Արևմուտքը, նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ Էկվադորի բանանները
Փաշինյանի իշխանության գալը Արցախի համար դարձել է Ադրբեջանի մաս դառնալու դատավճիռ։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Wall Street Journal թերթը հայտնում է, որ Մոսկվայի դեմ Արեւմտյան պատժամիջոցների պատճառով էկվադորցի ֆերմերները չեն կարողանում Ռուսաստան բանան մատակարարել: Ռուսաստանը էկվադորյան բանանների գլխավոր գնորդներից մեկն է, այնտեղ է ուղղվում այդ մրգի արտահանման ավելի քան 20 տոկոսը, գրում է թերթը։
Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ Արևմուտքը, ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից, կոշտ պատասխաններ է տալիս Ռուսաստանի գործողություններին։ Ընդ որում, Արևմուտքն օգտագործում է իր բոլոր ռազմական, ֆինանսական, դիվանագիտական հնարավորությունները, որպեսզի ճնշում գործադրի այլ երկրների վրա՝ որպեսզի ավելի շատ երկրներ միանան իր հակառուսական քաղաքականությանը: Էկվադորը իր բանանով եւ ծաղիկներով վառ օրինակ է, թե ինչպես է Արեւմուտքը աշխատում:
Սակայն զարմանք է առաջացնում այն, թե ինչպես Արեւմուտքը չարձագանքեց 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 2021թ. հունվարի 11-ի' տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հայտարարության դեմ: Արեւմուտքը ոչ մի կերպ չի արձագանքել այդ հայտարարություններին, կարծես թե ոչ թե Ռուսաստանն է այս ամենը պատրաստել, այլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է արել: Այդ կապակցությամբ կարելի է ասել, որ Ռուսաստանի կողմից պատրաստված նոյեմբերի 9-ին հայտարարության նախագիծը լիովին համապատասխանում է Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահերին: Եթե նման բան չլիներ, Արևմուտքն անպայման ինչ-որ բան կձեռնարկել: Հենց այդ պատճառով Արևմուտքը դուրս չեկավ Ռուսաստանի դեմ այդ ժամանակ և Էկվադորի բանանները չարգելեց արտահանել Ռուսաստան:
Շատ քաղաքագետների համար արդեն 2018-ին պարզ է դարձել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները տարածաշրջանում: Երբ 2018 թվականին Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինն առաջին անգամ ընդունեց Փաշինյանին Սոչիում, նա դրանով ճանաչեց Արևմուտքի կողմից կազմակերպված պետական հեղաշրջման արդյունքն ու նպատակը: Փաշինյանի իշխանության գալը Արցախի համար դարձել է Ադրբեջանի մաս դառնալու դատավճիռ։ Մինչեւ հիմա բաց է մնում այն հարցը, թե ի՞ նչու է Ռուսաստանն ընդհանրապես համաձայնել կրակի տակից շագանակներ հանել: Դրանով Ռուսաստանը Արևմուտքի փոխարեն վտանգավոր ու ծանր աշխատանք է կատարել՝ իրեն վտանգի ենթարկելով։ Չէ որ պետք էր հաշվարկել այն քայլը, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կօգտագործվի հակառուսական ուժերի կողմից Ռուսաստանի դեմ: Հայաստանի իշխանություններն ակտիվորեն հրահրում են հակառուսական տրամադրությունները Հայաստանում: Կարգախոսն ամեն ինչում մեղավոր է Ռուսաստանը, լավ է աշխատում Հայաստանում, որտեղ բնակչության բացարձակ մեծամասնությունը աղքատ է և քաղաքականապես տգետ: Փաշինյանի արևմտամետ ռեժիմը զրպարտություն է տարածում, թե ռուսական զենքը վատ է եղել, դրա համար էլ Հայաստանը պարտվել է, կամ մեկ այլ մանիպուլյացիա, որ Պուտինն է ստիպել Փաշինյանին Արցախն Ադրբեջանին տալ եւ այլն:
Իհարկե, Ռուսաստանը կարողացավ համոզել հակամարտության կողմերին դադարեցնել պատերազմը, մտցնել իրենց խաղաղապահներին և հայերին վերադարձնել Արցախ։ Սակայն այդ միջոցները չնչին են, Արեւմուտքը դրանից հետո էլ շարունակել է լռել: Ի վերջո Ադրբեջանին է հանձնվել Արցախի շուրջ անվտանգության գոտին, Արցախը դրանով իսկ դարձել է Ադրբեջանի անկլավ, այսինքն՝ Արցախը գտնվում է Ադրբեջանի ձեռքում։ Հենց այդ պատճառով Արցախյան հարցը պատմության այս փուլում լուծված է:
Այսպիսով, դատելով Արեւմուտքի արձագանքից, Ռուսաստանի այս կամ այն գործողություններին, կարելի է որոշել Ռուսաստանը ճիշտ է գործում, թե ոչ։ Եթե Արևմուտքը քննադատում է, ուրեմն ճիշտ է, եթե Արեւմուտքը լռում է կամ հավանություն է տալիս, նշանակում է՝ ոչ ճիշտ։ Այն կարծիքը, թե Ռուսաստանի և Արևմուտքի շահերը համընկել են, և երկուսն էլ կողմ են արտահայտվել Արցախն Ադրբեջանին հանձնելուն, իրավունք ունի լինել։ Սակայն այստեղ հարց է առաջանում է այն մարդկանց, որոնք ձևավորում են արտաքին քաղաքական նպատակները, թե ինչպես՞ են նրանք դա անում, ովքե՞ր են նրանք և ի՞նչ նպատակներ են հետապնդում:
Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում Արևմուտքի վայնասուն են առաջացնում, դա նշանակում է, որ Ռուսաստանը ճիշտ է գործում: Իսկ Ռուսաստանի գործողություններն Անդրկովկասում և Հայաստանում, 2020թ. իրադարձությունները Արցախում որևէ արձագանք չեն առաջացրել Արևմուտքում, դա նշանակում է, որ Ռուսաստանը ճիշտ չի գործում:
Արցախի հարցում Ռուսաստանը սխալ է գործում, Ռուսաստանը գործում է ի վնաս իր շահերի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը Ռուսաստանի մեծ սխալն է։ Հաշվի առնելով այն փաստը, որ Ալիեւն ու Փաշինյանն աշխատում են նույն թիմում, Արցախում Ռուսաստանի հայտնվելը ծուղակ էր։ Այսօրվա սադրանքները դրա վառ ապացույցն են։
------------------------------------------
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:
Comments