«ԱՐՄԵՆՊՐԵՍ»ի տնօրենուհին այցելեց Արգենտինահայ Մշակութային Միությունը
Հայ Մշակույթի Տանը հանդիպեց արկենտինահայ գաղութի առաջադիմական կազմակերպության ղեկավարության հետ:
«ԱՐՄԵՆՊՐԵՍ»ի Հայաստանի պետական լրատվական գործակալության տնօրենուհի Նարինե Նազարյանն այցելեց երեկ՝ մայիսի 23-ին, Արգենտինահայ Մշակութային Միությունը, Հայաստանի Հանրապետության դեսպան Հովհաննես Վիրաբյանի ուղեկցությամբ:
«ԱՐՄԵՆՊՐԵՍ»ի տնօրենուհուն ընդունեցին կազմակերպության նախագահ՝ ընկեր Ադրիան Լոմլոմջյանը, փոխնախագահ՝ ընկերուհի Ադրիանա Կամարա Կասբարյանը և քարտուղար՝ ընկերր Կառլոս Ագայան։
Նշենք, որ Նարինե Նազարյանը համագործակցության պայմանագիր է ստորագրել արգենտինական TÉLAM Ազգային լրատվական գործակալության տնորենուհի Բերնարդա Յորենտեսի հետ։ Բացի այդ, «ԱՐՄԵՆՊՐԵՍ»ի տնօրենուհին կարևորեց հայկական գործակալության իսպաներենով կայքի գործարկումը։
Նաև ներկա էին հանդիպմանը «Նոր Սեւան» թերթի տնօրեն Էմիլիանո Լոմլոմջյանը, «Հայ Ձայնը» ռադիոժամից Ֆեդերիկո Լոմլոմջյանը, «Կիլիկիա» ռադիոժամից Ալեխանդրո Բուդանո Սերվերյանը և «Գայանե» պարախմբի գեղարվեստական ղեկավար կոլեկտիվի անդամ Ռաֆֆիկ Գրիգորյանը։
Comments