ԱՄՆ-ն ապագա "փաշինյաններ" է ստեղծում
Հայաստանի իշխող լիբերալ ուժերը որոշել են կամովին վաճառել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը Արևմուտքին:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Կարելի է Հայաստանը տարբեր կերպ բնութագրել որպես մի երկիր, որտեղ զարմանալի բաներ են տեղի ունենում: Հայաստանը կարելի է անվանել չկայացած պետություն, կարելի է անվանել նաեւ Արեւմուտքի կիսագաղութը, ում ոնց դուր է գալիս, դրանից տեղի ունեցող երևույթների էությունը չի փոխվում։
Իսկ տեղի ունեցող երևույթի էությունն այսպիսին է. Հայաստանի իշխող լիբերալ ուժերը որոշել են կամովին վաճառել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը Արևմուտքին: Թե ինչ հանգամանքների բերումով են նրանք նման որոշում կայացրել՝ լինի դա անձնական ֆինանսական շահ, լինի դա գաղափարական լիբերալ ստրկամտությունը և խոնարհվելը Արևմուտքի առաջ, այլևս կարևոր չէ: Փաստը մնում է փաստ, որ Հայաստանի իշխանությունը թույլ է տալիս Արևմուտքին թալանել և օգտագործել Հայաստանն իր նպատակների համար, և Արևմուտքն անում է դա։
Հայաստանի ներսում Արևմուտքի ազդեցությունը հատկապես աճել է 2018 թվականի պետական հեղաշրջումից հետո։ Երբ Արևմուտքի աջակցությամբ իշխանությունը զավթեց խամաճիկ Փաշինյանը: Այդ ժամանակից ի վեր Արևմուտքն ակտիվորեն առաջ է տանում իր աշխարհաքաղաքական գիծը՝ միաժամանակ լուծելով մի քանի խնդիր.
-Հայաստանը ամբողջությամբ վերահսկելի և Արևմուտքից կախյալ երկիր դարձնելը,
-Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի դեմ պանթուրքական ծրագրերի իրականացման գործում հայկական գործոնի սպառնալիքի վերացումը,
-Հայաստանի օգտագործումը հակառուսական, հակաիրանական քաղաքականության մեջ:
Այսպիսով Արևմուտքը, գլխավորապես ԱՄՆ-ը, Փաշինյանի ձեռքերով քայլ առ քայլ իրականացնում է իր ծրագիրը։

Վերջերս հայտնի դարձավ Շիրակի մարզ ԱՄՆ դեսպանի աշխատանքային այցի մասին:
ԱՄՆ դեսպան Թրեյսիի այցի ընթացքում պարզվել է, որ ԱՄՆ-ը ֆինանսավորել է երկու հրշեջ կայանների վերանորոգամանը: Դեսպան Թրեյսին նաև եղել է Գյումրիի ոստիկանության շինություններում, որտեղ շուտով տեղակայվելու է Շիրակի մարզի պարեկային ոստիկանությունը, ինչը նույնպես ֆիանսավորվում է ԱՄՆ-ից:
Գյումրի կատարած այցի ժամանակ դեսպան Թրեյսին Ամերիկյան անկյունում հանդիպել է դպրոցահասակ երեխաների հետ: Գյումրու Ամերիկյան անկյունում անգլերենի դասընթացներից ու խոսակցական անգլերենի խմբակներից զատ կազմակերպվում են ընթերցանություններ, դասախոսություններ, կինոդիտումներ, հանդիպումներ ու ցուցադրություններ:
Մի խոսքով՝ ամերիկյան քաղաքականությունն ու քարոզչությունը լավ է աշխատում Հայաստանում: Ամերիկացիները լավ են աշխատում, քանի որ նրանց ոչ ոք չի խանգարում: Հայ երեխաներին ներքաշելով Արևմուտքի կեղտոտ քարոզչական քաղաքականության մեջ՝ ԱՄՆ-ն որոշակի նպատակներ է հետապնդում: Ամերիկացիներին դուր է գալիս Փաշինյանի արեւմտամետ կառավարությունը եւ նրանց խնդիրն է ավելացնել արեւմտամետ մտածողների թիվը: Այսինքն՝ նրանք ուղղակի շահագրգռված են, որ Հայաստանում հնարավորինս շատ լիբերալ - գլոբալիստներ լինեն, ինչպիսին Փաշինյանն է:
Վերջում կստացվի այնպես, ինչպես դա տեղի է ունենում Արևմուտքի վերահսկողության տակ գտնվող այլ երկրներում, ինչպես օրինակ՝ Վրաստանում կամ Ուկրաինայում: Երբ երկրի ղեկավարի ազգանունը փոխվում է, իսկ արևմտամետ քաղաքականությունը մնում է նույնը:
Comments