top of page

Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կարգելի ռուսաստանցիներին (այդ թվում՝ հայերին) մուտք գործել Հայաստան

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • 22 jun
  • 1 Min. de lectura

Անկախ նրանից, թե ինչպիսին էլ լինեն ռուս-արևմտյան հարաբերությունները, Հայաստանի իշխանությունները միշտ արևմտամետ քաղաքականություն են վարել։



Խորհրդային Միության կազմից Հայաստանի դուրս գալուց հետո լիբերալ իշխող ուժերը որդեգրեցին Արեւմտյան կապիտալիստական աշխարհին ինտեգրվելու ուղեգիծը:


Արեւմուտքի հետ ինտեգրվելու 34 տարիների ընթացքում Հայաստանը կարճ ճանապարհ է անցել, որտեղ երկիրը ըստ էության վերածվել է Արեւմուտքի դե ֆակտո կիսագաղութի, մնում է ընդամենը ձեւական անդամակցություն ՆԱՏՕ-ին եւ Եվրոպական կապիտալիստական միությանը, որպեսզի արդեն դե յուրե ամրագրվի Հայաստանի կիսագաղութաին բնույթը:


Այս ընթացքում տարբեր հարաբերություններ են եղել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, եղել են ժամանակներ, երբ Ռուսաստանը համագործակցել է Արևմուտքի հետ, իսկ հիմա ժամանակներ են, երբ Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ։ Սակայն անկախ նրանից, թե ինչպիսին էլ լինեն ռուս-արևմտյան հարաբերությունները, Հայաստանի իշխանությունները միշտ արևմտամետ քաղաքականություն են վարել։


Հայաստանի իշխանությունների 34-ամյա երկդիմի քաղաքականությունն այն է, որ նրանք միշտ ձևացել են, թե Ռուսաստանի բարեկամն ու դաշնակիցն են՝ Ռուսաստանից ստանալով բոլոր բարիքները (էժան գազ, զենք, ռուսական շուկա, հայ միգրանտների աշխատանք), իսկ իրականում այս 34 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները խորացրել են իրենց ինտեգրումն ու կախվածությունը Արևմուտքից:


Փաշինյանի այսօրվա արևմտամետ արտաքին և ներքին քաղաքականությունն ընդամենը բարդացնում է Հայաստանի և հայ ժողովրդի վիճակը։ Ըստ էության, Հայաստանի իշխանությունները հայերին և Հայաստանին դարձնում են Ռուսաստանի թշնամի։ Դառնալ Եվրամիության անդամ, որը պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ, դա ավտոմատ նշանակում է, որ Հայաստանը կլինի Ռուսաստանի թշնամին:

Ավելին, հայ-ռուսական տնտեսական և քաղաքական հարաբերությունները կշարունակեն վատթարանալ Փաշինյանի արևմտամետ կուրսի պատճառով։ Ռուսաստանցիները և ռուսաստանաբնակ հայերը կդառնան Հայաստանի թշնամիները, նրանց կարգելվի մուտք գործել Հայաստան, ճիշտ այնպես, ինչպես դա արվում է Լատվիայում, Էստոնիայում կամ Ֆինլանդիայում:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page