Հայաստանի դուխով տրայպկեն առաջնորդվելով Հայաստան–Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության դուխով (ոգով)՝ շնորհավորեց Չարլզ III թագավորի ծննդյան օրը
- Redacción NOR SEVAN
- 15 jun 2025
- 2 Min. de lectura
Հայաստանի հանդեպ բարեկամ ավանդական երկրները Փաշինյանը դարձնում է թշնամի, իսկ Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները՝ ներկայացնում է որպես իսկական բարեկամ:

Ռ. Տեր-Հարությունյան քաղաքագետ
Հայաստանի արևմտամետ իշխանությունները՝ հայատյաց Փաշինյանի գլխավորությամբ, արդեն 7 տարի շարունակ իրականացնում են արտաքին և ներքին քաղաքականություն, որը հակասում է բնակչության մեծամասնության և պետության արմատական շահերին: Նման քաղաքականության դրսևորումներից մեկն այն է, որ Հայաստանի հանդեպ բարեկամ ավանդական երկրները Փաշինյանը դարձնում է թշնամի, իսկ Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրները՝ ներկայացնում է որպես իսկական բարեկամ:
Այսպես Փաշինյանը պատմական փաստերին դեմ գնալով Վրաստանն անընդհատ անվանում է եղբայրական երկիր, չնայած այն հանգամանքին, որ Արցախյան 2020թ. պատերազմի ժամանակ վրացական իշխանությունները, կատարելով Ալիևի հրահանգները, փակեցին օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, որոնք սպառազինություն էին բերում Հայաստանի համար։ Մի՞թե դրանից հետո ողջախոհ մարդու, առավել ևս պետական քաղաքական գործչի մոտ լեզուն շուռ կգա թշնամական երկիրը եղբայրական անվանելու համար։ Նույն հակահայկական մոտեցումը Փաշինյանը դրսևորում է Հայաստանի նկատմամբ թշնամական՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և այլնի նկատմամբ:
Թե որոնք են Փաշինյանի մշտական ստրկամտության և Մեծ Բրիտանիայի հանդեպ խոնարհման իրական պատճառները, հստակ հայտնի չէ։ Բայց մենք կարող ենք ենթադրել, որ դա կարող է լինել...
- Մեծ Բրիտանիայի կողմից Մալթայից երիտթուրքական հանցագործների, Հայոց ցեղասպանության կազմակերպիչների և մասնակիցների ազատագրումը,
- Մեծ Բրիտանիայի հրաժարումը ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը,
- 1918 թ. Մեծ Բրիտանիան վրաց-հայկական պատերազմի ժամանակ հայերի ռազմական հաղթանակը վերածեց դիվանագիտական պարտության,
- Մեծ Բրիտանիան Լոռին առանձնացրեց մայր Հայաստանից, այնտեղ ստեղծեց Չեզոք գոտի և մտցրեց իր օկուպացիոն բանակը,
- 1919թ. Մեծ Բրիտանիան ստիպեց Հայաստանի իշխանություններին հրաժարվել Արցախից և Արցախը ենթարկել Ադրբեջանին,
- 2018 թվականին Հայաստանի նախագահ նշանակվեց Մեծ Բրիտանիայի հպատակ Արմեն Սարգսյանը, ով 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը չի ռմբակոծելու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը,
- 2018թ. Փաշինյանի խնդրանքով Մեծ Բրիտանիան ֆինանսավորել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները,
- 2020 թվականին Արցախյան պատերազմի ժամանակ, Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի ԱԽ-ում քվեարկության ժամանակ դեմ է քվեարկել պատերազմի դադարեցմանը,
Բավական է Լոնդոնի "հայանպաստ" քաղաքականության ցանկը, թե՞ արդեն ամեն ինչ պարզ է, թե ինչու է Փաշինյանը նման սիրով վերաբերվում Հայաստանի նկատմամբ թշնամական Մեծ Բրիտանիային:
Վերջում պետք է նշել, որ Հայաստանի կապիտալիստական իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, իրենցից ներկայացնում են կոմպրադորական իշխանություն։ Ֆինանսական կապիտալի վասալների իշխանություն, արևմտյան իմպերիալիզմի ծախու գործակալների իշխանություն, որն իր քաղաքականությամբ ստրկացնում է Հայաստանն ու հայ ժողովրդին:













Comentarios