2021 թվականին Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի է ժամանել ավելի քան 300 հազար մարդ

Սոցիալ-տնտեսական ծանր վիճակը և մշտական ​​ճգնաժամը շարունակում են Հայաստանի քաղաքացիների զանգվածային արտագաղթի պատճառ դառնալ:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Հայաստանից աշխատանքային միգրանտները կազմել են ավելի քան 300 հազար մարդ, որոնք 2021 թվականին ժամանել են Ռուսաստան աշխատելու։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը։


2018 թվականին Փաշինյանը Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայ ժողովրդին և ողջ աշխարհին հայտարարեց, որ կախարդական փայտիկ ունի, որը կլուծի երկրի և ժողովրդի բոլոր խնդիրները, որ նա շատ ներդրումներ կներգրավի երկրում, որ ինքը արտագաղթը կվերածի հայրենադարձության և այլն։ Այդ ժամանակից անցել է բավարար ժամանակ, սակայն ոչ Փաշինյանի կախարդական փայտիկը, ոչ խոստացված ներդրումները, ոչ էլ, առավել ևս, հայրենադարձությունը հայ ժողովուրդը այնպես էլ չտեսավ: Ինչպես ասում են, դժոխքի ճանապարհը բարի մտադրություններով է հարթված: Փաշինյանը ճիշտ այդպես ժողովրդին բարգավաճման մասին կեղծ, ֆանտաստիկ խոստումներ բաժանելով՝ ժողովրդին դժոխք բերեց։ Հակահայ դավադրություն, պատերազմ, դավաճանություն, պարտություն, տարածքների հանձնում, հազարավոր սպանվածներ, հազարավոր վիրավորներ, հազարավոր փախստականներ, այդ ամենը քիչ է հայ ժողովրդի համար, Փաշինյանը դեռ այս ամենին ավելացրեց արտագաղթի աճը: Չնայած այդ բոլոր դժբախտություններին, որ Փաշինյանը բերեց հայ ժողովրդին, նա կարողանում է ընտրակեղծիքների միջոցով շարունակել ղեկավարել Հայաստանը:


Փաշինյանի հայատյաց և հակապետական քաղաքականության շնորհիվ, որը կառավարում է Հայաստանը արդեն 4 տարի, Հայաստանի տնտեսա-քաղաքական իրավիճակն ընդհանուր առմամբ շարունակում է վատանալ։ Փաշինյանի հանցավոր ռեժիմի օրոք Հայաստանում սոցիալական անարդարության կարգը եւ բնակչության արտագաղթը նոր զարգացում է ստացել։ Նրանցից շատերը, ովքեր այսօր հեռանում են Հայաստանից, ժամանակին միամտաբար հավատացին ստախոս Փաշինյանի կարգախոսներին, քվեարկեցին և աջակցեցին Փաշինյանին։ Ցավոք, այդ աշխատանքային միգրանտներից շատերը շարունակում են մնալ խաբված և մանիպուլյացված փաշինյանական քարոզչությանը։ Մարդիկ քաղաքական եւ տնտեսական գիտելիքների բացակայության կամ պակասի պատճառով հեշտությամբ վերածվում են աշխատանքային միգրանտների՝ իրենց արդար իրավունքների համար պայքարելու փոխարեն:


Հայաստանից հայերի զանգվածային արտագաղթը սկսվել է 1991թ. հակահեղափոխությունից եւ կապիտալիզմի վերականգնումից հետո և այս գործընթացը շարունակվում է մինչ օրս: Ներքին կապիտալի բացակայության պատճառով, որն անհրաժեշտ է կապիտալիզմի կառուցման և սոցիալ-տնտեսական սուր խնդիրների լուծման համար, հայ լիբերալները ձեռք մեկնեցին դեպի Արևմտյան իմպերիալիզմ։ Այսպիսով, Հայաստանի իշխող շրջանակները կամովին ընդունեցին Արեւմուտքի քաղաքական պայմանները: Հայաստանը վերածեցին Արևմուտքի հերթական կիսագաղութի: Արևմտյան կառույցներին ինտեգրվելու շրջանակներում Հայաստանի իշխող շրջանակներն ընդունել են մի ծրագիր, որով Հայաստանը չպետք է ինդուստրիալ զարգացած երկիր լինի։ Արեւմուտքին տնտեսական մրցակից պետք չէ՝ ի դեմս Հայաստանի: Արեւմուտքին պետք է Հայաստանը տնտեսական հետամնաց եւ կախյալ երկրի տեսքով: Դա է պատճառը, որ Արեւմուտքն իր կապիտալի միջոցով ձեւավորում է իր քաղաքականությունը, որը իր քաղաքական խամաճիկների միջոցով հնչեցնում է:


Համեմատեք, Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ պետք է կենտրոնանալ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության եւ գյուղատնտեսության զարգացման վրա եւ նույնը կրկնում է նրա քաղաքական հակառակորդ Փաշինյանը: Դուք երբեք չեք լսի ոչ Փաշինյանից, ոչ Քոչարյանից, որ պետք է զարգացնել մեքենաշինությունը, օրինակ՝ բացել "Երազ" ավտոմոբիլային գործարանը: Քանի որ դա հակասում Է ԱՄՀ և Համաշխարհային բանկի "խորհուրդներին", եթե Հայաստանի կառավարությունը համարձակվի գնալ Արևմուտքի դեմ, նա կզրկվի իր ֆինանսավորումից։ Հենց այդ պատճառով էլ Հայաստանի իշխանությունների և Արևմուտքի խորհրդով կազմակերպված ապաինդուստրիալացման գործընթացը երկրի բնակչության զանգվածային արտահոսք առաջացրեց։

Այսպիսով, հայ լիբերալները, ստեղծել են կապիտալիզմի հայկական տեսակը, որը գոյություն ունի միջազգային բուրժուազիայի, առաջին հերթին՝ արևմտյան իմպերիալիզմի վարկերի և ներդրումների հաշվին և զանգվածային աշխատանքային արտագաղթի հաշվին :


Առանց այդ երկու կարևոր գործոնների, -արտասահմանյան վարկերի և աշխատանքային արտագաղթի, հայկական տնտեսության կապիտալիստական մոդելը կանգ կառնի։ Այսպիսով, ստեղծվել է փոխշահավետ տնտեսաքաղաքական համակարգ, որտեղ յուրաքանչյուր կողմ ունի իր առավելությունները։ Այսպես, օտարերկրյա կապիտալիստները բազմամիլիարդանոց շահույթ են վաստակում՝ օգտագործելով միգրանտների էժանագին աշխատանքը, իսկ Հայաստանի իշխող իշխանությունները պաշտպանում են իրենց իշխանությունը ժողովրդական ընդվզումից ու ցասումից և շարունակում են հանգիստ կառավարել երկիրը։ Այս շղթայի թույլ օղակը, որը տուժում է ամենից շատ, հասարակ աշխատավոր ժողովուրդն է, ով ստիպված է լքել իր ընտանիքը ու իր հայրենիքը։


Հայաստանի իշխող ուժերի նման նսեմացնող և հակապետական քաղաքականությունը 30 տարվա ընթացքում հանգեցրել է կատոստրոֆիկ հետևանքների։ Հայաստանը ենթարկվել է սպիտակ ցեղասպանության, Հայաստանը կանգնած է ժողովրդագրական լուրջ խնդիրների առջև, որոնք իրենց հերթին ազդում են պետական անվտանգության և պետության տնտեսական զարգացման այլ կարևոր ոլորտների վրա։ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես պնդում են, որ հանրապետության բնակչությունը կազմում է 2,9 մլն բնակչություն, սակայն իրականում այդ թվերը շատ ավելի ցածր են, ամենայն հավանականությամբ, 1,5 մլն բնակչության մակարդակով։ Բացի այդ, աշխատանքային միգրացիան չի դադարում, այլ շարունակում է աճել և մեծ թափ հավաքել, ինչին է նպաստում Փաշինյանի հակապետական քաղաքականությունը։


Հայաստանի կապիտալիստական տնտեսությունը սպասարկում է օլիգարխների և իշխող դասի շահերը՝ ամբողջությամբ անտեսելով ժողովրդի դասի շահերը։ Ահա այսպիսի տխուր արդյունքների է հանգեցնում հայատյաց, հակապետական Փաշինյանի քաղաքականությունը պետության և ժողովրդի համար։ Փաշինյանի հանցավոր կառավարությունից, որը ծառայում է օտարերկրյա շահերին լավ արդյունքների եւ նորությունների սպասելը մեծ միամտություն կլինի: Ապագայում, երբ Փաշինյանը հանդես կգա հերթական կեղծ հայտարարությամբ, որ իր աշխատանքի շնորհիվ հաջողվել է կրճատել գործազրկությունը, նկատի ունեցեք, որ Փաշինյանը գործազուրկների հարցը լուծում է նրանով, որ ստիպում է այդ մարդկանց արտագաղթել այլ երկրներ։ Հաշվի առնելով այն փաստը, որ հայերի հիմնական զանգվածը արտագաղթում է Ռուսաստան, հիմք է տալիս պնդելու, որ Փաշինյանն իր տնտեսա-քաղաքական խնդիրները լուծում է Ռուսաստանի հաշվին։ Դրա համար էլ միանգամայն անհասկանալի է մնում Ռուսաստանի դիրքորոշումը, որն աչք է փակում այն բանի վրա, որ Հայաստանը Արևմուտքի կիսագաղութն է, որ Հայաստանը կառավարում են ռուսատյացները և որ Հայաստանը ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը:


https://news.am/arm/news/677191.html


-----

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

VOLVEMOS-05.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco