top of page

Հայաստանում նշվեց Մեծ Հայրենական պատերազմում Փառավոր հաղթանակի 80-ամյակը

  • Foto del escritor: Redacción NOR SEVAN
    Redacción NOR SEVAN
  • hace 5 días
  • 2 Min. de lectura

Հայաստանում այսօր կրկին բարձրացավ Հաղթանակի փառապանծ կարմիր դրոշը. Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ հանդիսավորապես նշվեց Մեծ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակի 80-ամյա հոբելյանը՝ արժանի հարգանք մատուցելով հերոսների անմահ հիշատակին և ոգեշնչելով նոր սերունդներին:



Առավոտյան Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամները, ձեռքներին բարձր պահելով Հաղթանակի փառահեղ դրոշը, գնացին «Հաղթանակ» զբոսայգի: Այստեղ, Անմար կրակի առջև, նրանք խոնարհվեցին և ծաղկեպսակներ դրեցին՝ խորին երախտագիտություն հայտնելով այն քաջարի հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն խաղաղության և ազատության սրբազան գաղափարների: Հանուն նրանց, ովքեր փրկեցին աշխարհը դարչնագույն ժանտախտից։


Այնուհետև՝ միջոցառման մասնակիցները Ստեփան Շահումյանի հրապարակից երթով շարժվեցին դեպի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատուն: Այստեղ, ժողովրդական հիացմունքի ալիքների ներքո, բացվեց Հաղթանակի դրոշի հսկայական՝ 200 մետրանոց կրկնօրինակը, որը հպարտորեն ծածանվեց՝ խորհրդանշելով մեր ժողովուրդների անքակտելի բարեկամությունը և միասնական պատմական ճակատագիրը:



Հաղթական երթն ավարտվեց «Կիրովի» անվան մանկական զբոսայգում, որտեղ մեծ ոգևորությամբ մեկնարկեց միջոցառման հանդիսավոր մասը: Սրտառուչ խոսքով հանդես եկավ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը, ով դիմեց ներկաներին.


«Այսօր մեծ հպարտության և անսահման երախտագիտության զգացումով նշում ենք մարդկության պատմության ամենաողբերգական և հերոսական էջերից մեկի՝ Մեծ Հայրենական Պատերազմում Հաղթանակի 80-ամյա հոբելյանը: Ութ տասնամյակ է անցել այն պատմական օրից, երբ համաշխարհային ֆաշիզմը ծնրադրեց մեր հայրենիքի առջև, իսկ կարմիր դրոշը ծածանվեց Ռայխստագի վրա՝ ազդարարելով արդարության հաղթանակը չարիքի նկատմամբ:


Թող այս փառահեղ տոնը լինի միասնության, հայրենասիրության և խաղաղասիրության խորհրդանիշ մեր ժողովրդի համար: Թող մեր հերոսների անմահ սխրանքները ոգեշնչեն նոր սերունդներին և առաջնորդեն մեզ դեպի նոր հաջողություններ և ձեռքբերումներ:


Փա՛ռք Մեծ Հայրենական Պատերազմում տարած Հաղթանակին:

Փա՛ռք մեր հերոսներին:

Փա՛ռք մեր անպարտելի ժողովրդին»:



Ծափողջյունների ներքո տեղի ունեցավ ՀԿԿ շարքերի հանդիսավոր համալրում: Նոր անդամատոմսեր ստացան երիտասարդ կոմունիստներ՝ Հրաչ Դրամփյանը, Ռազմիկ Սարգսյանը, Հրայր Դադիկյանը և Դավիթ Հովսեփյանը, ովքեր սրբազան երդում տվեցին հավատարիմ մնալ հայրենիքին և կուսակցության վեհ գաղափարներին:


Հանդիսության մթնոլորտն առավել ներդաշնակ էր դարձնում դաշտային խոհանոցը, որտեղ ռուսական սահմանապահ ծառայության հոգատարությամբ պատրաստված ռազմաճակատային շիլան վառ հիշեցում էր այն դժվարին, բայց փառահեղ տարիների մասին, երբ մեր հայրենիքի ճակատագիրը կերտվում էր մարտի դաշտում: Հարակից վրանում բաժանվող «Հայաստանի Կոմունիստ» պաշտոնաթերթի թարմ համարները ոգեշնչում էին ներկաներին պատմական հիշողության անխաթար պահպանման կարևորությամբ:



Հուզիչ և միաժամանակ բոլորին հոգեհարազատ համերգային ծրագրում հնչեցին հայրենասիրական երգեր հայերեն և ռուսերեն լեզուներով, իսկ ազգային պարերը խորհրդանշեցին մեր ժողովրդի անկոտրում ոգին: Միջոցառմանը ողջ օրվա ընթացքում միացան բազմաթիվ քաղաքացիներ՝ ապացուցելով, որ մեր ժողովուրդը խորապես գնահատում է խաղաղության և ազատության համար մղված պայքարի արժեքը և հավատարիմ է մնում խորհրդային ժառանգությանը:



Հաղթանակի օրվա տոնակատարություններ տեղի ունեցան նաև Գյումրիում։ Քաղաքում կազմակերպվել էր հայ-ռուսական համատեղ միջոցառում՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության և ռուսական 102-րդ ռազմաբազայի համագործակցությամբ։ Միջոցառմանը մասնակցեցին Գյումրու քաղաքապետը, ՀԿԿ Գյումրու քաղկոմի ներկայացուցիչները՝ Կենտկոմի երկրորդ քարտուղար Գագիկ Մանուկյանի գլխավորությամբ, բազայի ղեկավարությունը և այլ պաշտոնյաներ։



Հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ջանքերով տեղի ունեցան նաև Հանրապետության բոլոր քաղաքներում: Տեղական կուսակցական կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվեցին հիշատակի միջոցառումներ, դպրոցականների մասնակցությամբ ծաղիկներ դրվեցին հուշարձաններին և հարգանքի տուրք մատուցվեց զոհված հերոսներին:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page