top of page

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է հաստատել իր համաշխարհային տիրապետությունը

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • hace 1 hora
  • 2 Min. de lectura

Այսօր հերթը հասել է Վենեսուելային, իսկ վաղը, ամենայն հավանականությամբ, արդեն մոտենում է Իրանի հերթը:


ree

Ռ. Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Սառը պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակից և 1991 թվականին Խորհրդային Միության դավաճանական ոչնչացումից հետո կապիտալիստական Արևմուտքի ձեռքերը՝ Վաշինգտոնի գլխավորությամբ, արձակվեցին: Եթե չհաշվենք Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, Կուբան, ապա աշխարհում հաստատվել է միաբևեռ կապիտալիստական աշխարհ, որտեղ Ամերիկան ինչ ցանկանոմ է, այն էլ անում է: Ի վերջո, Ամերիկայի համար գոյություն չունեն միջազգային նորմեր և օրենքներ, նրա համար կանոններ գրված չեն:


Ցանկացավ ռմբակոծել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, -ռմբակոծեց, ցանկացավ Կոսովոն առանձնացնել Սերբիայից և Արցախը խցկել Ադրբեջանի կազմի մեջ, ապա նա դա հեշտությամբ արեց, ցանկացավ սպանել Միլոշևիչին, Քադաֆիին, Հուսեյնին, և նա դա հեշտությամբ արեց: Ցանկացավ Ռուսաստանին ներքաշել Վրաստանի և Ուկրաինայի հետ պատերազմի մեջ, և դա նույնպես հեշտությամբ արեց: Ի վերջո, Ամերիկայի իշխող դասը ոչ մի պատասխանատվություն չկրեց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները հրահրելու համար: Այսօր հերթը հասել է Վենեսուելային, իսկ վաղը, ամենայն հավանականությամբ, արդեն մոտենում է Իրանի հերթը:


"Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջողությամբ լայնածավալ հարված է հասցրել Վենեսուելային և նրա առաջնորդ, նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ով իր տիկնոջ հետ միասին գերեվարվել և ինքնաթիռով դուրս է բերվել երկրից", -այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սա միջազգային իրավունքի հերթական կոպիտ խախտումն է, ինչն ըստ էության նշանակում է, որ Ամերիկան միջազգային հանցավոր պետություն է:


Չի կարող պետությունը գտնվել կապիտալիստական կոորդինատների համակարգում եւ պահպանել իր ինքնիշխանությունը, պաշտպանել իր շահերը: Վենեսուելան նավթ էր վաճառում ԱՄՆ-ին, իսկ ոսկեարժութային պաշարները պահում էր Լոնդոնում: Նույնը վերաբերում է Ռուսաստանին և Չինաստանին: Ակնհայտ է, որ համակարգի մասնիկը չի կարող հաղթել մի ամբողջ համակարգ: Դրա համար էլ այս բոլոր երկրները մեկը մյուսի հետևից պարտվում են Ամերիկային: Բոլորովին այլ բան է ցուցադրում Հյուսիսային Կորեան, որը երկար ժամանակ հաջողությամբ կառուցում է սոցիալիզմը և ծնկի չի գալիս Ամերիկայի առջև:

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page