top of page

Պուտին. Գազայի պաշարումը նման է նացիստների կողմից Լենինգրադի պաշարմանը

Ընդգծելով Գազայի բնակիչներին օգնելու անհրաժեշտությունը՝ ՌԴ նախագահն ասել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից այս շրջանի պաշարումն անընդունելի է և նման է նացիստների կողմից Լենինգրադի պաշարմանը (Երկրորդ համաշխարհային պատերազմումի ժամանակ)։


Բիշքեկում ՀԱՊԿ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադառնալով արաբական երկրների և իսլամական աշխարհի հետ ՌԴ դրական հարաբերություններին, հայտարարել է, որ Մոսկվան կկատարի Պաղեստին պետության ձևավորման կապակցությամբ ստանձնած պարտավորությունները:


Նշելով, որ անհրաժեշտ է օգնել հարձակումներից տուժած քաղաքացիներին, Պուտինը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է միջնորդել՝ ճգնաժամը լուծելու և հակամարտությանը վերջ տալու հարցում:

Ուրբաթ օրը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը։


Հարկ է նշել, որ ի պատասխան Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների, Պաղեստինյան դիմադրության ուժերը (ՀԱՄԱՍ) հոկտեմբերի 7-ին Գազայից ռազմական գործողություն են սկսել բռնազավթված տարածքներում Սիոնիստական ռեժիմի դիրքերի դեմ:


Վերջին տվյալներով՝ Սիոնիստական ռեժիմի զոհերի թիվը հասել է 1500-ի, իսկ վիրավորներինը՝ ավելի քան 3400-ի։ Ռեժիմը ռմբակոծում է Գազայի բնակելի թաղամասերը, սպանելով պաղեստինցի խաղաղ բնակիչներին։


Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի հարձակումների ժամանակ նահատակվել է ավելի քան 1900 մարդ, այդ թվում՝ 614 երեխա, ավելի քան 7000 մարդ վիրավորվել է։

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page