Արևմուտքը թալանում է և ստրկացնում է Հայաստանը
Չի բացառվում, որ այդ 120 միլիոն դոլարը, որ ԱՄՆ-ն տալիս է Փաշինյանին, Արևմուտքի գողացված լիբիական միլիարդներից է: Իսկ գուցե Արևմուտքի կողմից գողացված աֆղանական, սիրիական, իրաքյան, վենեսուելական միլիարդներից է: Ո՞վ գիտե:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Օրերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն Փաշինյանի կառավարությանը կտրամադրի եւս 120 մլն դոլար*:
Դժբախտաբար, այս քաղաքականությունը դարձել է մի տեսակ ողբերգական ավանդույթ, երբ բարի կարգախոսների ներքո (ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տնտեսության կայունության ապահովմանը), Արևմուտքն էլ ավելի է գաղութցնում Հայաստանը։
Հիմա Արևմուտքը գործում է հայտնի սխեմայով, տալիս է Հայաստանի կառավարությանը, այսինքն՝ Փաշինյանին, փոքր գումար, գովազդում է իրեն, որպես Հայաստանի մեծ բարեկամ, իսկ հետո գաղտնի վերցնում են այդ գումարից երկու, երեք անգամ ավելի։ Ո՞վ գիտե, թե Արևմուտքը ինչքան մլրդ դոլարի ոսկի է հանել Հայաստանից:
Հետաքրքիր է նաև այլ հարց, միգուցե այդ 120 միլիոն դոլարը, որ ԱՄՆ-ը տալիս են Փաշինյանին, վերցվել է գողացած ռուսական ակտիվներից։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ը եւ նրա սատելիտները, որոնք զբաղվում են ակտիվների կալանքով, ապօրինի սառեցրել եւ արգելափակել են վերջին հարյուր օրվա ընթացքում Ռուսաստանի հետ կապված 330 մլրդ դոլարի ակտիվները: Դրանցից 300 մլրդ դոլարը Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվներն են։
Ստացվում է, որ Արևմուտքը գողանում է ռուսական փողերը, իսկ հետո այդ գողացած ռուսական փողերով ֆինանսավորում է հակառուսական ռեժիմները Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում, Հայաստանում, մերձբալթյան հանրապետություններում եւ այլն...
Չի բացառվում նաև, որ այդ 120 միլիոն դոլարը, որ ԱՄՆ-ն տալիս է Փաշինյանին, Արևմուտքի գողացված լիբիական միլիարդներից է: Իսկ գուցե Արևմուտքի կողմից գողացված աֆղանական, սիրիական, իրաքյան, վենեսուելական միլիարդներից է: Ո՞վ գիտե: Ընդհանուր առմամբ, այնտեղ, որտեղ ոտք է դնում Արեւմուտքը, այնտեղ միշտ տեղի է ունենում թալան, քաոս եւ պատերազմ:
Պետք է նաև մի քանի խոսք ասել Հայաստանի իշխանական բուրգի մասին՝ Փաշինյանի գլխավորությամբ: Հայաստանի այսպես կոչված իշխանությունները վաճառում են պետության շահերը, վաճառում երկրի տարածքը, բնական հարստությունները եւ հայերին զրկում հայրենիքից, եւ այդ ամենը հանուն փողի, հանուն կապիտալի, հանուն նրա, որ Հայաստանը հավերժ լինի Արեւմուտքի կիսագաղութը:
*https://www.gov.am/am/news/item/15313/
-----
Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:
Kommentare