Եթե թշնամիները կարողանում են քեզ խաբել, և դու չես կարողանում նրանց տեղը դնել, ուրեմն դու վատ քաղաքական գործիչ ես
- Redacción NOR SEVAN
- 4 jul
- 2 Min. de lectura
Actualizado: 10 sept
Եթե Ռուսաստանն իսկապես մեծ տերություն է, ինչպես պնդում է ռուսական պետական քարոզչությունը, ապա բարի եղեք վարվել այնպես, ինչպես ընդունված է մեծ տերությանը:

Ռ. Տեր-Հարությունյան քաղաքագետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեռևս Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ ՆԱՏՕ-ի երկրները սկսել են ընդլայնվել դեպի արևելք՝ խախտելով իրենց խոստումը:
"Իսկ ահա թե ինչպես մենք մոտեցանք, ինչպես բոլորս մոտեցանք այդ հատուկ ռազմական գործողությանը (Ուկրաինայում): Այդ մասին ոչ ոք ոչ մի խոսք չի ասում։ Եվ ամեն ինչ սկսվեց ի՞նչից, այն բանից, որ մեզ խաբեցին, կոպտորեն խաբեցին, ինչպես մեզ մոտ ժողովուրդն է ասում՝ քցեցին, ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու կապակցությամբ։ Չէ որ ամբողջ աշխարհին հայտնի է, որ Ռուսաստանին խոստացվել է՝ ոչ մի թիզ դեպի արևելք ՆԱՏՕ-ն առաջ չի գնա։ Եվ հետո մեկը մյուսի հետևից ընդլայնման ալիքները", - ասել է Պուտինը Մինսկում լրագրողներին:
Զարմանալի է, թե ինչպես է Պուտինն ամեն անգամ խոսում այն մասին, թե ինչպես է իրեն խաբել Արևմուտքը։ Գուցե նա մտածում է, որ դրանով նա ցույց է տալիս Արևմուտքի իրական պորնիկ-երկերեսանի դեմքը, թեև իրականում նա դրանով խայտառակում է ինքն իրեն և ձեռքի հետ էլ ողջ Ռուսաստանը։ Եթե Ռուսաստանն իսկապես մեծ տերություն է, ինչպես պնդում է ռուսական պետական քարոզչությունը, ապա բարի եղեք վարվել այնպես, ինչպես ընդունված է մեծ տերությանը: Եվ եթե ինչ-որ չմոներ խաբել են ձեզ, ապա բռնեք նրանց և հրապարակավ "քաշեք ականջները", այսինքն՝ արեք այնպիսի պատասխան, որ նրանք այլևս չհամարձակվեն ձեզ հետ այդքան անհարգալից վարվել: Թե չէ ստացվում է, որ Ռուսաստանը մեծ գերտերություն չէ, քանի որ նրա ղեկավարությանը կարելի է խաբել:
Բացի այդ, ոչ միայն Արևմուտքն է խաբել են Պուտինին, այլև հետխորհրդային շատ հանրապետություններ, ինչպես օրինակ Հայաստանը՝ Փաշինյանի գլխավորությամբ: 2018-ին Փաշինյանը խաբեց Պուտինին՝ ձևանալով որպես ընկեր և դաշնակից, Հայաստանի իշխանությունները վարել և վարում են ռուսատյաց քաղաքականություն՝ միաժամանակ խորացնելով իրենց հարաբերություններն Արևմուտքի հետ: 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Փաշինյանը խաբեց Պուտինին՝ չհամաձայնելով ստորագրել հրադադարի հոկտեմբերի շահավետ առաջարկները: Փաշինյանն այնպես է խաբել Պուտինին, իր նպատակային դավաճանական-պարտվողական քաղաքականությամբ, որ Պուտինը մինչև հիմա հավատում է, որ Փաշինյանը դավաճան չէ: Հետո Փաշինյանը խաբեց Պուտինին, գնաց Պրահա ու գաղտնի ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ռուս խաղաղապահներին ստիպված եղան դուրս բերել Արցախից և այլն և այլն....
Մի խոսքով, Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը պետք է սթափվի և համարժեք պատասխան տա թշնամուն: Իսկ եթե նա չի ուզում դա անել կամ չգիտի, ապա իրավիճակը կվատթարանա և չմո Փաշինյանի տիպի խամաճիկները կլկտիանան:













Comentarios