"Ազգային" բառը օգտագործվում է որպես քողարկում
Հայաստանի իշխանությունը այդպիսի քաղաքականություն է վարում, որպեսզի թաքցնի ճշմարտությունը ժողովրդից, որ Հայաստանը Արևմուտքի կիսագաղութ է:
Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ
Հայաստանում կա Ազգային ժողով, որը ղեկավարում է թուրքական գործակալ Արարատ Միրզոյանը, կա ազգային կառավարություն, որը ծառայում է լիբերալ-գլոբալիստների ուժերին, կա ազգային բանկ՝ Կենտրոնական բանկ, որն ընդհանրապես անկախ է պետությունից եւ որը հանդիսանում է Հայաստանում որպես Դաշնային պահուստային համակարգի (Federal Reserve System, FED) մասնավոր "կրպակի" մասնաճյուղ, կա ազգային բանակ, որը դավաճանորեն պարտվում է չհայտարարված պատերազմում, կա ազգային անվտանգության ծառայություն, դատախազություն և ոստիկանություն, որոնք ծառայում են ոչ թե պետությանը և օրենքին, այլ անձամբ Արևմուտքի խամաճիկ Փաշինյանին, վերջապես կա ֆուտբոլի ազգային հավաքական, որը հավերժ պարտվում է և որը ղեկավարում է օտարերկրյա պայմանագրային աշխատող Խ. Կապառոսը եւ այլն եւ այլն.... Օրերս հայտնի դարձավ, որ հայ ժողովուրդը կունենա հերթական հաստատությունը "ազգային" ցուցանակի տակ, որը կկոչվի ազգային ավիափոխադրող, եւ որը ղեկավարելու են արաբները «Էյր Արաբիան» (Air Arabia) ընկերությունից:
Հուլիսի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տ. Ավինյանը մասնակցել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը: ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիայի» միջև կնքված համաձայնագրով ստեղծվում է "հայկական" նոր "ազգային" ավիաընկերություն:
Այս կապակցությամբ պետք է նշել, որ ինչ-որ տարօրինակ բաներ են ստացվում, երբ սոսնձում են "ազգային" բառը, այս կամ այն հաստատությանը, որն իրականում ոչ մի կապ չունի պետության, ազգի հետ, այլ ընդհակառակը, ավելին՝ գտնվում է օտարների ուղղակի ենթակայության տակ և գործում են ի վնաս ժողովրդի:
1.Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Կենտրոնական բանկն է: Կենտրոնական բանկը Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս անկախ է:
2.Կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը:
3.Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:
4.Կենտրոնական բանկը թողարկում է Հայաստանի Հանրապետության արժույթը հայկական դրամը:
5.Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Կենտրոնական բանկն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
6.Կենտրոնական բանկը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության վերաբերյալ:
7. Կենտրոնական բանկի այլ նպատակները, խնդիրները, գործունեության կարգը և երաշխիքները սահմանվում են օրենքով:"
Եվ այսպես, ստացվում է, որ կենտրոնական բանկը, որը Հայաստանի ազգային բանկն է, Հայաստանի Հանրապետությունից անկախ հաստատություն է։ Այսինքն՝ ստացվում է, որ կենտրոնական բանկը չի վերահսկվում պետության կողմից, այն պետությունից անկախ մարմին է: Այնուհետեւ, ըստ հետեւյալ կետերի, հետեւում է, որ այդ կենտրոնական բանկը, պետությունից անկախ մարմինը միջամտում է պետության ֆինանսական գործերին: Այս օրինակի վրա վառ է արտահայտվում Հայաստանի ողջ ֆինանսական և քաղաքական բնույթը՝ որպես Արևմուտքի կիսագաղութ։ Այդ պատճառով բավական է վիճելի անվանել Հայաստանի Կենտրոնական բանկը որպես ազգային բանկ: Ճիշտ նույն խաբեության ու մանիպուլյացիայի մեթոդն են կիրառում իշխանավորները ԱՄՆ-ում: Շատ ամերիկացիներ կարծում են, որ Դաշնային պահուստային համակարգը պետական մարմին է, եթե դաշնային բառը օգտագործվում է, ապա դա վերաբերում է պետական մարմիններին: Իրականում Դաշնային պահուստային համակարգը պետության հետ ոչ մի կապ չունի, դա մասնավոր կառույց է, նմանապես է նաեւ Հայաստանի ազգային բանկն է, որը պետության, առավել եւս ազգի հետ ոչ մի կապ չունի:
Մյուս կողմից, եթե հետեւենք հայկական իշխանությունների տրամաբանությանը, ապա պետք է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, պետությունից անկախ մարմին դարձնել, ճիշտ այնպես, ինչպես կենտրոնական բանկը: Եվ թող պետությունից անկախ այդ մարմինը պաշտպանի Հայաստանի անվտանգությունը:
Իսկ ահա, օրինակ Ադրբեջանում, երկրի Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն, -"Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական բանկը գտնվում է պետության բացառիկ սեփականության ներքո": Այստեղ ամեն ինչ հստակ է եւ հասկանալի, բանկը պատկանում է պետությանը, պետությունը ժողովրդին: Իսկ ՀՀ կենտրոնական բանկի դեպքում մեծ հարցեր են առաջացնում, եթե Հայաստանի Կենտրոնական բանկը անկախ է պետությունից, այսինքն՝ բանկը չի պատկանում պետությանը, ապա ո՞ւմ է պատկանում Հայաստանի Կենտրոնական բանկը, ո՞վ է տերը և ո՞ւմ շահերին է ծառայում։ Պատասխաններն ակնհայտ են, բավական է նայել, թե ինչ և ինչով է զբաղվում այդ կենտրոնական բանկը:
Ինչո՞ւ է այդպես տեղի ունենում: Հայաստանի իշխանությունը այդպիսի քաղաքականություն է վարում, որպեսզի մի կողմից թաքցնի ճշմարտությունը ժողովրդից, որ Հայաստանը Արևմուտքի կիսագաղութ է, եւ մյուս կողմից՝ թաքցնել իշխանությունների ոչ ֆունկցիոնալ լինելը: Մի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պատրանք են ստեղծում, իրենց պետական քարոզչությամբ նրանք ներշնչում են աղքատ խավերին (ըստ պաշտոնական տվյալների՝ 2,9 մլն բնակչությամբ Հայաստանում կա 700 հազար աղքատ), որ իբր իշխանությունը շատ է աշխատում ի շահ ժողովրդի, որ իբր ժողովրդի շուրջ բոլորը "Ազգային են", այսինքն՝ բոլոր այդ հաստատությունները պատկանում են ժողովրդին: Մյուս կողմից, իշխանությունը Հայաստանում աշխատատեղեր չի բացում, ֆաբրիկաներ չի կառուցում: Այդ ամենը անում են մասնավոր ընկերությունները վարկերի հաշվին: Իր մակաբուծական բնույթը թաքցնելու համար Հայաստանի իշխանությունը սկսում է այդ կերպ շահարկել ժողովրդին։ Ահա թե ինչու Տիգրան Ավինյանը մասնակցել է արաբների հետ պայմանագիր ստորագրելուն, և Հայաստանը կունենա "հայկական, ազգային" ավիաընկերություն։ Իսկ ի՞նչ կապ ունեն "հայկական, ազգային" ավիաընկերության հետ արաբները։
https://www.gov.am/am/news/item/15090/
コメント