել` ընդհուպ ռազմաբազայի ստեղծում Հնդկական օվկիանոսում` ԱՄՆ ազդեցության ոլորտները կրճատելու համար: Հետեւապես, այսօր Հարավային Կովկասում կայունությունն առավել շատ անհրաժեշտ է Ռուսաստանին: Իսկ մեզ պետք է դաշնակցել այն երկրի հետ, որը առավել մեծ ազդեցության լծակներ ունի այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա, որոնք մեզ սպառնում են:


-Կարծում եք` Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա այսօր Ռուսաստանն ավելի մեծ ազդեցություն ունի, քան Արեւմո՞ւտքը:


-Իհարկե, եւ այդ ազդեցության լծակն, անշուշտ, կարող է օգտակար լինել Հայաստանին: Այսօր Թուրքիան այն երկիրն է, որը, լինելով ՆԱՏՕ-յի անդամ` վարում էն մեծ մասամբ ինքնագլուխ արտաքին քաղաքականություն: Էրդողանը կարող է արհամարհել ե՛ւ Վաշինգտոնին, ե՛ւ Բրյուսելին, ե՛ւ ում ասես: Ուստի` ասել, թե Էրդողանի քաղաքականության վրա այսօր Միացյալ Նահանգները կամ հավաքական Արեւմուտքը, թեկուզ Եվրամիությունը ազդեցություն ունեն, եւ եթե Թուրքիան Հայաստանի վրա, ապրիորի դիտարկենք, պատերազմի եւ հարվածի Երեւանին, նրանք կարող են զսպել, այդպես չէ: Էրդողանին կարող է զսպել միմիայն Ռուսաստանը, որովհետեւ այսօր էներգետիկ պլաններում Թուրքիան հսկայական օգուտներ է քաղում` դառնալով ռուսական էներգակիրների դեպի Արեւմուտք արտահանող: Ավելին` արդեն մեկ-երկու շաբաթ է խոսվում է այն մասին, որ Թուրքիան կարող է դառնալ ոչ միայն էներգետիկ ՀԱԲ, այլ նաեւ հացահատիկային ՀԱԲ` Ռուսաստանի համար: Այսինքն` եթե Արեւմուտքը հրաժարվում է ռուսական հաց գնել, ուրեմն` նա ստիպված պետք է թուրքական շուկայում այն վաճառի: Ստացվում է այնպես, որ մեր ռազմաքաղաքական թիվ մեկ դաշնակիցը եւ ազգային անվտանգության առումով ամենագլխավոր գործընկեր Ռուսաստանն առավել մեծ ազդեցություն ունի մեր թիվ մեկ թշնամու` Թուրքիայի վրա:


«ՀԱՐՑԸ ՈՉ ԹԵ ՌՈՒՍԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՐԵՒՄՏԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ԱՅԼ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է»


-Բայց այս ամենը հաշվարկելու փոխարեն` ոմանք դեռ ոգեւորվում են Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների կողմից արված հայտարարություններից, ընդունած բանաձեւերից, թե բա` հայանպաստ են…


-Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների հայտարարությունները, որոշումները, այլ գործողությունները, որոնք օգտակար են Հայաստանի անվտանգության համար, պետք է ողջունենք: Ռուսաստանին համարելով մեր հիմնական գործընկերը` ինչ-որ, այսպես ասած, աննպատակ չպետք է քննադատական սլալքներ ուղղենք դեպի Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ: Ո՛չ, մենք ողջունում ենք, շնորհակալություն ենք հայտնում հայանպաստ դիրքորոշման համար: Բայց Բեռլինի կոնգրեսից սկսած` թղթե շերեփի տարիներից, Արեւմուտքը միշտ այդպես հայանպաստ որոշումներ է ընդունել, ճանաչել ու խոսել է ցեղասպանության մասին, ընդունել են բանաձեւեր, ներկայումս էլ Ֆրանսիայում ընդունում են բանաձեւ, որով պատժամիջոցներ է նախատեսվում Ադրբեջանի նկատմամբ: Սակայն, հայանպաստ բանաձեւ ընդունել, հայտարարություններ անել, ողբալ, կոնֆերանս անել, ֆուրշետ կամ շոու-միջոցառումներ կազմակերպելն օվկիանոսից այն կողմ կամ հեռավոր Եվրոպայում այլ է, մեր անվտանգությունն այստեղ ապահովելն` այլ: Սեպտեմբերին ընդամենը 8 ժամվա ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանը տվեց 200-ից ավելի զոհ: 1991-92 թթ. Սադամ Հուսեյնի բանակը Միացյալ Նահանգների կողմից ջախջախելուց հետո` նրանք տվել էին ընդամենը 223 սպանված, պատկերացնո՞ւմ եք տարբերությունը: Ներկա ուժային հարաբերակցությունում եթե պատերազմը ձգվեր 15 օր կամ մեկ ամիս, ինչքա՞ն զոհ էինք ունենալու, մեր հույսը ո՞ւմ վրա էինք դնելու` այստեղ ռազմաքաղաքական ներկայություն ունեցող, Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա լծակներ ունեցող պետությա՞ն, թե՞ այն երկրների, որոնք ճոխ դահլիճներում բավականին բարձրագոչ բանաձեւեր եւ հայտարարություններ են ընդունում:


-Այս ամենը հաշվի առնելով` ինչպե՞ս պետք է դիրքավորվի եւ կողմնորոշվի հայաստանյան քաղաքական դաշտը, հատկապես երբ վերջին օրերին գերակտիվացել են ռուսատյաց արեւմտամետ ուժերը:


-Մենք չենք կարող ունենալ այլ իշխանություն, քան` պրոռուսական: Չունեցանք պրոռուսական իշխանություն, շատ արագ հանգելու ենք «Ալեքսանդրապոլ 2»-ի: Իսկ այդ պայմանագրով բոլորս գիտենք, թե ինչքան սահմանափակ տարածք էր մնում Հայաստանին: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, եւ այլ բան այստեղ ապացուցել չենք կարող: 44-օրյա պատերազմը դադարեցվեց Ռուսաստանի միջնորդությամբ, մինչդեռ այսօր հակառուսական ուժերը մեծ ակտիվություն են ցուցաբերում: Ավելին` Նիկոլ Փաշինյանը հանդիպում է այն մարդկանց հետ, ովքեր բացահայտ հակառուսական դիրքորոշում ունեն եւ մեդիադաշտում հանդես են գալիս հայտարարությամբ, թե «Ռուսաստանը Հայաստանի թշնամին է»: Նայեք, թե հեռուստաալիքներով քանի պրոռուսական գործիչ է ելույթ ունենում, քանի` հակառուսական: Առավոտից իրիկուն իրենց խոսքն է հնչում, ինչը շատ վատ է: Ադրբեջանական հետախուզությունն այդ ամենը հավաքում է, թարգմանում, տանում Կրեմլ եւ դնում Պուտինի առաջ, ասում են` ահա ձեր դաշնակից պետության քաղաքական դաշտում ինչ գործընթացներ են: Պետք է այս ամենին վերջ տալ, որովհետեւ այստեղ հարցը ոչ թե ռուսասիրության կամ արեւմտասիրության մեջ է, այլ մեր գոյության խնդիրն է: Պետք է ընտրենք ոսկե միջինը` մեր անվտանգային հարցերը լուծելու համար:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page