Համաշխարհային բանկը ֆինանսավորում է Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ինչու՞ պահել ու կերակրել այնպիսի անօգուտ "փաշինյաններին", որոնք պետական բյուջեն օգտագործում են իրենց անձնական շահերը բավարարելու համար:

Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ


Շատերը Հայաստանում, հատկապես արտասահմանում ապրող հայերը այնքան էլ տեղյակ չեն, թե իրականում ինչ է կատարվում երկրում։ Դրա պատճառը կարող են տարբեր լինել, դա կարող է լինել անհետաքրքրություն, դա կարող է լինել ազատ ժամանակի բացակայություն, սակայն անտեղյակության ամենագլխավոր պատճառը Հայաստանի իշխանությունների նպատակաուղղված գաղտնի քաղաքականությունն է: Ինչ անում են իշխանությունները Հայաստանում, անում են ժողովրդից գաղտնի, լինի դա կառավարության նիստ, որտեղ որոշում է կայացվում առանց ԶԼՄ-ների մասնակցության, լինի դա խորհրդարան, որտեղ հնարավոր չէ իմանալ ընդունված օրենքների մասին, թե լինեն դրանք հանդիպումներ ու բանակցություններ, որ մնում են գաղտնի: Նման գաղտնի քաղաքականությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի իշխանությունները գործում են ի վնաս պետության և ժողովրդի շահերի։ Ինչպես դա եղավ ազգային խայտառակության օրը՝ նոյեմբերի 9-ին, երբ Փաշինյանը հայ ժողովրդի թիկունքում, մեկ ստորագրությամբ Արցախը հանձնեց Ադրբեջանին:


Օրինակ, ահա այս լուրը ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում. -"ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ: Մարտի 3-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ընթացիկ համագործակցությանը, գործող ծրագրերին: Քննարկվել են համագործակցության հետագա ուղղությունները":


Ահա այսպես, կարճ եւ անհասկանալի, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը։ Եթե տեղյակ չէ, ուրեմն նրանք չեն կարող իրենց կարծիքը, իրենց վերաբերմունքը ձեւավորել կառավարության վարած քաղաքականության նկատմամբ։


Դրանից հետո տեղեկություն է արտահոսել, -"Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինում սկսվել է լայնածավալ վերակառուցում։ Մասնագետների խումբն ամրապնդում և վերականգնում է Սուրբ Գրիգոր եկեղեցու ավերակները, կաթողիկոսի նստավայրը և հին քաղաքի այլ հատվածներ։ Նշենք, որ նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) միջոցներով։ 2021թվականին ՀԲ-ի աջակցությամբ կիրականացվեն Ջերմուկի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնման, պատմական թաղամասերի եւ Գյումրիի զբոսայգու բարեկարգման, Մարմարաշեն եւ Հին Խնձորեսկ տանող ճանապարհների վերականգնման, Գառնիի տաճարի բարեկարգման, "Զորաց քարեր" հուշարձանի, "Արենի գինու հյուրանոց" համալիրի կառուցման աշխատանքները:


Համաշխարհային բանկի կողմից Փաշինյանի կառավարության գործունեությունը ֆինանսավորելու մասին կարելի է որոշակի հետևություններ անել.


-Հայաստանը 1991-ից մինչեւ այսօր կորցրել է իր անկախությունը եւ դարձել արեւմտյան իմպերիալիզմի վերահսկողության տակ գտնվող երկիր-Արեւմուտքի կիսագաղութ,


-Առանց Արեւմտյան կապիտալի, վարկերի, խորհուրդների եւ ցուցումների, Հայաստանի իշխանությունները չեն կարող անել գոնե մեկ ինքնուրույն քայլ,


-Արևմտյան տերություններին պետք է Հայաստանը՝ որպես քաղաքական կախյալ և տնտեսական հետամնաց երկիր։ 30 տարի Արևմուտքը ֆինանսավորում և ուղղորդում է հայաստանյան իշխանությունների գործունեությունը։ Հայաստանն ամեն անգամ դառնում է ավելի աղքատ երկիր, իսկ բնակչությունը նվազում է,


-Արևմտյան կապիտալն իր շահերից ելնելով՝ Հայաստանում ֆինանսավորում է տնտեսության բացառապես երկրորդական և ոչ կարևոր ճյուղերը։ 30 տարվա ընթացքում մենք չենք լսել, որ Համաշխարհային բանկը ֆինանսավորի, օրինակ, մետալուրգիական արդյունաբերությունը կամ մեքենաշինությունը,


-Արեւմտյան կապիտալն իր քաղաքականությամբ Հայաստանում կոռուպցիա է զարգացնում: Շինարարական ընկերություններին ուղղակիորեն գումար փոխանցելու փոխարեն Համաշխարհային բանկը փոխանցում է միջնորդի' Հայաստանի կառավարության ձեռքերը, որտեղից մեծ մասը գնում է պաշտոնյաների գրպանը, որից հետո փոխանցվում են շինարարական ընկերություններին


-Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդին խաբելու կեղտոտ քաղաքականություն են վարում։ Նրանք քաղաքացիներից թաքցնում են բոլոր այն նախագծերն ու ծրագրերը, որոնք ֆինանսավորում է Արեւմուտքը: Ուրիշի աշխատանքը ներկայացնում են որպես իրենց կատարած աշխատանք: Այդ պատճառով շատ հայեր պատրանքների մեջ են ապրում, չգիտեն, որ Հայաստանի կառավարության գործունեությունը ֆինանսավորում է արեւմտյան կապիտալը:


Արդյունքում Հայաստանն ունի ժողովրդի և պետության համար բացարձակապես անօգուտ իշխանություն, որը որևէ լավ բան անելու ընդունակ չէ։ Այդ դեպքում, ինչու՞ պահել ու կերակրել այնպիսի անօգուտ "փաշինյաններին", որոնք պետական բյուջեն օգտագործում են իրենց անձնական շահերը բավարարելու համար: Պետական բյուջեից "փաշինյանները" գնում են փողկապներ, զուգարանի թուղթ, թանկարժեք ավտոմեքենաներ, թանկարժեք տներ եւ ամառանոցներ, բարձր աշխատավարձեր եւ պարգեւավճարներ, թանկարժեք տուրիստական ճանապարհորդություններ, թանկարժեք հյուրանոցներ, թանկարժեք սնունդ եւ այլն եւ այլն... Ի դեպ, Հայաստանի պետական բյուջեն եւս վարկավորվում է Արեւմուտքի կողմից: Այնպես որ, եթե դուք Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինում լինեք, նկատի ունեցեք, որ վերակառուցումն արել է Համաշխարհային բանկը, այլ ոչ թե Հայաստանի "պետությունը" եւ ոչ էլ առավել ևս Փաշինյանը, ով Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո դարձավ Հայաստանի ամենահարուստ օլիգարխը:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN