top of page

Աշխարհի հայերի զորակցության ուղերձը սոցիալիստական Կուբային

Հայաստանի և Սփյուռքի կազմակերպություններ և անհատներ հայտարարում են իրենց զորակցությունը Կուբայի հեղափոխությանը՝ ի դեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների ագրեսիաների:

Զորակցության ուղերձսոցիալիստական Կուբային


Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր անվերապահ զորակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կուբայի հեղափոխությանը, Կուբայի ժողովրդին և Կուբայի Կոմունիստական կուսակցությանը։


Ամբողջ աշխարհի աչքի առաջ, իրեն ժողովրդավարության օրրան հռչակած, բայց միևնույն ժամանակ իմպերիալիստական, ու համաշխարհային տեռորիզմի գլխավոր հովանավոր ԱՄՆ-ն, իր միայն բառերով դեմոկրատ նախագահի գլխավորությամբ, կրկին թիրախավորել է Ազատության կղզին՝ Կուբան։


Փոխվում են ժամանակները, բայց չի փոխվում հանցագործ ԱՄՆի ձեռագիրը, ինչպես Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում, Ուկրաինայում․․․, իսկ հիմա արդեն Կուբայում։ ԱՄՆ հատուկ ծառայությունները համագործակցելով Կուբա-ամերիկյան մաֆիայի և Կուբայի ռեակցիոն ուժերի հետ, կազմակերպում են ցույցեր երկրում, ստեղծելով «սոցիալական ընդվզման» կեղծ պատկեր և վանկարկելով հակակոմունիստական կարգախոսներ, կոչ են անում տապալել կառավարությանը: Այս ամենը տեղի է ունենում ՄԱԿ ընդունած բանաձևի ֆոնին, որով ամբողջ աշխարհը պահանջում է ԱՄՆից դադարեցնել Կուբայի հանցավոր և անօրինական շրջափակումը, ինչն էլ հենց պատճառ է Ազատության կղզում դեղորայքի, բուժսարքավորումների, հումքի, էներգիայի և ֆինանսական միջոցների դեֆիցիտի։


Իմպերիալիստների կեղծավորությունն ու սադրանքները հնարավոր չէ թաքցնել: Այս ամենին լծվում են նրանց սպասարկող սատելիտ լրատվամիջոցներն ու իրենց կեղծ քարոզչությամբ փորձում են վարկաբեկել Կուբայի իշխանություններին։ Նման եղկելի, զազրելի ու անմարդկային գրոհը Կուբայի հանդեպ կատարվում է «առաջադեմ» պետությունների լուռ համաձայնությամբ, որոնց քաղաքացիների կյանքերը Covid-19 ի ճիրաններից փրկելու համար Կուբան գործուղում էր իր լավագույն բժիշկներին։


Մենք կրկին հայտնում ենք մեր անվերապահ և եղբայրական համերաշխությունն ու զորակցությունը Կուբային, նրա ժողովրդին, կառավարությանը և Կուբայի Կոմունիստական կուսակցությանը: Կուբայի 1959թ ի հեղափոխության մեծ նվաճումները, կուբայական ժողովրդի օրինակելի պայքարը սոցիալիզմի կառուցման և ամրապնդման համար, ոգեշնչում է հայ աշխատավորներին ամբողջ աշխարհում: Կուբան միայնակ չէ, և նրա պայքարը հանուն սոցիալիզմի կրկին կպսակվի հաղթանակով, որը կլինի նաև աշխարհի միլիոնավոր աշխատավորների հաղթանակը։


20 Հուլիս, 2021


Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն - Հայաստանի Կոմերիտական Միություն - Հայաստանի Սովետական Սպաների ՄիությունԼիբանանի հայ Կոմունիստ Կուսակցություն - Լիբանանահայ Գրական Շրջանակ - Արգենտինահայ Մշակութային Միություն - Արգենտինահայ Մշակութային Միության ԵրիտասարդությունԲուենոս Այրեսի «Հայ Ձայնը» ռադիոժամ - Բուենոս Այրեսի «Կիլիկիա» ռադիոժամ - Բուենոս Այրեսի «Նոր Սեւան» թերթ - Երջանիկ Ղազարյան, ՀՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար - Մհեր Օհանյան, ՀՀ Կոմունիստական Կուսակցության Երիտասարդական Միության քարտուղար - Ռոմեն Քոզմոյան, ՀԽՍՀ Սփյուռքահայության կապի կոմիտեի փոխնախագահ, Հայաստան - Աշոտ Աբգարյան, Հայաստան - Ելենա Պարոնյան, Ռուսաստան - Միքայել Բադալյան, Ռուսաստան - Գասպար Տէրտէրեան, Լիբանան - Համօ Մոսկոֆեան, Լիբանան - Ռաֆֆի Քէուշկերեան, Լիբանան – Հովհաննես Փալանճեան, Լիբանան - Լուսինե Կարապետեան, Իսպանիա - Վիգեն Ժողովուրդեան, Ֆրանսա - Հայկ Մկրտիչեան, Ֆրանսա - Կրեկորիո Հայրապետեան, Արգենտինա - Ատրիան Լոմլոմճեան, Արգենտինա - Ատրինե Կասբարեան, Արգենտինա - Գարլոս Ակաժա, Արգենտինա –Ալեխանտրո Պուտանո Սերվերեան, Արգենտինա - Ռոբերտ Տեր Հարությունյան,Արգենտինա – Էմիլիանո Լոմլոմճեան, Արգենտինա

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page