top of page

Պատմությունը առաջին հերթին ապագայի մասին է

Միայն նա, ով գիտի պատմությունը, կարող է պատրաստվել, կառուցել պաշտպանական մեխանիզմներ, համակարգեր և ինստիտուտներ, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել կամ պարզապես թույլ չտալ իշխանությունների կողմից Հայրենիքի վաճառքի կրկնությունը։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Շատերի համար պատմությունը որպես այդպիսին, ընկալվում է որպես անցյալի գիտություն, անցյալի իրադարձությունների ուսումնասիրություն, որոնք այլեւս չեն կրկնվի: Սակայն իրականում պատմությունը նախ եւ առաջ ապագայի գիտություն է: Շատ հաճախ կարելի է լսել այն մասին, որ ինչ-որ մեկի համար անցյալի իրադարձությունները պատմության դաս են դարձել, կամ կյանքի դաս, իսկ մյուսների համար պատմական իրադարձությունները պատմության դաս չեն դարձել, այսինքն՝ նրանք պատմությունից ոչ մի դաս չեն քաղել, որպեսզի չկրկնեն պատմական սխալները։


Ինչպես հայտնի է, հայ ժողովուրդն ունի շատ հին պատմություն: Լեգենդար Հայկը համարվում է հայերի նախահայրն ու էպոնիմը։ Նրա անունով հայերն իրենց անվանում են "հայ", իսկ երկիրը՝ "Հայաստան"։ Հայկի և Բելի միջև ճակատամարտի ամսաթիվը սկսեցին համարել հայ մատենագրության սկզբնաղբյուրը։ Հայկի և նրա ժառանգների կյանքի տարիների հիման վրա դեռևս միջնադարյան հայ պատմաբանները հաշվարկել են, որ այդ իրադարձությունները կարող էին տեղի ունենալ մ.թ.ա. 2292 թվականին, իսկ այդ ժամանակից ի վեր անցել է գրեթե 4,5 հազար տարի: Հայաստանի պատմության մեջ կարելի է գտնել ամեն ինչ, փառավոր հաղթանակներ ու խայտառակ պարտություններ, տարբեր դավադրություններ ու թագավորների սպանություններ, Հայրենիքին նվիրվածություն ու Հայրենիքի դավաճանություն, հերոսական պայքար և տարածքների դավաճանական վաճառք եւ այլն, եւ այլն...


Սակայն նման հարուստ ու հնագույն պատմություն ունենալով՝ հայ ժողովուրդը, ի դեմս իր իշխող դասերի, դարից դար անընդհատ կրկնում է պատմական սխալները: Դա շատերին առիթ է տալիս ասելու, որ հայ ժողովուրդը չի կարողանում պատմական դասեր քաղել, որ հայ ժողովուրդն անտեսում է պատմությունը: Օրինակ, պատմությունից գիտենք, թե ինչպես էին հայ թագավորները որոշակի տնտեսական շահի համար վաճառում հայրենիքը, վաճառում հայկական տարածքներն ու իրենց թագավորությունները: Հայրենիքի ամեն մի դավաճանությունից ու վաճառքից հետո եկող նոր իշխանությունները անտեսելով պատմական դասը, մտածում էին, որ սա վերջին անգամն է, որ այլևս նման խայտառակ երևույթ չի կրկնվի։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պատմությունը, Հայրենիքի վաճառքն ու դավաճանությունը մշտապես կրկնվել են։


Նույն կերպ մտածում էին նաև հայ լիբերալները, ովքեր իշխանության եկան 90-ականների սկզբից։ Անտեսելով իշխող խմբերի կողմից Հայրենիքի դավաճանության և վաճառքի պատմական փորձը՝ նրանք կառուցեցին պետական մեխանիզմ, որը չէր կարող խանգարել պետական դավաճանության։ Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը ոչ իրենց խորհրդականներով, ոչ էլ իրենց իրավաբաններով չկարողացան կանխատեսել, որ գալու է Փաշինյանը և ժողովրդից գաղտնի, մի ստորագրությամբ Արցախը հանձնելու է Ադրբեջանին, որովհետև նրանք պարզապես անտեսել են պատմական դասերը։ Միայն նա, ով գիտի պատմությունը, կարող է պատրաստվել, կառուցել պաշտպանական մեխանիզմներ, համակարգեր և ինստիտուտներ, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել կամ պարզապես թույլ չտալ իշխանությունների կողմից Հայրենիքի վաճառքի կրկնությունը։


Օրինակների համար, թե ինչպես են ժողովուրդներն ի դեմս իրենց իշխող դասերի պատմական դասեր քաղում, հեռու գնալ պետք չէ։ Հարևան Ադրբեջանում, երբ նրանք 1994 թվականին տեսան, որ կորցրել են Արցախի նկատմամբ տարածքային վերահսկողությունը, և գործը ուղիղ գնում է դեպի Ադրբեջանի տարածքների կորստներին, հաշվի առնելով պատմական դասը, մի շարք պաշտպանական գործողություններ են ձեռնարկել։ Նման պաշտպանական մեխանիզմներից է Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 11-րդ հոդվածը (Ադրբեջանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին)։ Այն ասում է հետեւյալը, -"Ադրբեջանի Հանրապետության տարածքն անօտարելի է։ Ադրբեջանի Հանրապետությունը ոչ ոքի ոչ մի մասով եւ ոչ մի ձեւով չի հանձնում իր տարածքը: Պետական սահմանները կարող են փոփոխվել միայն Ադրբեջանի ժողովրդի կամարտահայտության հիման վրա, որն արտահայտվել է Ադրբեջանի հանրապետության Միլի Մեջլիսի որոշմամբ Ադրբեջանի ողջ բնակչության շրջանում անցկացված հանրաքվեի միջոցով":


Հիշեցնենք, որ 1992-1993 թվականներին Ադրբեջանում իշխում էր նախագահ Էլչիբեյը, նրա կառավարման շրջանն ուղեկցվում էր հանրապետությունում տնտեսական և քաղաքական ճգնաժամով։ Արցախյան պատերազմի պարտության ծանր հետևանքները և երկրի ներսում առկա քաղաքական տարաձայնությունները Ադրբեջանին հասցրել են գրեթե քաղաքացիական պատերազմի։ Միայն նրա հրաժարականն ու Ալիևի իշխանության գալը կայունացրեց իրավիճակը Ադրբեջանում: Էլչիբեյը, իր քաղաքականությամբ ակնհայտորեն նման է Փաշինյանի քաղաքականությանը, շատ փորձագետներ նրանց քաղաքականության մեջ շատ նմանություններ են տեսնում և շատ զուգահեռներ բերում։ Նրանք երկուսն էլ արկածախնդիրներ էին։ Վտանգ կար, որ Էլչիբեյը, ինչպես և Փաշինյանը ժողովրդի թիկունքում կստորագրի կապիտուլյացիան, այդ պատճառով էլ ադրբեջանական ընդդիմությանը շտապ կարգով հաջողվեց հեռացնել Էլչիբեյին։ Եվ հետագայում երկիրը ապահովագրելու համար նման էլչիբեներից, տարածքի մասին Սահմանադրության 11 հոդվածը հայտնվեց:


Գիշերը՝ նոյեմբերի 9-ին, հայ ժողովրդից գաղտնի, խորհրդարանից գաղտնի, նախագահից գաղտնի, մեկ ստորագրությամբ Փաշինյանը Արցախի չճանաչված Հանրապետությունն առանց մարտի հանձնեց Ադրբեջանին։


Հայաստանի պատմության մեջ մշտապես եղել են "փաշինյաներ", կան հիմա եւ կլինեն ապագայում: Ամբողջ հարցն այն է, թե ինչպես պետք է կապել նրանց ձեռքերը, որպեսզի նրանք չկարողանան վաճառել հայրենիքը:

Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page