Ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում
Այսօր Հայաստանի իշխանություններն առաջարկում են գործազուրկներին սպասել, որ մի օր կգա օտարերկրյա ներդրողը և ֆաբրիկա կբացի։ 30 տարի սպասում են...
Ռոբերտ Տեր- Հարությունյան, քաղաքագետ
Ինչ է իրենից ներկայացնում սոցիալիստական Հայաստանի պետական բյուջեն եւ ինչ է իրենից ներկայացնում ներկայիս Հայաստանի շուկայական տնտեսության (կապիտալիստական) պետական բյուջեն: Որն է տարբերությունը նրանց միջեւ:
Սոցիալիզմի ֆինանսական համակարգում առաջատար տեղ է զբաղեցրել պետական բյուջեն։ Սոցիալիզմի ժամանակ պետական բյուջեն ամբողջ հասարակության աճող պահանջները բավարարելու նպատակով դրամական ռեսուրսների կենտրոնացված հիմնադրամի պլանաչափային ստեղծման եւ օգտագործման հիմնական ձեւն էր: Բյուջեն ունեցել է պետության տրամադրության տակ մտնող դրամական միջոցներից բաղկացած եկամտային մասը եւ ծախսային մասը, որը նախատեսում է այդ միջոցներն օգտագործել հասարակության կարիքների համար: Պետական բյուջեի միջոցով տեղի է ունեցել ազգային եկամտի զգալի մասի բաշխում։
Պետական բյուջեն հիմնական ֆինանսական պլան էր, որը տնտեսության մեջ պետական պլանի արտացոլումն էր։ Բյուջեի միջոցով սոցիալիստական պետությունը մոբիլիզացնում է դրամական միջոցները եւ դրանք ուղարկում տարբեր ձեռնարկություններին ու ճյուղերին՝ կախված պլանային առաջադրանքներից։
Սոցիալիզմի դեպքում պետական բյուջեն հիմնված էր տնտեսության ողջ համակարգի զարգացման վրա։ Ձեռնարկություններում ստեղծվող ընկերության զուտ եկամտի գերակշիռ մասը մուտք է գործել պետական բյուջե։
Ի տարբերություն սոցիալիստական Հայաստանի՝ կապիտալիստական Հայաստանում բոլոր այդ սոցիալական մշակութային հաստատությունները ու շահույթի զգալի մասը գտնվում են օլիգարխների, միջազգային բանկերի, տարբեր հովանավորների տիրապետության տակ։ Օրինակ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շնորհակալություն է հայտնում Համաշխարհային բանկին՝ սոցիալական ծառայությունների կենտրոնների ֆինանսավորման և բացման համար։ Ահա սա է կապիտալիստական Հայաստանի դեմքը: Այստեղ այս օրինակում կարելի է տեսնել երկու համակարգերի տարբերությունը: Մի կողմից, սոցիալիստական մոդելը, որտեղ պետությունը ստանձնում է կյանքի պահանջները բավարարելու բոլոր գործառույթները, պետությունը ֆինանսավորում եւ բացում է գործարաններ, դպրոցներ եւ հիվանդանոցներ, թանգարաններ, սոցիալական սպասարկման կենտրոններ եւ մանկապարտեզներ եւ շատ այլ բաներ: Իսկ մյուս կողմից, ներկայիս կապիտալիստական մոդելը, լիբերալ մոդելի համաձայն, պետությունը հեռացված է բոլոր գործընթացներից, պետությունը գիշերային դիտորդի դեր է կատարում։ Այն ամենը, ինչ բացվում է, վերանորոգվում կամ կառուցվում է Հայաստանում, դա անում են մասնավոր բիզնեսի ներկայացուցիչները, արևմտյան բանկերը, մենցենանտները, ներդրողները։ Այսօր Հայաստանի իշխանություններն առաջարկում են գործազուրկներին սպասել, որ մի օր կգա օտարերկրյա ներդրողը և ֆաբրիկա կբացի։ 30 տարի սպասում են, շատ աշխատակիցներ չեն դիմացել սպասելուն եւ արդեն լքել են Հայաստանը՝ այլ երկրներում աշխատանք փնտրելու համար։ Շուտով ֆաբրիկաներ բացելու անհրաժեշտություն չի լինի, քանի որ շատ աշխատողներ արտագաղթել են, նրանք զարգացնում են այլ երկրների տնտեսությունները։ Իսկ Հայաստանի կառավարությունը կուրծք է ծեծելու և հպարտությամբ ասելու, որ լուծված է գործազրկության խնդիրը։
Պետական կենտրոնացված զուտ եկամուտը պետական բյուջե է մուտքագրվում այսպես կոչված հարկից, պետական ձեռնարկությունների զուտ եկամտից (շահույթից) մասհանումներից, սոցիալական ապահովագրության կարիքների համար աշխատավարձի հաշվարկներից, կոլտնտեսություններից եւ այլ կոոպերատիվ ձեռնարկություններից եկամտահարկից եւ այլն: Առաջին երկու տեսակի մուտքերը կազմում են Խորհրդային Միության պետական բյուջեի եկամուտների գերակշիռ մասը։
Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներից են նաև հարկային ու փոխառության տեսքով բյուջե մուտքագրվող բնակչության միջոցները։ Սակայն կարեւոր է իմանալ, որ բնակչության հարկերը կազմում են աշխատողների եկամուտների շատ փոքր մասը եւ գնում են ընդհանուր ժողովրդական կարիքների: Բնակչության կողմից բյուջեից ստացվող բոլոր տեսակի վճարումներն ու նպաստները մի քանի անգամ փակում են բնակչության հարկերի գումարը։ Այսպես, օրինակ, 1953 թվականին Խորհրդային Միության բնակչությունը պետական բյուջեից 3 անգամ ավելի շատ է ստացել, քան բյուջե է մտցրել հարկերի, տուրքերի տեսքով։
Բյուջեի ծախսային մասը կազմում է պետական ֆինանսավորումը, այսինքն՝ դրամական միջոցների անվերադարձ հանձնումը հետեւյալ հիմնական նպատակների համար.
- տնտեսության եւ արդյունաբերության զարգացումը,
- սոցիալ-մշակութային ոլորտ,
- պետության պաշտպանության ապահովումը,
- պետական կառավարման մարմինների ֆինանսավորումը:
Բյուջետային ֆինանսավորումը Խորհրդային միության տնտեսության զարգացման ամենամեծ գործոններից մեկն է։ Բյուջետային միջոցները օգտագործվում են ծանր արդյունաբերության զարգացման, սպառողական ապրանքների արտադրության ընդլայնման, գյուղատնտեսության բարձրացման համար: Սոցիալիստական Հայաստանում տարեկան հսկայական բյուջետային միջոցներ են ծախսվել տնտեսության բոլոր ճյուղերում կապիտալ ներդրումների համար։ Պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվել են նոր գործարանների, ֆաբրիկաների, էլեկտրակայանների, ատոմակայանների, երկաթուղիների եւ ավտոմոբիլային ճանապարհների, տների, դպրոցների, հիվանդանոցների, առողջարանների լայնածավալ շինարարությունները եւ այլն:
Բյուջեի միջոցների զգալի մասը ծախսվել է սոցիալ-մշակութային միջոցառումների վրա, ինչը կարևոր աղբյուր է հանդիսացել ժողովրդի նյութական և մշակութային կենսամակարդակի շարունակական բարձրացման համար։ Այդ նպատակով բյուջեից միջոցներ են հատկացվել գիտության զարգացման, կրթության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի, թոշակների եւ նպաստների համար եւ այլն։
Պետք է նշել, որ ԽՍՀՄ պետական բյուջեն կազմվում էր մեկ տարով և հաստատվում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի օրենքով։ Քանի որ ԽՍՀՄ պետական բյուջեն կազմված էր ընդհանուր խորհրդային բյուջեից և խորհրդային հանրապետությունների պետական բյուջենեից, խորհրդային հանրապետությունների բյուջեները հաստատվել են այդ հանրապետությունների Գերագույն Խորհուրդների կողմից։
Սոցիալիստական Հայաստանում պետական բյուջեն սիստեմատիկորեն աճել է տնտեսության անշեղ վերելքի հիման վրա։ Սոցիալիստական Հայաստանի բյուջեն կապիտալիստական Հայաստանի բյուջեից տարբերվում է կայունությամբ եւ ամրությամբ։ Կապիտալիստական Հայաստանի բյուջեն, որպես կանոն, սակավ է։ Հայաստանի իշխանությունները մշտապես ստիպված են գումար խնդրել արտասահմանում, դրանով իսկ մեծացնելով պետական պարտքը, բարձրացնել հարկային բեռը, ավելացնել վճարովի ծառայությունները, բարձրացնել տուգանքներն ու պատժամիջոցները եւ այլն, դրանով իսկ Հայաստանի իշխանությունները վատթարացնում են բնակչության նյութական վիճակը: Հայաստանի կառավարության նոր նախաձեռնությունը՝ վճարովի ճանապարհներ դարձնել, այդ քաղաքականության շարունակությունն է։ Սոցիալիստական Հայաստանի բյուջեն ոչ միայն ոչ սակավ էր, այլեւ մշտապես իրականացվում էր ծախսերի նկատմամբ եկամուտների զգալի գերազանցմամբ։
Այսպիսով, կապիտալիզմի պարագայում Հայաստանի պետական բյուջեի էությունն արմատապես փոխվել է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանի կառավարությունները՝ խամաճիկ Փաշինյանի գլխավորությամբ, ավելացնում պետական պարտքը՝ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, իսկ հետո օրը ցերեկով, առանց ամաչելու պարգեւավճարների անվան տակ պետական բյուջեն գողանում։ Փաշինյանի կառավարությունը արտոնություններ է բաժանում այս կամ այն մասնավոր ընկերությանը, ակնհայտ է, որ այդ ընկերությունը պատկանում է նախարարի կնոջը, մյուս ընկերոջը, իսկ երրորդ բարեկամին: Կամ ինչպես է հասարակական ստախոս Փաշինյանը պետական բյուջեի փողերից ավտոմեքենա գնում իր դստերի համար:
Բոլորովին նոր երևույթ է դարձել Հայաստանի համար ճանապարհների վերանորոգման շոուն: Նախարարները, մարզպետները, քաղաքապետերը, տարբեր քարոզիչներ՝ խամաճիկ Փաշինյանի գլխավորությամբ, գովազդում են ճանապարհների վերանորոգումը, բայց հատուկ չեն խոսում ամենակարևորի մասին, թե ինչ փողերով են վերանորոգվում այդ ճանապարհները։ Պարզ է, որ շատ վարորդների համար միևնույն է, թե որտեղից է ֆինանսավորվում ճանապարհների վերանորոգումը, սակայն պետք է հիշեցնել, որ անվճար պանիրը լինում է միայ մկան թակարդում։ Փաշինյանի կառավարությունը կատարում է պետական պարտքի ավելացման ծրագիր՝ Արևմուտքից կախվածությունը մեծացնելու նպատակով։ Արեւմտյան հովանավորները պատրաստակամորեն տալիս են այդ վարկերը: Կարճ ասած՝ Փաշինյանը պարտք է վերցնում Արևմուտքից, տարբեր երկրորդական եւ ոչ կարեւոր ծրագրերի համար, Հայաստանը դարձնելով հետամնաց երկիր եւ հետո կնոջ հիմնադրամի փողերով "փախնելու են"...., ինչպես դա արեց Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլի։ Իսկ ահա այդ պարտքերը մնում են կախված ժողովրդի վզից, այդ վարորդների վզից։ Հետո հաջորդ կառավարությունը կբարձրացնի հարկերը, ասենք, գազի համար, և շարքային Հայաստանի աշխատավորը բարձր գին կվճարի այդ քաղաքականության համար: Արդյունքում՝ բոլորը գոհ են մնում և բոլորը շահում են, ստախոս Փաշինյանը, նրա շրջապատը և նրանք, ովքեր նրան ծափահարում էին, Արևմտյան կապիտալը, սակայն հասարակ ժողովուրդն այդ ամենից պարտված է, քանի որ այդ ամենի համար ստիպված է լինում վճարել թանկ գին։
Նմանապես, մյուս բոլոր հարցերով Ճապոնիան հրշեջ մեքենաներ է նվիրում Հայաստանին, հրշեջ բահերն ու ձեռնոցները Հայաստանին նվիրում է ԱՄՆ դեսպանատունը, ճանապարհները վերանորոգում են Արեւմտյան բանկերը: Բագրատաշենի կամրջի վերանորոգումը Վրաստանի հետ սահմանին Արեւմուտքն է անում, Գերմանիան վճարում է աշխատավարձերը հայ զինվորներին, որոնք մասնակցում են Աֆղանստանի ամերիկյան օկուպացիային, դեսպանությունները եւ հյուպատոսությունները բացում են մասնավոր անձանց ֆինանսական աջակցությամբ, ինչպես դա եղել է Բրազիլիայում, Երեւանի քաղաքապետարանը զբոսայգիները հանձնում է մասնավոր ձեռքեր, քանի որ ի զորու չէ ապահովել դրանց խնամքը, ինչպես խոստովանում է նախկին նախագահ Ռ. Քոչարյանը, պետությունը ստիպված էր Զվարթնոց օդանավակայանը հանձնել մասնավոր ընկերության ձեռքը, քանի որ ի զորու չէր կարգուկանոն հաստատել եւ հաղթահարել կոռուպցիան օդանավակայանում եւ այլն: Գուցե ժամանակն է ձերբազատվել այդ բուրժուական "հանրապետությունից", այդ աղբից, ինչը ոչինչ անել չի կարող: Ինչու է տնտեսական աղքատ Հայաստանը թույլ տալիս անգլոսաքսերին բացահայտ թալանել հայկական ոսկին: Ինչու է տնտեսական աղքատ Հայաստանը՝ 2, 9 մլն բնակչությամբ, ավելի շատ պատգամավոր ունի, քան նավթով ու գազով հարուստ Ադրբեջանը՝ 9 մլն բնակչությամբ։ Հանրային ստախոս Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից պաշտոնապես հայտարարեց, որ կախարդական փայտիկ ունի, որը կլուծի երկրի ու ժողովրդի բոլոր խնդիրները: Արդեն երրորդ տարին է գործընթացում, իսկ կախարդական փայտիկը մինչ օրս չկա: Ինչու պետք է ժողովուրդը հանդուրժի նման ստախոսին։
Այնպես որ, պետք է ճիշտ եզրակացություններ անել, թե ինչ ենք ունեցել, ինչ ունենք հիմա, որպեսզի ճիշտ գնահատենք, թե ինչ ենք ունենալու ապագայում։ Ակնհայտ է, որ կապիտալիզմն իրեն սպառել է Հայաստանում, երկիրը չի կարող զարգանալ կապիտալիզմի շրջանակներում:
Ներկայիս Հայաստանը իրենից ներկայացնում է Արևմտյան կիսագաղութ, շուկայական տնտեսությամբ (կապիտալիզմով): Հենց այդ պատճառով Հայաստանում իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա: Ժամանակին շատ հակակոմունիստներ սոցիալիստական տնտեսությանն անարդյունավետության մեջ էին քննադատում, որ կգան նոր շուկայական հարաբերություններ, և ահա այդ ժամանակ բոլորը կսկսեն ավելի լավ ապրել, քան եղել է Խորհրդային Միությունում։ Ժամանակն ու փաստերը ցույց տվեցին, որ դա սուտ էր, շատերը հավատացին այս ազատական ուտոպիային եւ շարունակում են հավատալ, որ անվերջ բարեփոխումների միջոցով կարելի է լիբերալ ուտոպիան վերածել իրականության: 30 տարվա ընթացքում կապիտալիստական Հայաստանը դեռ չի մոտեցել գոնե մի փոքր տնտեսական ցուցանիշներին սոցիալիստական Հայաստանի ճգնաժամային 1989 թվականին։
Կապիտալիստական Հայաստանում անտանելի ազատական պայմաններ են ստեղծվել, ինչը ստիպում է հայ աշխատավորներին փախչել Հայաստանից, ինչպես ժանտախտից, աշխատանք փնտրելով այլ երկրներ։ Սոցիալիստական Հայաստանում բնակչության թիվն անշեղորեն աճում էր ՝ մոտենալով 4 մլն-ի նշագծին, որտեղ չկային գործազուրկ և աղքատ մարդիկ: Իսկ կապիտալիստական Հայաստանում բնակչության թիվն անշեղորեն նվազում է՝ աստիճանաբար մոտենալով 2 մլն-ի նշագծին, որտեղ առկա են գործազուրկների եւ 700 հազար աղքատների զանգված, որտեղ երկրից փախչում են ակտիվ և երիտասարդ զանգվածը՝ Հայաստանը թողնելով ժողովրդագրական փոսի մեջ:
Այսպիսով, պետական բյուջեն լրացուցիչ գործիք է Հայաստանի իշխող դասի ձեռքում՝ անձնական հարստացման համար, մակաբուծական պետական ապարատի պահպանման, կոռուպցիայի բարգավաճման, մենաշնորհների հարստացման համար եւ այլն: Կապիտալիստական Հայաստանի բյուջեն ուղղված է պաշտոնյաների նեղ դասի նյութական եւ մշակութային աճող պահանջների բավարարմանը եւ ծառայում է որպես հայկական տնտեսության եւ արդյունաբերության զարգացման արգելքի հզոր գործոն:
Լուսանկարը' Yerevan Today-ի
Comentários