top of page

30 տարի

Երրորդ հանրապետությունը բոլորում է իր 30-րդ ամյակը: Մեզի համար շատ կարևոր է, որ նոր սերունդները նաև գիտնան ճշմարտությունը և ոչ միայն լսեն սուտը և պատմության խեղաթյուրումները Խորհրդային Հայաստանի մասին:

«Նոր Սեւան»


Սեպտեմբերի 21-ին լրանում է Խորհրդային Միության փլուզումից ծնված Հայաստանի Երրորդ Հանրապետության 30-րդ ամյակը: Այդ օրվանից ավարտվեց հանրապետության հաջող սոցիալիստական զարգացումը, վերականգնվեց կապիտալիզմը և սկսվեց դժվար ու կրիտիկական փուլ` բնակչության մեծ մասի և երկրի համար, որը տարեցտարի կորցնում էր ոչ միայն նվաճված իրավունքները, այլև բոլոր ոլորտներում ձեռք բերված բարձր զարգացումը։ Ժողովուրդն ամենօր ականատես էր լինում այնպիսի չարիքների ու դժվարությունների, որոնք կարծես թե ընդմիշտ հաղթահարված էին։ Սով, գործազրկություն, անօթևանություն, մանկական մահացություն, հիվանդանոցում բուժվելու կամ համալսարան ընդունվելու խոչընդոտներ, պատերազմ, անապահովություն, տեղական մաֆիոզ խմբերի ուժը, հարևան երկրների և ժողովուրդների հետ մշտական հակամարտությունը, հիմք հանդիսացան, որպեսզի վերջին երեք տասնամյակում քաղաքացիների կյանքը վերածվի իսկական մղձավանջի: Այդ պատճառով նաև մեկուկես միլիոնից ավել մարդ, սկսած 1991թ սեպտեմբերի 21ից լքեցին երկիրը:


Ցավոք, այս երեք տասնամյակների ընթացքում մտավորականության ամենաազդեցիկ և հետադիմական հատվածները, ինչպես նաև ամբողջ հասարակության հարստությունն ու ունեցվածքը խլած տնտեսական ուժերի խմբերը, ձեռք բերեցին կրթական համակարգի և բոլոր զանգվածային լրատվամիջոցների և համացանցերի հսկողությունը, և դրա միջոցով, խեղաթյուրում են վերջին 150 տարվա պատմությունը, մասնավորապես՝ հայոց պատմությունը և խորհրդային շրջանը:


Նրանք, Արեւմուտքի՝ ԱՄՆ-ի, Եվրամիության, սիոնիզմի եւ մասոնության կարեւոր ազդեցությամբ ՀԿ-ների անգնահատելի օգնությամբ, տարիների ընթացքում նվիրվել են առնվազն երեք սերնդի միտքը թունավորելու ստով, կեղծիքով, կիսատ պատմություններով և այն ամենով, ինչը կծառայի հայ ժողովրդի համար իսկապես փառահեղ և անզուգական մի փուլի վարկաբեկման համար, ինչպիսին եղել է սոցիալիզմի և Խորհրդային Միությանը պատկանող յոթ տասնամյակը:


Նույնիսկ այսօր, և չնայած երկրում տեղադրված և մշտական շահագործող կեղծարար սարսափելի մեքենան, պարզապես քայլելով երկրի փողոցներով կարելի է արագ գիտակցել խորհրդային իշխանության կարևորությունը Հայաստանի և նրա ժողովրդի գոյության համար: Ինքներս մեզ հարց տալով այն մտքերի և ինչը հաստատվում է կրթական հաստատություններում կամ կրկնվում է մեդիաների և սոցիալական ցանցերի կողմից, մեզ տանում է դեպի ճշմարտությունը, որը հենց այն չէ, ինչ փորձում են պարտադրել ամեն օր:


Արգենտինայից, մենք, ովքեր հրատարակում ենք «Նոր Սեւան»ը և պատկանում ենք Արգենտինահայ Մշակութային Միությանը (երկրում գրեթե հարյուր տարվա գործունեություն ունեցող ձախակողմյա կազմակերպություն), որոշեցինք մեր փոքր ներդրումն ունենալ հիշողության վերականգնման, պատմական ճշմարտության փրկության գործում և պատռել նրանց դիմակները, ովքեր շարունակում են ստել և վնասել հայ ժողովրդին, քանի որ միակ բանը, որ նրանք մտածում են պաշտպանել՝ ինչպէս և միշտ արել են, դա իրենց մանր կուսակցական և ոլորտային շահերն են:


Եթե կա մի ժամանակաշրջան, երբ Հայաստանն ու նրա բնակչությունն ապահով էին, աճում և զարգանում էին խաղաղության, եղբայրության և համերաշխության մեջ այլ ժողովուրդների հետ, ապա այդ ժամանակաշրջանը Խորհրդային Միության ժամանակաշրջանն էր: Իր սխալներով և հսկայական հաջողություններով Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունն էր, որ պաշտպանեց ազգային պետությունը և հայ ժողովրդի գոյությունը:


Կեղծիքների հանդեպ, Հայաստանը ծաղկող հանրապետություն դարձած միլիոնավոր տղամարդկանց և կանանց նկատմամբ մշտական անիրավ վիրավորանքների հանդեպ, իսկական ազգային հերոսների ու հերոսուհիների՝ ովքեր իրենց աշխատանքն ու ինտելեկտը ներդրել են պէտության ամրապնդման և երկրի զարգացման գործում, տևական զրպարտության հանդեպ, մենք ընտրում ենք պատմել կատարվածի ճշմարտացիությունն այնպես, որ ընթերցողներից յուրաքանչյուրն ինքնուրույն եզրակացություններ անի, և միասին դիմակայենք հայ ժողովրդի իսկական թշնամիներին:


Սա մեր պարզ, բայց սրտանց հարգանքի տուրքն է այն սերունդներին, ովքեր կառուցեցին Խորհրդային Հայաստանը և ապահովեցին հայ ժողովրդի գոյությունը:


Հաջորդիվ, խորհրդային հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի գրած և 1950 թվականի չորեքշաբթի, նոյեմբերի 29 -ին հրապարակված գրառումը «Ավանգարդ» թերթի կողմից, Հայկական Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ: Կարդանք և համեմատենք ինչ և ինչպիսի հաջողություններ և նվաճումներ տոնում էին սոցիալիստական Հայաստանում և ինչ վիճակի մեջ է գտնվում կապիտալիստական Հայաստանը նույն ժամանակահատվածում:



Գիտության ծաղկումը*


Լրացավ հայ ժողովրդի ազատագրման 30-ամյակը: Նախկինում հէտամնաց Հայաստանը այս երեսուն տարվա ընթացքում դարձել է առաջադեմ կուտուրայի և գիտության երկիր: Եթե մինչև սովետական կարգերի հաստատումը Հայաստանում չկար ոչմի գիտական հիմնարկ, ապա այժմ մեր ռեսպուբլիկայում աշխատում են ավելի քան հիսուն գիտական հիմնակներ, ինստիտուտներ և լաբորատորիաներ: Գիտական աշխատողների մի ամբողջ բանակ այդ հիմնարկներում ստեղծագործական աշխատանք է կատարում մեր երկրի ժոշովրդական տնտեսության և կուլտուրայի զարգացման ընթացքում առաջ քաշված խնդիրները լուծելու համար:


Գիտական աշխատանքը մեր ռեսպուբլիքայում գլխավորում է Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիան, որի կոլեկտիվը գտնվում է ամբողջ սովետական գիտության բանակի առաջավոր շարքերում: Այդ մասին վկայում են այն բազմաթիվ աշխատությունները, որոնք արժանացել են ամենաբարձր գնահատականի՝ Ստալինյան մրցանակի:

Հայ Մեծերը. Վիկտոր Համբարձումյան և Մարշալ Բաղրամյան

Գիտական աշխատանքի ծավալման այդպիսի չտեսնված տեմպը բացատրվում է նրանով, որ սովետական ժողովուրդը, պարտիան և կառավարությունը հսկայական նշանակություն են տալիս գիտության զարգացմանը, վերակառուցում են մեր մեծ Հայրենիքը գիտության հիման վրա:


Սովետական Հայաստանում գիտության հաջողությունները բացատրվում են նաև նրանով, որ մենք ապրում ենք սովետական ժողովուրդների ընտանիքում, և մեր ռեսպուբլիկայի գիտությունը կազմում է ամբողջ սովետական գիտության ամբաժան մասը: Գիտության զարգացման գործում մենք ստանում ենք բազմակողմանի աջակցություն ռուս գիտնականներից, սովետական գիտության բոլոր կարևորագույն կենտրոններից:


Մեր խոշոր գիտնականների ճնշող մեծամասնությունը անցել են իրենգ գիտական շկոլան Մոսկվայում և Լենինգրադում, ռուս ականավոր գիտնականների ղեկավարության տակ: Այսոր ևս Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հիմնակները և ռեսպուբլիկայի բարձրագույն դպրոցներն ուղարկում են իրենց ասպիրանտներին Մոսկվայի և Լենինգրադի գիտնականների մոտ՝ ասպիրանտուրա անցնելու համար: Այդ ճանապարհով գիտության մեջ են մտնում մեր ամենաշնորհալի երիտասարդները: Կոմերիտական Ս. Մերգելյանն անգել է ասպիրանտուրան հայտնի րուս մաթեմատիկոս , ակատեմիկոս Մ. Կելդիշի մոտ և մի քանի ամսում կարողացել է լուծել մաթեմատիկական դժվարագույն խնդիրները: Այս աշխատանքի համար նա ստացել է ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում: Բարձր գնահատական է ստացել նաև մի այլ երիտասարդ մաթեմատիկոսի՝ Ռ. Ալէքսանդրյանի դիսերտացիան, որը նա գրել է ակադեմիկոս Ս. Սոբոյևի ղեկավարությամբ, Մոսկվայում: Գիտական ասպարեզում լավ ընդունակություններ է ցուցաբերել նաև Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ասպիրանտ Հ. Դեմիրշողլյանը:


Ռեսպուբլիկայի արդյունաբերության համարխոշոր նշանակություն ունեն այն աշխատանքները, որոնք տարվում են Ակադեմիայի Երկրաբանության և Քիմիայի ինստիտուտներում՝ մեր բնական հարստությունների ուսումնասիրության և նրանց օգտագործման տեխնոլոգիայի ձևերի մշակման գծով:


Հայաստանը շինանյութերի երկիր է: Շինարարներին լայն օգնություն է ցուցաբերում Ակադեմիայի Կառուցումների ինստիտուտը, որը սէրտ կապեր է ստեղծել արտադրության հէտ: Բավական է ասել, որ ինստիտուտը նաև զգալի օգնություն է ցույց տալիս մեր Միության այնպիսի խոշոր շինարարություններին, ինչպիսիք են Մոսկվայի բազմահարկ շենքերը: Այդ շենքերի միջհարկային ծածկերի կոնստրուկցիաների պատրաստման համար ինստիտուտի ավագ գիտական աշխատակից Մ. Սիմոնովը մշակել է նոր առաջատար մեթոդ: Մոսկվայում կարուցվեց հատուկ գործա արտադրվում ենրան, որտեղ այդ մեթոդով անտադրվում են ծածկերի կոնստրուկցիաները:


Առաջիկա տարիներին չտեսնված չափով պետք է բարձրանա մեր ռեսպուբլիկայի դաշտերի և այգիների բերքատվությունը: Ահա թե ինչու գյուղատնտեսական գիտությունների բնագավառում աշխատողգիտնականները ձգտում ենստանալ ցորենի և խաղողի նոր, բարձր բերք տվող սորտեր: Այդ տէսակետից հետաքրքիր արդյունքներ արդեն ստացվել են Գենետիկայի և խաղողաբուծության ինստիտուտներում:


Սովետական գիտության համար կարևոր են նաև այն արդյունքները, որ ստացել են Հայաստանի գիտնականները ֆիզիկայի, աստրոֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում: Խոշոր են Հայաստանում նաև բժշկական գիտության նվաճումները:


Գիտական աշխատանքի զարգացման համար շատ կարևոր է ունենալ սարքավորված ինստիտուտներ և լաբորատորիաներ: Այդ նպատակով կառուցվում են և ամեն տարի շահագործման են հանձնվում գիտական նորագույն սարքավորումով հագեցված նոր շենքեր:


Այն ժամանակ, երբ կապիտալիստական երկրներում և մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում գիտությունը աշխատում են օգտագործել մարդկանց մասսայական ոչնչացման նոր զենքեր հայտնագործելու համար, երբ այնտեղի համալսարանների ամբիոններից քարոզվում է մարդակերությունը, մեզ մոտ գիտությունը ծառայում է միայն ժողովրդին և օգտագործվում է խաղաղ շինարարական աշխատանքի համար:


Նոր, հսկայական խնդիրներ են ծառանում այսօր սովետական գիտությունների առաջ ստալինյան վիթխարե կառուցումների կապակցությամբ: Սովետական Հայաստանի գիտնականները հպարտ են, որ նրանց վիճակվել է մասնակցել կոմունիզմի այդ հոյակապ կառուցումների տեխնիկական պրոբլեմների իրագործմանը:


Ընկեր Ստալինը այս տարի հանդես գալով իր հանճարեղ հոդվածներով լեզւագիտության վերաբերյալ, օրինակ է ցույց տալիս մեզ բոլորիս, թե ինչպես խոր պետք է մոտենալ գիտական խնդիրների լուծմանը:


Ոգեշնչված մեծ առաջնորդի այդ փայլուն օրինակներով, Սովետական Հայաստանի գիտության աշխատողները հետագայում ևս կլարեն իրենց բոլոր ուժերը՝ կոմունիզմի էպոխայի գիտությունը առաջ մղելու համար:


*Վիկտոր Համբարձումյան, աստղագետ, աստղաֆիզիկոս և քաղաքական գործիչ, Սովետական Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նախագահ



SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page