top of page

Աննա Հակոբյանի հակահայկական գաղափարախոսությունը

«Եթե մենք գնայինք Եվրոպա, մենք այդ խնդիրը կլուծեինք եվրոպական ձևով», ասում էր Փաշինյանի կինը 2013-ին: Հայաստանը տարան Եվրոպա և լուծեցին ղարաբաղյան հարցը եվրոպական ձևով:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Ռուսական "Կոմսոմոլսկայա պրավդա" թերթի հատուկ թղթակից Դարյա Ասլամովան 2013-ին ժամանել է Երեւան, որպեսզի տեղում պարզի, թե ինչու Հայաստանը չի գնացել Վրաստանի եւ Ուկրաինայի հետքերով՝ Եվրամիություն, այլ որոշել է մնալ Ռուսաստանի հետ, անդամակցել Մաքսային միությանը: Լրագրող Դարյա Ասլամովան բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր գործիչների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում լրագրող Դարյա Ասլամովան հանդիպել է նաև Աննա Հակոբյանի հետ: Ահա թե ինչի մասին է խոսվել այդ հանդիպման ժամանակ:


-Մենք կարծում ենք, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացվել է Մոսկվայի անմիջական ճնշման ներքո, -ասում է "Հայկական Ժամանակ" թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը։ -Ամեն ինչ պարզ դարձավ Պուտինի՝ Բաքու կատարած օգոստոսյան այցից և Ադրբեջանին 1 մլրդ դոլարի ռուսական զենք վաճառելու մասին հայտարարությունից հետո։ Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն է։


Լրագրող -Բայց Ռուսաստանը Ադրբեջանի հետ չի վիճել: Եվ հետո. եթե հանկարծ Հայաստանը կցանկանար ավելի մոտենալ դեպի ԵՄ, և Ռուսաստանին կխնդրեին հեռանալ Հարավային Կովկասից, Ռուսաստանը ստիպված կլիներ բարեկամանալ Ադրբեջանի հետ:


Աննա Հակոբյան- Իսկ ի՞նչ ունեք Պուտինի Բաքու կատարած այցի արդյունքում: Ձեզ մոտ է մնացել եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը չի փախել:


Լրագրող -Համաձայնեք, դա հիանալի արդյունք է։ Բայց ցանկացած դասավորության դեպքում Ռուսաստանը պաշտոնապես հանդես է գալիս որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Ուրիշ որ երկիրն է պատրաստ ստորագրել նման հայտարարության տակ։ Բացի այդ, Հայաստանի բոլոր տնտեսական խնդիրները, այն փաստը, որ դուք նստած եք տրանսպորտային տոպրակի մեջ (Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանը կողպված է), չէ որ դա այն պատճառով չէ, որ դուք ռուսների հետ ընկերություն եք անում, ինչպես այստեղ սիրում են պնդել ընդիմադիր լրատվամիջոցները։ Իսկ այն պատճառով, որ ձեզ պետք է Լեռնային Ղարաբաղը։ Պարզ է, որ ԵՄ-ն ձեզ այդ գործում ուղեկից չէ։


Աննա Հակոբյան -Ղարաբաղյան չլուծված հակամարտությունը ձեռնտու է միայն Ռուսաստանին: Իսկ եթե մենք գնայինք Եվրոպա, մենք այդ խնդիրը կլուծեինք եվրոպական ձևով։ Ինչպես, օրինակ, Ֆինլանդիան և Շվեդիան հարթեցին Ալանդյան կղզիների հարցը։ Պաշտոնապես այդ տարածքը Ֆինլանդիային է, բայց դե ֆակտո Շվեդիայի ինքնավարություն է իր օրենքներով եւ շվեդերեն լեզվով:


Լրագրող -Ուրեմն ի՞ նչի համար է գործը կանգ առել: Ադրբեջանը ձեռքերով ու ոտքերով կառչած է Ղարաբաղի ինքնավարության առաջարկից, բայց իր կազմում։ Բայց ի՞ նչ կասեն այս հողի համար արյուն թափած ձեր հայրենակիցները։ Եվ փորձեք դա առաջարկել հենց ղարաբաղցիներին։ Կարող եմ պատկերացնել, ինչ նրանք կպատասխանեն ձեզ: Մենթալիտետը չես փոխի։


-Բայց ինչու, -երազաբար ասում է Աննա Հակոբյան։ -Այ կմտնեինք Եվրամիություն, և մենթալիտետը կփոխվեր։


Այս փոքրիկ հարցազրույցում բացահայտվում է մի ամբողջ պատկեր, թե ինչ գաղափարական աշխարհայացք ունի Աննա Հակոբյանը: Խոսքը միայն Աննա Հակոբյանի աշխարհայացքի մասին չէ: Խոսքն ընդհանուր առմամբ կապիտուլյանտ Փաշինյանի և այն մարդկանց աշխարհայացքի մասին է, ովքեր ծառայում են և աջակցում են Փաշինյանին: Եթե կարճ ասենք այս ամբողջ աշխարհայացքը, որին տարիներ շարունակ հավատարիմ են եղել Աննա Հակոբյանը, Փաշինյանը եւ այլոք, ապա դա հակահայկական քաղաքականություն է, մաքուր հայատյացություն:


Այս ամենը ինչ, այդ ամուսինն ու կինը տարիներ շարունակ քարոզել են իրենց ընտանեկան թերթով՝ "Հայկական ժամանակ"-ով, կարողացել են 3 տարվա ընթացքում գործնականում իրագործել գործի 70 տոկոսը: Հայաստանի իշխող դասը, ի դեմս Փաշինյանի, փայլուն կերպով կազմակերպեց Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացը։ Այսպիսով, ստացվեց այնպես, ինչպես Աննա Հակոբյանն էր ասում, Հայաստանը տարան Եվրոպա և լուծեցին ղարաբաղյան հարցը եվրոպական ձևով:


Փաշինյանի համար մնացել է շատ փոքր ու թեթև գործը, ընդունել կապիտուլյացիայի թուրքական պայմանները և անդամակցել Եվրոպական Միությանը, այսինքն՝ դառնալ Վրաստանի օրինակով հերթական թուրքական մարզ։



https://www.kp.ru/daily/26146/3035491/

https://www.kp.ru/daily/26146/3035491/


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page