top of page

"Անկախությունը" - բուրժուազիայի տրոյական ձին է

Բայց բուրժուազիան հավաստիացնում է, որ այդ ձին պատրաստված է միայն անկախությունից ու ժողովրդավարությունից:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Էստոնիայի Կոմունիստական կուսակցության կազմակերպիչներից և ղեկավարներից մեկը՝ ականավոր գործիչ Վիկտոր Կինգիսեպը, իր "Անկախության լծի տակ" գրքում շատ հետաքրքիր հարց է բարձրացրել: Խոսքը նրա մասին է, թե ինչպես է էստոնական բուրժուազիային հաջողվել իր լծի մեջ գցել աշխատող ժողովրդին: Որքան էլ պարոդոկս լինի, այդ հարցի պատասխանը վերաբերում է նաև Հայաստանին։ 2021 թվականին Հայաստանում կնշեն այսպես կոչված անկախության 30-ամյակը։ Թեև մինչև հիմա անհասկանալի է, թե ով է օկուպացրել կամ գաղութացրել Հայաստանը, որ այն այժմ նշում է Անկախության տոնը։ Ինչպես ստացվեց, որ Հայաստանի ժողովուրդը հրաժարվեց սոցիալիզմի գաղափարներից և հլու-հնազանդ գնաց լիբերալների հետևից դեպի կապիտալիզմ։

Ահա թե ինչ է գրում Վ. Կինգիսեպը, -"Տասը տարի պաշարել են հին հույները Տրոյան, բայց չեն կարողացել այն վերցնել: Այդ ժամանակ նրանք խորամանկություն համար հեռացան ծով՝ թողնելով փայտե ձի ափին, որի ներսում թաքնված էին նրանց քաջ մարտիկները։ Հաղթական բացականչություններով խաբված տրոյանցիները քանդել են պարսպի մի մասը և ձին քարշ տվել քաղաք։ Գիշերը, սակայն, հույները դուրս են եկել փայտե ձիից, ներխուժել են մարտիկները քաղաք վերադարձած նավերից և անհաղթ Տրոյան ընկավ"։ Հիշեցնենք, որ Էստոնիայի Խորհրդային Հանրապետությունը ստեղծվել է 1918 թվականի նոյեմբերի 29-ին։ Այն բանից հետո, երբ Կարմիր բանակը ազատել է Նարվան գերմանական զավթիչներից: Սակայն էստոնական բուրժուազիան՝ Կ. Պյատսի գլխավորությամբ, հենվելով գերմանական բանակի եւ ֆիննական ավազակների օգնության վրա, հաջողվել է 1919 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին մոբիլիզացնել պրոլետարիատը պրոլետարիատի դեմ պայքարելու համար: Այս պայքարի արդյունքում Էստոնիայում հաստատվեց բուրժուական հանրապետության հաղթանակը: Հետազոտելով հարցը, թե ինչպես է բուրժուազիան կարողացել ժողովրդին ներգրավել ժողովրդի դեմ պայքարելու, Վ. Կինգիսեպը գրում է, -"Դա հաջողվել է իրականացնել հենց այն տրոյական ձիու օգնությամբ, որը 1918 թվականի նոյեմբերի 11-ին կրկին պատմության աղբամանից հանել է Իվան Պոսկան։ Այդ անասունը թարմ ներկվաց է անկախության, ինքնուրույնության և ժողովրդավարության ներքո: Իսկ նրա ներսում թաքնված էին հակահեղափոխության սպիտակ հարվածային գումարտակները, ռազմական դաշտային դատարանները, կախաղանները եւ շղթաները: Եվ այս ամենը աշխատողների համար: Բայց բուրժուազիան հավաստիացնում էր, որ այդ ձին պատրաստված է միայն անկախությունից ու ժողովրդավարությունից"։


Այսպիսով, էստոնական պրոլետարիատի ներկայացուցիչները, որոնք հավատացել են բուրժուազիայի կարգախոսներին և աջակցել են բուրժուազիային, տեսել են միայն անկախության և ժողովրդավարության տակ նկարված՝ տրոյական ձիուն։ Բնականաբար, նրանք չէին կարող տեսնել, թե ինչ է ձիու ներսում:


Վ. Կինգիսեպը շարունակում է իր միտքը, - "Այս երկու կեղծ կարգախոսները (ժողովրդավարությունը և անկախությունը) համատարած սուտ են, դրանք միաձուլվում են, քանի որ իրական պատմական իրավիճակում ինչպես անկախությունը, այնպես էլ ժողովրդավարությունը բուրժուական բռնապետության և բուրժուական բռնության կեղծանուններ են։ Այդպիսին են եղել և կան կարգախոսները, որոնց օգնությամբ խաբել են և դեռ խաբում են ժողովրդին...":


Անկախության և ժողովրդավարության մասին նույն կեղծ կարգախոսների ներքո հայ լիբերալները 1991թ. հակահեղափոխություն իրականացրին Հայաստանում։ Բնական է, որ այս գործընթացին ուղեկցել եւ օգնել են մի շարք լուրջ հանգամանքներ: Կարևոր հանգամանքներից կարելի է համարել Խրուշչովյան ռևիզիոնիզմը, որը ոչնչացրեց Ստալինյան սոցիալիստական մոդելը և մի շարք կապիտալիստական սկզբունքներ մտցրեց խորհրդային տնտեսության մեջ: Խրուշչովն իր ռևիզիոնիզմով, պայթեցրեց Խորհրդային Միության հանդեպ ունեցած աշխարհում վստահությունը, հեղինակությունը և դերը։ 20-րդ համագումարը, միջազգային կոմունիստական շարժման պառակտման պատճառ դարձավ եւ հսկայական հարված հասցրեց կոմունիստական շարժմանը: Շատ մարդիկ մինչ օրս համոզված են, որ կոմունիստները Հայաստանին իբր միայն վնաս են հասցրել։


Այս բոլոր հետևանքներն օրինաչափ կերպով հանգեցրել են Գորբաչովի ժամանակների պետական-տնտեսական ճգնաժամի առաջացմանը: Երկրում առկա խնդիրները լուծելու փոխարեն Գորբաչովի թիմը սկսել է էլ ավելի խորացնել այդ ճգնաժամը: Կենտրոնախույս ուժերի աճ, տնտեսական ճգնաժամ, բարձրաստիճան կուսակցական գործիչների դավաճանություն, ազգայնականության աճ, Ադրբեջանում հայերի ջարդերը, արհեստական սննդի դեֆիցիտ և այլն։ Այս ամենը Գորբաչովի նպատակաուղղված քաղաքականությունն էր, ուղղված սոցիալիզմի եւ կոմունիզմի գաղափարների լիակատար խտրականությանը: Որպեսզի մարդկանց զանգվածային գիտակցության մեջ ատելություն առաջացնի սոցիալիզմի գաղափարների, սեփական պատմության, Լենինի և Ստալինի գործունեության նկատմամբ և այլն։ Այսինքն՝ Գորբաչովն իր քաղաքականությամբ աճացնում էր Լ. Տեր-Պետրոսյանի, Գամսախուրդիայի, Ելցինի, Էլչիբեյի և այլն կողմնակիցներին։ Չէ որ նրանք բոլորն էլ խնդիր ունեին, այսպես ասած, ժողովրդական զանգվածներին իրենց կողմը գրավել։ Ինչպես հասնել այս ամենին, շատ պարզ մեթոդով, պետք է այնպես անել, որպեսզի սոցիալիզմի գաղափարները չաշխատեն, որպեսզի ժողովրդի մոտ ատելություն առաջացնեն սոցիալիզմի գաղափարների հանդեպ։


Վերջին կաթիլը, այդ ողբերգական հանգամանքների շարքում դարձան, 1988 թվականի երկրաշարժը և Արցախյան պատերազմի սկիզբը։ Ավերվել են Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը արդյունաբերական զարգացած քաղաքները։ Հազարավոր զոհեր, հազարավոր անօթեւան մարդիկ, ամբողջությամբ ավերվել է Հայաստանի հյուսիսի արդյունաբերական ներուժը:

Այսպիսով, արդեն ամեն ինչ պատրաստ էր, որպեսզի 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունի Հայաստանի անկախության հռչակագիրը: Չնայած դրան, Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացնել ԽՍՀՄ կազմից դուրս գալու վերաբերյալ համաժողովրդական քվեարկության դնելով հետևյալ հարցը, -«Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»: Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունն այդ հարցին դրական պատասխան է տվել: 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը հանրաքվեի արդյունքներով հաստատեց Հայաստանի դուրս գալը ԽՍՀՄ կազմից:


Այսպիսով, Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա կողմնակիցներին հաջողվեց օգտագործել ժողովրդին խաբելու հին բուրժուական հնարքը, անկախության և ժողովրդավարության կարգախոսների ներքո հաստատել բուրժուազիայի դիկտատուրա։

30 տարի շարունակ հայկական ժողովրդավարությունը եւ հայկական անկախությունը ցույց են տալիս իրենց կեղծ դեմքը: Թարմ օրինակներից մեկը, որը ցույց է տալիս հայկական ժողովրդավարության եւ անկախության ողջ սնանկությունը, նոյեմբերի 9-ին Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությունն է: Արցախը Ադրբեջանին հանձնելու որոշումը դու՞ք եք կայացրել, դա՞ հայ ժողովուրդն է: Դու՞ք եք որոշում կայացրել սպանել եւ արտաքսել հայերին հայրենիքից, դա՞ որոշել է հայ ժողովուրդը: Ինչպե՞ս է ստացվում, որ այստեղ դուք «ժողովրդավարություն» ունեք և դուք Փաշինյան եք ընտրում, իսկ արդյունքում ստացվում է, որ որոշումները կայացվում են Արևմուտքում՝ առանց ձեր կարծիքը հարցնելու, իսկ ձեզ սպանդի են ուղարկում:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page