Համաշխարհային բանկը ֆինանսավորում է Փաշինյանի արևմտամետ-ավտորիտար- հակառուսական ռեժիմը
30 տարի Հայաստանի իշխող ուժերը մեծ ցանկությամբ կատարում են Արևմուտքի հրամանները և քմահաճույքները՝ դրա դիմաց ստանալով վարկեր:
Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ
Բոլորին հայտնի է, թե ինչ են իրենից ներկայացնում Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը Արևմուտքի ձեռքում: Հենց այդ ֆինանսական ինստիտուտների միջոցով է Արևմուտքը վարում իր գաղութացման և ստրկացման քաղաքականությունը։ Ուկրաինայի հետ կապված իրադարձությունները հերթական անգամ ցույց են տալիս Արեւմուտքի եւ նրա ֆինանսական ինստիտուտների իրական դեմքը:
2014 թվականից Ուկրաինական ֆաշիստական իշխանությունները ռազմական գործողություն են իրականացնում Դոնբասի խաղա բնակիչների դեմ, որոնք հրաժարվել են ճանաչել պետական հեղաշրջման արդյունքները և Ուկրաինայում նոր արևմտամետ իշխանությունը։ 2022 թվականի փետրվարի 17-ից Դոնբասում զգալիորեն սրվել է իրադրությունը ուկրաինացի զինվորականների կողմից մշտական գնդակոծությունների պատճառով, ինչից հետո Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները օգնության համար դիմել են Ռուսաստանին: Փետրվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագրեր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչման մասին, ինչպես նաեւ հանրապետությունների հետ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրեր, որոնք վավերացվել են հաջորդ օրը:
Փետրվարի 24-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանության հատուկ գործողության անցկացման մասին: Հատուկ գործողության նպատակը մարդկանց պաշտպանությունն է, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են ծաղրանքի եւ ցեղասպանությանը կիեւյան իշխանությունների կողմից եւ դրա համար էլ ռուսները ձգտելու են Ուկրաինան ապառազմականացնել եւ ապաազգայնականացնել, ինչպես նաեւ դատել այն բազմաթիվ արյունոտ հանցագործությունների մեղավորներին, որոնք իրականացվել են խաղաղ բնակչության՝ այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի քաղաքացիների դեմ։
Բնականաբար, Արևմուտքն այս ամբողջ պատմության մեջ իր բացասական դերն է ունեցել՝ ամեն կերպ հրահրելով և դրդելով Ուկրաինային Ռուսաստանի դեմ: Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը ձեռնտու է միայն Արեւմուտքին, այդ իսկ պատճառով Արեւմուտքը բենզին է լցնում պատերազմի խարույկի վրա: ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքը ֆինանսավորում, զինում, վարձկաններ եւ ահաբեկիչներ է ուղարկում՝ Ուկրաինա Ռուսաստանի դեմ աջակցելու համար: Վաշինգտոնի հրամանով Արևմուտքում սկսվել է իսկական ռուսատյացության հիստերիան, "վհուկների որս", սկսել են արգելել Դոստոեւսկու եւ Չեխովի ուսումնասիրությունը, վտարել ռուսական անձնագրերով ուսանողներին, նվաստացնել եւ չսպասարկել ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Արեւմուտքն արգելել է ռուսական կատուների մասնակցությունը Եվրոպական մրցումներին, Չեխիան արգելել է իր գարեջրի արտահանումը Ռուսաստան, եվրատեսիլը, ՖԻՖԱ-ն, Եվրոպայի խորհուրդը եւ արեւմտյան այլ կազմակերպություններ ցույց են տվել, որ իրենք սպասարկում են ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերը:
Հանուն իր համաշխարհային տիրապետության՝ ԱՄՆ-ն իր արբանյակներով ճնշում է գործադրում այլ երկրների վրա, որպեսզի նրանք խզեն իրենց տնտեսական, մշակութային, քաղաքական, ռազմական կապերը Ռուսաստանի հետ: Արեւմտյան ստի կայսրությունը իր վերահսկողության տակ գտնվող միջազգային ԶԼՄ-ների միջոցով ստեր և ապատեղեկատվություն է տարածում հակամարտության իրական պատճառների, Ռուսաստանի գործողությունների մասին:
Այսպիսով, Համաշխարհային բանկը (ՀԲ) որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել իր բոլոր ծրագրերը Ռուսաստանում եւ Բելառուսում: Նշենք, որ Համաշխարհային բանկը սկսած 2014 թվականից Ռուսաստանին նոր վարկեր կամ ներդրումներ ոչ մի հավանություն չի տվել, իսկ 2020 թվականից հրաժարվել է, Բելառուսի համար վարկեր հավանություն տալ։ Համաշխարհային բանկի նախագահ Դևիդ Մելպասը հայտնել է, որ ՀԲ-ն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ համատեղ շարունակում է աջակցել Ուկրաինային: Ուկրաինայի ֆինանսական "օգնության" շրջանակներում, նախատեսվում է տրամադրել ավելի քան 5 մլրդ դոլարի վարկ:
Այստեղ կարեւոր է հասկանալ, թե ի՞նչ սկզբունքով է Արևմուտքը տալիս կամ չի տալիս իր վարկերը, այս կամ այն երկրին: Ահա Ռուսաստանին և Բելառուսին չի տալիս, որովհետև նրանք չեն ուզում լինել Արևմուտքի կիսագաղութը, անել այն, ինչ կասի Արևմուտքը, ինչպես եղավ Ելցինի ժամանակ։ Իսկ Հայաստանին տալիս են, որովհետև Հայաստանի իշխող դասը՝ ծաղրածու Փաշինյանի գլխավորությամբ, ցանկանում է լինել Արևմուտքի կիսագաղութը: 30 տարի Հայաստանի իշխող ուժերը մեծ ցանկությամբ կատարում են Արևմուտքի հրամանները և քմահաճույքները՝ դրա դիմաց ստանալով վարկեր:
Ուստի զարմանալի չէ լսել, երբ Համաշխարհային բանկը, որը հրաժարվել է աշխատել Ռուսաստանի եւ Բելառուսի հետ, Հայաստանին 26,5 մլն եվրոյի վարկ է տալիս։ Սա ցույց է տալիս, որ Համաշխարհային բանկը, այսինքն՝ Արևմուտքը Հայաստանը դիտարկում է ոչ թե որպես Ռուսաստանի դաշնակից, այլ որպես իր կիսագաղութ։ Հայաստանի արևմտամետ քաղաքականությունն իր գինն ունի, և Արևմուտքը վճարում է Փաշինյանին դրա համար: Հայաստանը Փաշինյանի օրոք վարում է արտաքին քաղաքականությունը ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը Սերժ Սարգսյանի օրոք, խոսքը նրա մասին է, թե ինչպես է Հայաստանն իրեն պահում Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի բախման ժամանակ։ Բավական է հիշել 2008թ. Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտության ժամանակը և համեմատել, թե ինչպես է Հայաստանն իրեն պահում ռուս-ուկրաինական հակամարտությունում։ Երկու դեպքում էլ Հայաստանն իրեն պահել ու պահում է որպես Արևմուտքի իսկական կիսագաղութ:
Սերժ Սարգսյանի օրոք հայկական կողմը հրաժարվում էր ճանաչել Հարավային Օսեթիայի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության անկախությունը՝ իր մերժումը պատճառաբանելով չլուծված ղարաբաղյան հարցով և անհանգստությամբ, որ Վրաստանը կփակի Հայաստանը Ռուսաստանին կապող ճանապարհը։ Փաշինյանի օրոք հայկական կողմը հրաժարվում է ճանաչել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը՝ պատճառաբանելով, որ դեռեւս լուծված չէ ղարաբաղյան հակամարտությունը:
Փաշինյանի իշխանությունը, որը ղարաբաղյան հարցը լուծել է նրանով, որ առանց մարտի Արցախը հանձնել է Ադրբեջանին, սկսում է կառչել արդեն գոյություն չունեցող հարցից: Փաշինյանի իշխանությունը, որը տրանսպորտային ճանապարհներ է բացում Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, չի շտապում ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը։
Եվ ընդհանրապես, զզվելի է թվում այն, թե ինչպես Հայաստանը ճանաչեց Էրիթրեայի, Արևելյան Թիմորի, Հարավային Սուդանի անկախությունը և այդ ամենին չխանգարեց չլուծված ղարաբաղյան հարցը։ Ավելին, Հայաստանի կողմից Արցախի անկախությունը չճանաչելը մեծապես կապված էր Արևմուտքի դիրքորոշման հետ։
Այս ամենը հստակ ցույց են տալիս, որ Հայաստանն աջակցում է Արեւմուտքի քաղաքականությանը՝ դրա դիմաց ստանալով վարկեր ու պարտքեր:
-----
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:
Comments