top of page

Հայ դասականները մակուլատուրա են դառնում փոշու մեջ

Իսկ հայ ստեղծագործողներից ոմանք՝ անհայտության մեջ մնում:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


Այցելեցինք Վանաձորի «Լոֆթ» կենտրոն, փորձելով պարզել, թե ինչո՞վ է զբաղված այս կառույցը՝ արեվմտյան մոդելի, որի բացմանը թե վերաբացմանը մեկ ամիս առաջ ներկա է եղել վարչապետ Փաշինյանը։


Հենց մուտքում բար-սրճարանն է՝ երիտասարդ, ժպտադեմ մատուցողուհիով։ Անկյուններում նկատվեցին սեղան-բազմոցներ, շեմքում՝ գահավորակ, ավելի խորքում նկատելի էին գրքեր՝ շարված կողք-կողքի։ Աշխատակցուհու հետ զրույցից պարզվեց, որ սա ավելի շուտ ընթերցասրահ-սրճարան է, «կարող են գիրք վերցնել եվ մեկ բաժակ սուրճի հետ ընթերցանությամբ զբաղվել»։ Բայց, քանի որ կենտրոնն ուներ նաեւ ինտերնետ-վճարովի ծառայություն, ուստի կարելի է ասել, որ նաեւ ինտերնետ-սրճարան, որպիսին եղել է Վանաձորւմ դեռեվս 10-15 տարի առաջ, բայց հիմա չկա։


Հիշեցնենք, որ «Լոֆթ» կենտրոնին այս տարածքը (որ զբաղեցնում էր «Անհաղթ աքլոր», մանկական գրադարանային կենտրոնը), հատկացվել է դեռ անցած ամռանը՝ կառավարության որոշմամբ, ինչի մասին հրապարակավ հայտարարվեց հեռուստաեթերով։ Եվ, որքան տարօրինակ է, որեվէ պատգամավոր այդ առթիվ բողոքի ձայն չբարձրացրեց։ Մանկական գրադարանի գրքերն օպտիմալացվեցին մարզային գրադարանի հետ՝ «նեղ արեք տեղ արեք» սկզբունքով, աշխատողներն էլ՝ հետը։ Ու վերացավ մի հրաշալի մանկական մշակութային գործող կենտրոն․ ինչի՞ համար, չէ՞ որ կարելի էր «Լոֆթին» այլ տարածք հատկացնել՝ մշակութային բիզնեսի համար։ Այդ առթիվ ֆեյսբուքյան մի տխուր հրապարակումով հանդես եկա՝ «Լոֆթը հաղթեց անհաղթ աքլորին»:


․․․Վանաձորի Տիգրան Մեծ/Նժդեհ խաչմերուկին կից «Լոֆթ» կենտրոնի պատուհանների տակ ծվարել է տարիներ շարունակ բացօթյա առեվտրի կետ՝ գրքերի վաճառքի համար․ անհատ-ձեռներեցի կողմից։ Մեր այցելության պահին «Լոֆթի» աշխատակցուհին խնդրեց տարեց գրավաճառողուհուն, որ իր գրքերի մի մասը հեռացնի լուսամուտից, քանի որ այն «խանգարում է կենտրոնի համակարգչավարի աշխատանքին»։ Դա ակնհայտորեն դուր չեկավ ազգությամբ ուկրաինուհի տարեց գրավաճառողուհուն, եվ նա ռուսերենով հայտնեց, որ այդ տարածքի համար ինքն օրինական փաստաթղթեր ունի, քաղաքապետարանով հաստատված, եվ գրքերը կհեռացնի միայն ժամը 3-ից հետո՝ իր աշխատանքային օրվա ավարտին։ Ինչպես տեղեկացանք գրավաճառողուհուց, բնակչությունը շատ դժվարությամբ է գրքեր գնում, ինտերնետը պակասեցրել է գրքի վաճառքը, տուրիստներ էլ հազվադեպ են գալիս։ Ամենամեծ պահանջարկն ունեն հայկական ժողովրդական հեքիաթները, Հովհաննես Թումանյանը, Նարեկացին,Պարույր Սեվակը «Հայկական խոհանոցը» ՝սովետական տարիներին ռուսերեն լեզվով հրատարակված, մեղվաբույծների մասին գրքերը, կովերի բուժմանը վերաբերվող գրականություն։ Ուսանողությունը երբեմն գնում է այն գրքերը, որոնք հանձնարարված են կարդալ կամ որոնք կան ուսումնական ծրագրերում։ Ցավալի էր տեղեկանալ, որ երբեմն հայ դասականներն այնքան են մնում, տանում-բերվում, որ արդեն դառնում են մակուլատուրա հանձնելու ապրանք, ուստի վերջինս խուսափում է գիրք գնել՝ առանց պահանջարկը ճշտելու։ Մեր այցելության պահին 2 տղամարդ էին հետաքրքրվում, թե արդյո՞ք կարող են գրքեր վաճառել, բայց, աշխատակցուհու անմխիթար պատասխանից ու գնման ցածր արժեքից հիասթափված հեռացան։ Հարց է ծագում, իսկ ինչու՞ պետությունը չի կազմակերպում պետական կարգով գրքերի գնում, ինչու՞ գոնե մեկ բուկինիստական գրախանութ չկա Վանաձորում։ Ինչու՞ այն միայն մայրաքաղաքում է։ Չէ՞ որ նախկինում եղել է։


1998 թվից հետո գրահրատարաչական ցանցն ամբողջ Հայաստանում սկսեց աստիճանաբար լուծարվել, գրախանութների տարածքները մասնավորեցվեցին, ու այս առումով մարզերն ամենախոցելի վիճակում են․12 գրախանութ Վանաձորւմ վերացավ՝ հաջորդաբար․ եվ ինչքան պայքարեց դրա դեմ «Վանք-91» 12 գրատների միավորման տնօրեն, հանգուցյալ արձակագիր Լեվոն Գրիգորյանը, բայց՝ արդյունք չտվեց (Այդ առթիվ «Առավոտում» հոդված լույս տեսավ՝ նրա եվ կոլեկտիվի հետ իմ հարցազրույցի թեմայով․ «Վանք-91-ի» «վանքերը»՝ «սեփականաշնորհման ճանապարհին»․ կոլեկտիվն ուզում էր, որ գախանութները անհատական ձեվով մասնավորեցվեն եվ իրենք դառնան սեփականատերեր, տնօրենը գտնում էր, որ պետք է մասնավորեցվի ամբողջ համակարգը, որ պրոֆիլը չփոխվի եվ «գրքի փոխարեն երշիկ չվաճառեն»)։


Պետությունը գրքեր չի գնում, մասնավորի մոտ էլ պայմանները նորմալ չեն (փողոցում վաճառվող գրականությունը կարո՞ղ է նորմալ պահպանվել՝ տարիներ շարունակ)։ Գրավաճառն անգամ մակուլատուրա հանձնելու ծախսը չի կարող փոխհատուցում ստանալ, որովհետեվ այն տեղափոխելն էլ տրանսպորտի հետ է կապված, իսկ մակուլատուրայի գնման արժեքը՝ չնչինագույն։ Ի դեպ, մեկ ամիս առաջ ֆեյսբուքով հայտարարվեց, որ «Լոֆթ» կենտրոնը գրքեր է գնում բնակչությունից, բայց պարզվեց, այն այլեվս ուժի մեջ չէ։ Իսկ սա նշանակում է, որ գրքերը կարող են հայտնվել նաեւ ուղղակի աղբանոցում նրանց կողմից, ովքեր դրանց կարիքը չունեն եվ նեղվում են «ներկայությունից»:


Գրախանութների լուծարումից հետո ստեղծվեցին մի քանի գրախանութներ, որոնք հիմնականում կամ նոր լույս տեսած, թանկարժեք գրականություն են վաճառում՝ հատուկ պատվերով, կամ՝ գրենական պիտույքներ․ իսկ հայ դասականների ճակատագիրը տխուր է․ նրանք դատապարտված են մեռնել փոշու մեջ։ Եվ ինչու՞ միայն հայ դասականները, նաեւ՝ այլ արժեքավոր գրքեր, որոնք այսօր տասնապատիկ անգամ էժան գնով են գնվում եվ վաճառվում, քան՝ մեկ կիլոգրամանոց որեվէ միրգ․ օրինակ՝ ելակ, որն այս օրերին շուկայում արժե մինչեւ անգամ 2200 դրամ՝ սկսած 1500-ից։


Ամեն օր լսում ենք հեռուստատեսությամբ, թե «Նյու-մեգն» այս է հրատարակել, «Նյու մեգն» այն է հրատարակել, եվ հիմնականում՝ արեվմտյան արժեքներ քարոզող գրականություն։ Մինչդեռ այսօր կան հայ ստեղծագործողներ, որոնք հայ հին դասականների կարգավիճակում են, ու նրանց ստեղծագործությունները, բանաստեղծությունները կարող են տարիներով մնալ իրենց անձնական գզրոցներում կամ, լավագույն դեպքում՝ համացանցի իրենց էջերում, եթե ունեն (Ի դեպ, գրական կայքերում տպագրվել կամ մրցույթների մասնակցելն էլ է մի առանձին «մաֆիա» եվ՝ ԽԾԲ-ով խնամի-ծանոթ-բարեկամ)․ հովանավոր ունենաս՝ կտպագրվես էլ, մրցանակ էլ կարող ես շահել, չունեցար՝ ուրեմն դատապարտված ես անհայտության։


Այս առումով շահեկան վիճակում են Հայաստանի գրողների միության անդամները, որոնք կարող են արժանանալ որեվէ հովանավորի բարեհաճությանը՝ ինչու չէ նաեւ իշխանության միջամտությամբ, բայց, ըստ տեղեկությունների միության անդամ դառնալու համար պետք է առնվազն 3 անուն գիրք ունենաս տպագրված․ բայց որտեղի՞ց, եթե մարդը չունի բավարար եկամուտ կամ հովանավոր, թիկունք, կուսակցական կամ իշխանական «տանիք»․․․ այստեղից էլ՝ մտավորականության կախյալ վիճակը փողի քսակներից, եվ ով որ չի տիրապետում այդ խաղի օրենքներին, բայց ստեղծագործում է, կարող է սեփական երկյրում իրեն զգալ վտարանդու կարգավիճակում․ վտարանդի գրողի։


-----

Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page