top of page

Հայաստանի ստրկացումը շարունակվում է

Հայաստանը պետք է դառնա այնպիսի երկրորդական երկիր, ինչպիսին են Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Ուկրաինան, Վրաստանը եւ այլն։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Արդեն 4 ամիս է անցել՝ նոյեմբերի 9-ի խայտառակ դեպքից հետո, երբ Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, Արցախը հանձնեցին Ադրբեջանին: Այսպիսով, Փաշինյանի թիմին հաջողվեց հանգիստ ձևով իրականացնել մի ծրագիր, որը ժամանակին չհաջողվեց իրականացնել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ընդ որում, չնայած դավաճանության բոլոր հանգամանքներին ու փաստերին, Փաշինյանի թիմին հաջողվել է մնալ անպատիժ և շարունակել ղեկավարել Հայաստանը։


Խոսքը Հայաստանի նկատմամբ Արեւմուտքի քաղաքական ծրագրի մասին է, որը սկսել է աշխատել 1918-1920 թվականներին, երբ դաշնակցական Հայաստանը վերածվեց Արևմուտքի կիսագաղութին, այսպես կոչված, "հանրապետություն", որը ստրկամտորեն կատարում էր իր արևմտյան տիրոջ հրամանները: Սակայն կոմունիստների քաղաքականության շնորհիվ, երբ Հայաստանը դարձավ Արևմտյան իմպերիալիզմից անկախ երկիր, այդ ծրագրերը Արևմուտքը ստիպված եղավ 69 տարով մոռանալ:


ԽՍՀՄ փլուզումից և 1991-ին ԽՍՀՄ կազմից Հայաստանի դուրս գալուց հետո Արևմուտքը կրկին հիշեց Հայաստանի ստրկացնելու այդ ծրագրերի մասին: Դա նշանակում է, որ Հայաստանը, ըստ Արեւմուտքի ծրագրերի, պետք է հլու-հնազանդ, կատարի եւ անի այն ամենը, ինչ կասի Արեւմուտքը: Մի խոսքով, Հայաստանը պետք է դառնա այնպիսի երկրորդական երկիր, ինչպիսին են Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Ուկրաինան, Վրաստանը եւ այլն, որտեղ սեփական ազգային շահի ներքո հասկանում են Վաշինգտոնի շահերը:


Արցախը Արևմուտքի համար խանգարող քար էր, որը թույլ չէր տալիս Հայաստանը պոկել Ռուսաստանից: Արեւմտյան քաղաքականության գագաթնակետը դարձավ 2018 թվականին Հայաստանում իրականացված պետական հեղաշրջումը, որի արդյունքում պետական իշխանությունը հայտնվեց Արեւմուտքի գործակալների ձեռքում: 2020 թվականին Արևմուտքին, ի դեմս Փաշինյանի իշխանության, հաջողվեց ջախջախիչ հարված հասցնել հայությանը, աշխարհը ականատես եղավ հերթական դավադրության և պետական դավաճանության։ Փաշինյանը հիանալի իրականացրեց Արևմուտքի պլանները. Արցախի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ:


Այսօր "նիկոլոկան" Հայաստանում ընթանում են այն քաղաքական գործընթացները, որոնք պետք է ընթանային դաշնակցական Հայաստանում: Բավական է տեսնել պետական կառույցների պաշտոնական նորությունները, որպեսզի հանգեն այն եզրակացության, որ Հայաստանը տանում է դեպի Արևմուտքի իմպերիալիստական ստրկությանը։ Այն, ինչ չեն հասցրել իրականացնել դաշնակները, այսօր հրաշալի անում է Փաշինյանի խունտան: Ահա, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարար Վ. Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հ. Ֆեյզիին՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Թ. Բրամվլին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը զեկուցել է ,որ իրականացվում է ռազմական գործողությունների ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների գնահատում, ինչը կարող է հանգեցնել ինչպես զինված ուժերին առնչվող կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի ու մարտավարության, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների: Ամենակարեւորը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավաոռւմ հայ-բրիտանական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները:


Իսկ ահա մեկ այլ նորություն արդարադատության նախարարությունից, -"Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին նշել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումներին Եվրոպական միությունն աջակցում է 30 մլն եվրոյի աջակցության փաթեթով և խոստումնալից կատարողականի համար անցյալ շաբաթ կատարել է աջակցության 9 մլն եվրոյի փոխանցում պետական բյուջե։ Օլիվեր Վարհեին նաև նշել է, որ Եվրոպական միությունն աջակցում է ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման կառավարության ջանքերին, և այդ ուղղությամբ 10 մլն եվրոյի աջակցություն է հասանելի դարձրել 2021 թվականից"։


Հասկանում եք, թե ինչ է կատարվում, Արևմուտքը վճարում և հրամայում է Հայաստանին, թե ինչ դատական համակարգով պետք է ապրի: Արևմուտքը ֆինանսավորում է Փաշինյանի կառավարության գործունեությունը, Արևմուտքը ֆինանսավորում է ներքին գործերի նախարարության ստեղծումը։ ՀՀ պաշտպանության նախարար Վ. Հարությունյանը չգիտի, թե մառախլապատ Ալբիոնն ու Մոսկվան ինչ հարաբերությունների մեջ են, առաջարկելով ռազմական համագործակցություն Լոնդոնի հետ: Մեծ կասկած կա, որ Վ. Հարությունյանն ընդհանրապես տեղյակ չէ, որ Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ առայժմ պաշտպանում է ռուսական բանակը: Ինչ անամոթ գործակալ պետք է լինի, որպեսզի անտեսի անգլոսաքսերի հակահայկական քաղաքականությունը և խոսի ռազմական համագործակցության մասին:


Կարեւոր է նշել ՀՀ ՏԿԵ նախարար Պապիկյանի խոսքը, ԱՄՆ դեսպանի Լին Մ․ Թրեյսիի հետ հանդիպմանը. -"2021 թվականին նախատեսում ենք ավարտել ՀՀ վարչատարածքային բարեփոխումները, որում իր մեծ ներդրումն է ունեցել և ունի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։ Լիահույս եմ, որ տարին արդյունավետ կլինի նախարարության առջև դրված խնդիրները լուծելու համար։ Ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ մեզ համար առանցքային է ԱՄՆ–ի հետ բազմոլորտ համագործակցության ամրապնդումն ու խորացումը": Նաև նախարար Ս. Պապիկյանն ընդունելության ժամանակ, Հարավային Կովկասի Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) փոխտնօրեն Բ. Վալկենարի և ԶՖԳ Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռ.Ժոզանի գլխավորած պատվիրակությանը, նշում է․ -"Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և Զարգացման ֆրանսիական գործակալությանը մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումների համար։ Մեր գործընկերության արդյունավետության մասին են վկայում Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքում վերջերս արձանագրված հաջողությունները"։


Այս բոլոր նորությունները ցույց են տալիս քաղաքական գծի նպատակաուղղված վեկտորը, այն է՝ դառնալ Արևմուտքի վերահսկողության տակ գտնվող երկիր: Արդեն ակնհայտ է և հասկանալի, որ Փաշինյանի խունտան Արցախի հանձնումից հետո անցել է երկրորդ փուլին: Աստիճանաբար, քայլ առ քայլ վատացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, և միաժամանակ քայլ առ քայլ ամրապնդել հարաբերությունները Արևմուտքի հետ։ Դա նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունը օրակարգից կհանի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, կգնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, կբացի Հայաստանի դռները թուրքական կապիտալի և բնակչության համար, կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության մասին և այլն։ Մի խոսքով, Վրաստանի օրինակը վառ օրինակ է, 30 տարի շարունակ Վրաստանը հանդես է եկել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կազմում երկիր դառնալու ջերմ ցանկությամբ, սակայն արդյունքում Վրաստանը դարձել է թուրքական "վիլայեթ":


https://mil.am/hy/news/8873

https://www.moj.am/article/2853

https://www.moj.am/article/2867

https://www.moj.am/article/2852

http://www.mtad.am/hy/news/item/2021/02/01/mtad02.02.1/

http://www.mtad.am/hy/news/item/2021/01/27/mtad27.01.2/

https://am.usembassy.gov/hy/ambassador-president-arm/

https://am.usembassy.gov/hy/american-library-tavush/

https://www.mineconomy.am/news/2171

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page