top of page

Արգենտինահայ մշակութային միության հայտարարությունը

Մեր անկոտրում համոզվածությունն ենք հայտնում, որ ինչպես 89 տարի առաջ, Հայաստանում նորից կկառուցվի սոցիալիստական հասարակարգ, որ միակ իրական երաշխիքն է ժողովրդի գոյության, խաղաղության ու բոլոր ժողովուրդների եղբայրության պայմաններում երկրի ազատ ու անկախ զարգացման:


Հայաստանի և Թուրքիայի կառավարությունների կողմից մշակված երկու երկրների միջև հարաբերությունների վերականգմանն ուղղված որոշումների նախագծի հրապարակայնացման պահից սկսած խորն ու անհրաժեշտ բանավեճ է սկսվել ինչպես ՀՀ հասարակական շրջանակներում, այնպես էլ աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից յուրաքանչյուրում: Թեև հայ-թուրքական հարաբերությունների հոլովույթը միշտ էլ եղել է հայերիս և մեր սերունդներին ամենից ավելի հուզող հարցերից մեկը, վերջին տարիներին, կամ, ավելի ճիշտ, անցյալ տարվանից, երբ Թուրքիայի Նախագահը ոտք դրեց Հայաստան, այդ հարաբերություններն այլ չափ ու կարևորություն են ստացել:


Այնպիսի միջոցառումների իրագործումն, ինչպիսիք են օրինակ` թուրք սպայերի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանում անցկացվող ռազմախաղերին, հայ տարբեր պաշտոնյաների մասնակցությունը Թուրքիայում կայացող տարածաշրջանային համաժողովներին, տարիներ շարունակ դիվանագիտական մակարդակով գաղտնի հանդիպումները, մարզական միջոցառումները, ուսանողական, արվեստի ու մշակույթի գործիչների պատվիրակությունների փոխանակումը, Հայաստանի վերաբերյալ թուրք լրագրողների կողմից պատրաստված տեղեկատվությունը, երկու երկրների միջև օդային հաղորդակցության հաստատումը` մի մասն են միայն այս տարիների ընթացքում կատարված քայլերի, որ համապատասխան պահերին միայն լռության են արժանացել, իսկ որոշ դեպքերում էլª նույնիսկ համագործակցության այն մեծամասնության կողմից, որն այժմ իր բողոքի ձայն է բարձրացնում: Արգենտինահայ Մշակութային Միությունը, որի արմատները գնում են դեպի անցյալ դարի 20-ական թվականները, որը ստեղծվել է Հայկական Մեծ Եղեռնից փրկվածների կողմից և որին անդամագրվել են -սերնդից`սերունդ- կանայք ու տղամարդիկ, լատինամերիկանիստ, ուժեղ ինքնություն կրող արգենտինահայեր, որոնք գիտակցում են հարցի ճակատագրական կարևորությունը և զգում հայ ժողովրդի բոլոր սերունդների համար այս կարևորագույն թեմայի վերաբերյալ մեր տեսակետն արտահայտելու անհրաժեշտությունը, հայտարարում է. -Եղել ենք, կանք ու միշտ կլինենք ժաղովուրդների ու պետությունների միջև խաղաղության ու բարեկամության կողմնակիցներ ու ջատագովներ, համարելով վերջիններս` պետությունները, ժողովուրդների իրավա-քաղաքական ներկայացուցիչ կառույցներ: -Համերաշխ ենք բոլոր այն մարդկանց հետ, որոնք պայքարում են մարդու կողմից մարդու շահագործմանը վերջ դնելու համար ու հանուն այնպիսի հասարակարգերի հաստատման, որոնցում արդարությունը, հավասար հնարավորություններն ու բարվոք կենսամակարդակը կպատկանեն բոլորին: -Դեմ ենք, անկախ ծագումից, ազգայնամոլության, շովինիզմի ու խտրականության ամեն արտահայտության, ինչպիսին են, օրինակ` ֆաշիզմն ու սիոնիզմը, որ թշնամություն են սերմանում ժողովուրդների միջև ու հաստատում որոշ ազգերի գերազանցությունը մյուսների նկատմամբ: Մեզ մասն ենք համարում համայն Մարդկության: -Հաստատում ենք Օսմանյան կայսրության ղեկավարների կողմից մեր նախնիների դեմ ծրագրված ու իրականացված Եղեռնի ճշմարտացիությունն ու մենք, մեր հայրերն ու պապերը կենդանի վկաներ ենք հանդիսանում մարդկության դեմ կատարված այդ հանցագործության, որ միջազգային հանրության աչքին կամ խղճի առաջ իրավական երանգ ստանալու համար ոչ երկրների ոչ էլ որևէ ղեկավարի կողմից ճանաչման կարիքն ունի: Մեզ համարում ենք Մեծ Եղեռնի զոհերի (թե ջարդերի ու կոտորածների զոհ դարձածների և թե փրկվածների, որոնք ստիպված գաղթեցին` զրկվելով իրենց պատմական տարածքներից, իրենց ունեցվածքից, իրենց պատմամշակութային-ժառանգությունից) անմիջական սերունդներն ու վերահաստատում ենք մեր նախնիների հողերի ու մեր փո-խադարձ պատկանելիությունը: -Ջերմորեն ողջունում ենք Հայրապետյան-Մարկոսյան գերդաստանի կողմից արգենտինյան արդարադատության գերագույն ատյանների միջոցով Թուրքական պետության դեմ սկսած դատական գործընթացը «Հանուն Ճշմարտության ու սուգի իրավունքի»: Մենք ևս միացել ենք այդ դատական գործին որպես հայցվորներ, համոզված, որ այսպիսով ճակատամարտ ենք տալիս ոչ միայն մեր պապերի դեմ կազմակերպված Ցեղասպանության ժառանգորդ պետությանը այլև բոլոր նրանց, ովքեր չեն վարանել կրկնելու մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունն այլ ժողովուրդների նկատմամբ, նրանց, ովքեր շարունակում են ցեղասպանությունը համարել հակամարտությունների լուծման պատմականորեն կանխորոշված միջոց, օգտվելով նախկինում նման գործողությունների անպատժելիությունից:


Չենք ընդունում ու չենք աջակցում պարտադրված ոչ մի հարաբերության, այդ պարտադրումը լինի յուրաքանչյուր երկրի ներսից` իրենց կառավարությունների կամ իշխող դասակարգերի կողմից, թե դրսից` իմպերիալիստական հզոր պետությունների կողմից, որոնց հետաքրքրում է միմիայն այսպես կոչված «ծայրամասային» երկրների ժողովուրդների գերշահագործումն ու այդ երկրների բնական հարստությունների թալանը, իրենց սեփական շահերը ներկայացնելով որպես ամբողջ մարդկության կենսական կարևորություն:


Մեկ անգամ ևս բողոքում ենք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի գրեթե երկու տասնամյակ շարունակվող շրջափակման դեմ և պահանջում անմիջապես վերջ դնել դրան` առանց որևէ նախապայմանի:


Պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների ու ժողովուրդների միջև անկեղծ բարեկամական կապերի հաստատումը պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, ճշմարտության, շահերի ու նպատակների բազմազանության նկատմամբ հանդուրժողականության ու փոխհամաձայնության վրա: -Մեկ անգամ ևս ընդգծում ենք Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության 70 տարվա գոյության կարևորությունը և այդ ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ աճն ու զարգացումն այն բազմազգ պետության կազմում, որ ոչ միայն պետական կառուցվածքների ստեղծումն ապահովեց` հնարավոր դարձնելով ազգային ինքնության մաս կազմող բոլոր ոլորտների աննախադեպ զարգացումը, այլև ապահովեց նրա ներկայությունը միջազգային ասպարեզում ու երաշխավորեց իր քաղաքացիների նորմալ զարգացումը: Ընդգծում ենք նաև, որ այդ յոթ տասնամյակների ընթացքում ՀԽՍՀ-ում հրատարակվել են բազմաթիվ փաստաթղթեր ու Ցեղասպանության փաստերի հետազոտությունների վերաբերյալ գրքեր, որոնք, թարգմանված լինելով տասնյակ լեզուներով, որպես հիմնավորված ապացույց, ծառայել են տարբեր պետությունների կողմից Ցեղասպանության փաստի ճանաչմանը:


Նշված ժամանակահատվածում էր նաև, որ կառուցվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն` անմահացնելով Ցեղասպանության զոհերի հիշատակը: -Հայտարարում ենք, որ վերջին 20 տարիների ընթացքում Մայր Հայրենիքում միմյանց փոխարինող հետխորհրդային կառավարությունների կողմից շարունակվում է, իրենց տրամաբանությամբ ու չնչին տարբերություններով, վարվող քաղաքանությունը, որ հասցրել են երկիրը սոցիալական ճգնաժամի: Այս երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն ու նրա ժողովուրդը ենթարկվել են իրենց ունեցվածքի բացահայտ թալանի, պետական ենթակառուցվածքների փլուզման ու մի խումբ օլիգարխների ծայրակույտի կողմից դրանց յուրացմանը:


Հարյուրավոր, հազարավոր քաղաքացիների զանգվածային արտագաղթը; առողջապահական և ուսումնական հաստատությունների հանրային անվճար համակարգի քայքայումը, գլխավոր արդյունաբերական ձեռնարկությունների անարդար սեփականաշնորհումը, հարյուրավոր մշակութային կենտրոնների, գրադարանների, դպրոցների ու մանկապարտեզների, ֆաբրիկաների ու հանրային-հասարակական օգտագործման տարածքների փակումը, Ազգային Ժողովի նիստերի ժամանակ երկրի գլխավոր հեղինակությունների սպանությունն այլ գործողությունների ու միջոցառումների հետ միասին նպաստել են բնակչության մեծամասնության աղքատացմանը, կենսամակարդակի անկմանն ու ազգային անապահովությանը; -Կոչ ենք անում մեր համայնքին, Սփյուռքի տարբեր համայնքներին և Հայաստանի Հանրապետության բնակչությանը բաց չթողնել կարծիքներ ու գաղափարներ փոխանակելու, ազնիվ ու խորը բանավեճ բացելու այս հնարավորությունը, որ մեզ թույլ կտա քննարկել բոլոր հարցերը, ուր չեն լինի «անձեռնմխելի ճշմարտություններ» ու «անքննարկելի հարցեր»:


Մեր անկոտրում համոզվածությունն ենք հայտնում, որ ինչպես 89 տարի առաջ, Հայաստանում նորից կկառուցվի սոցիալիստական հասարակարգ, որ միակ իրական երաշխիքն է ժողովրդի գոյության, խաղաղության ու բոլոր ժողովուրդների եղբայրության պայմաններում երկրի ազատ ու անկախ զարգացման:


Բուենոս Այրես, 25 Սեպտեմբերի 2009, Արժանթինահայ Մշակութային Միութիւն

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page