top of page

"Կապիտալիզմն ավերեց նաև խորհրդային դպրոցը, որը լավագույնն էր աշխարհում"

ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանի ուղերձը գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:


Հարգելի մանկավարժներ, աշակերտներ, ծնողներ և ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ հաջողություններ այս երախտապարտ գործում։


Պետության ճակատագիրը գտնվում է դպրոցների՝ մանկավարժների ձեռքում։ Իզուր չէ, որ սովետական տարիներին մանկավարժի աշխատանքն ամենահարգիներից մեկն էր, իսկ աշակերտներն ու ուսանողները մշտապես գտնվում էին պետության հոգածության և ուշադրության կենտրոնում։ Ի շնորհիվ նաև սովետական դպրոցի ու մանկավարժների, հայ ժողովուրդն ունեցավ վիթխարի ձեռքբերումներ, որոնցով հպարտանում ենք առ այսօր։


Գիտելիքը միշտ եղել և շարունակում է մնալ ամենակարևոր ռեսուրսներից մեկը։ Պատահական չէ, որ դարերի ընթացքում, միայն «բարձր» խավի հատուկենտ ներկայացուցիչներին էր հնարավորություն տրված հաղորդակից լինել նախնյաց գրական ժառանգությանը։ Չկար կրթություն բոլորի համար, որովհետև անկիրթ մարդկանց ավելի հեշտ է կառավարել։ Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխության հաղթանակով հնարավոր եղավ վերջ դնել դասակարգային այդ անհավասարությանը, և կրթությունը դարձավ հանրամատչելի, անվճար, իսկ միջնակարգ կրթությունը պարտադիր բոլորի համար։


Վայրի կապիտալիզմն ավերեց նաև խորհրդային դպրոցը, որը լավագույնն էր աշխարհում։ Տեղի ունեցավ արժեհամակարգերի կտրուկ փոփոխություն և կրթված մարդիկ հայտնվեցին լուսանցքում։


Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, ես մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր բոլոր մանկավարժներին, աշակերտներին և ուսանողներին ու կոչ անում նրանց՝ կանգնեք մեր կողքը, որպեսզի միասին կրկին պայքարենք ու վերականգնենք մեր դպրոցի որակը, բոլորի համար՝ առանց բացառության, կրթությունը դարձնենք անվճար և հասանելի։

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page