top of page

Գործ ունենք կենսական կարևորության խնդրի հետ

Ի՞նչ են անում Հայաստանում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող լաբորատորիաները:

Մարտին Հուրիխանյան, "ԻՐԱՏԵՍ"

31.03.2022


Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ օպերացիայի ընթացքում տագնապահարույց բացահայտումներ արվեցին ՈՒկրաինայում ամերիկյան ֆինանսավորմամբ ու վերահսկմամբ գործող կենսաբանական լաբորատորիաների գոյության ու գործունեության մասին:


Ըստ գաղտնազերծումների, դրանք իրականացնում էին բակտերիալ ու վիրուսային ուսումնասիրություններ, որոնք կարող են չղջիկներից մարդկանց փոխանցել ժանտախտի, լեպտոսպիրոզի, բրուցելոզի, այդ թվում և կորոնավիրուսների ու ֆիլովիրուսների հարուցիչները։ Ինֆորմացիա փոխանցվեց նաև ուսումնասիրությունների արդյունքում գենային մակարդակով գենոֆոնդի վրա ներազդելու հնարավորության մասին:


Ռուսական կողմի փոխանցմամբ՝ նմանատիպ լաբորատորիաներ են ստեղծված ինչպես նախկին ԽՍՀՄ-ը կազմած, այնպես էլ այն գոտևորած գրեթե բոլոր երկրներում։ Լրատվության համաձայն՝ անմասն չի մնացել և Հայաստանը, որտեղ դրանք 12-ն են (3-ը՝ Երևանում):

Չնայած փաստի հանրայնացմանը՝ այդպես էլ լռության մատնվեց, թե այդ կառույցներն ինչ փորձարկումներով են զբաղված մեզանում, այդ փորձարկումներն ի՛նչ ազդեցություն կարող են ունենալ մեր գենոֆոնդի վրա: Ասել է թե՝ արհամարհվեց ժողովրդի հստակ տեղեկացված լինելու իրավունքը։ Մինչդեռ, հարցն առավել քան կենսական կարևորության է, երկրի անվտանգային ու ազգի գոյաբանական խնդիրներին է վերաբերում:


Ժամանակը համոզիչ ապացուցեց, որ ՀՀ ազգային ժողովում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդի նախապատրաստված լինելու մասին առնվազն բարձրագույն ղեկավարության մակարդակով իրազեկված են եղել պատկան մարմինները: Այլ հարց է, որ չեն հավատացել դրա իրականացման հնարավորությանը, ինչը, սակայն, ոչ մի կերպ չի նշանակում խուսանավում, ազատում պատասխանատվությունից:


Հայաստանում ամերիկյան լաբորատորիաների լինելու փաստը ֆիքսված է: Եթե դրանք անվնաս մակարդակով իրականացվող հետազոտություններ են, հանգիստ կարելի է բարձրաձայնել ու հանրության միջից հանել կասկածի որոմը, իսկ եթե՝ ոչ, ու գիտակցված լռություն է պահպանվում այդ մասին, միանշանակ մենք կանգնած ենք հերթական ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ի առաջ, գործ ունենք հերթական պետական դավաճանության հետ:

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page