top of page

Էդ սովետական միլիցիան էր, որ ծեծին դեմ էր



ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր


Ոստիկանը նույնն է, ոստիկանը նույնն է․․․


20 տարուց ավելի է, տեսնում ենք, թե ոստիկաններն ինչ բիրտ ուժ են գործադրում, երբ որ ՀՀ քաղաքացիները փորձում են օգտվել խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրենց իրավունքից։ Նախկին իշխանության ներկայացուցիչներից ոմանք, իրենց իշխանության օրոք, ի պատասխան այդ առթիվ ընդդիմադիրների, թե ոստիկանությունն ինչ բիրտ մեթոդներով է ճնշում քաղաքացիներին, արդարանում էին, թե "ոստիկանությունը համաչափ ուժ է գործադրել"։


Հիմա պատմությունը կրկնվում է․ նախկիններից "իրավահաջորդության կարգով" փոխանցված ոստիկաններից շատերն անհամաչափ ուժ են կիրառում, իրենց պահելով այնպես, ինչպես թշնամի թուրքը կպահեր՝ հայի հանդեպ․ նրանք չեն խնայում անգամ երիտասարդ կանանց, տարեց, ալեհեր մարդկանց, ու գլխից, մազերից բռնելով, գետնին քարշ տալով տանում-խցկում են ոստիկանական մեքենաներ, եվ անգամ՝ ծեծը շարունակում մեքենայում (ինչին ականատես եղավ ողջ հայությունն ու աշխարհն այս օրերին՝ հեռուստակադրերից)։


Ու հիմա նախկին իշխանության ներկայացուցիչ ընդդիմադիրներից ոմանք են ասում, որ "ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրում"։


Իրականում կապիտալիստական աշխարհում ոստիկանը նույնն է տարիներ շարունակ, դե Հայաստանն էլ,1991թվից սկսած, բռնել է ոչ այնքան կապիտալիզմի, այլ ավելի վատ՝ ֆեոդալիզմի ճանապարհը, այնպես որ, ինչքան էլ ուզում է զարմանանք ու զայրանանք՝ ոստիկանների վայրագությունները ՀՀ խաղաղ ցույցի ելած քաղաքացիների հանդեպ տեսնելով, փաստ է այն, որ կապիտալիստական աշխարհում "խոսքի ազատություն" կոչվածը կեղծ կատեգորիա է։


Էդ "սովետական միլիցիան էր, որ ծեծին դեմ էր, սովետական միլիցիայում ծեծն արգելվում է" (ինչպես ասում էր Սոս Սարգսյանի մարմնավորած միլիցիոների կերպարը՝ "Մենք ենք, մեր սարերը" սովետական ֆիլմում)։


Կապիտալիստական հասարակարգում ոստիկանը պոլիցայ է ու ժադարմ, ու կապ չունի, թե ում են համաչափ ծեծում, ում՝ անհամաչափ, ում գլխին են խփում, ում՝ փորին կամ մեջքին կամ ում են առեվանգում ուղիղ հանրահավաքի վայրից։


-----

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page