top of page

Հայաստանը տանում են կործանման

Կար ժամանակ, երբ Ռուսաստանն օգնեց Հայաստանին վերակենդանանալ, վերածնվել: Մեր ժամանակներում, Արևմուտքի քաղաքականության շնորհիվ, Հայաստանը կրկին տանում են կործանման:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Ինչպես հայտնի է, պատմության զարգացման պարուրաձեւ մոդելը պաշտպանում էին Հեգելը եւ Կ.Մարքսը։ Պատմության պարուրային մոդելը ցույց է տալիս որոշակի պատմական փուլերի գոյությունը: Պարուրաձեւ զարգացումը կարող է լինել ինչպես առաջադեմ, այնպես էլ հետադիմական: Անդրադառնալով վերջին 30 տարիների Հայաստանի պատմությանը՝ կարելի է ասել, որ պատմության պարուրաձեւ մոդելը հետադիմական է դարձել: Գործնական բոլոր ոլորտներում գերակշռում են դեգրադացիայի և հետամնացության գործընթացները: Կար ժամանակ, երբ Ռուսաստանն օգնեց Հայաստանին վերակենդանանալ, վերածնվել: Խոսքը վերաբերում է 18-րդ դարի ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմներին, որոնց ընթացքում Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական դարավոր լծից։ Իսկ մեր ժամանակներում, Արևմուտքի քաղաքականության շնորհիվ, Հայաստանը կրկին տանում են կործանման:


Դե, նախքան Հայաստանի վերածննդի մասին խոսելը, պետք է համառոտ ներկայացնել նախապատմությունը: 16-18-րդ դարերում Հայաստանը դարձել է Օսմանյան եւ Սեֆյան Պարսկաստանի կայսրությունների միջեւ կատաղի պայքարի առարկա, որը նոր ավերածությունների ու կոտորածների հանգեցրեց հայերին։ 1639թ. խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը վերջնականապես բաժանվեց Սեֆյան Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրությունների միջեւ։ Ըստ այդ պայմանագրի՝ Արևմտյան Հայաստանը, որը երկրի մեծ մասն է կազմում, անցել է Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյան Հայաստանը՝ Պարսկաստանին։


Թուրքկական եւ պարսկական իշխանությունները հայ ժողովրդի նկատմամբ վարում էին պետական ոչնչացման քաղաքականություն, որն իր մեջ ներառում էր ձուլման, իսլամացման եւ ցեղասպանության քաղաքականություն: Արևելյան Հայաստանում հարյուր հազարավոր հայեր բռնի ուժով տեղահանվում էին Պարսկաստան։ Իսկ բնիկ հայ ժողովրդի փոխարեն Արևելյան Հայաստանը բնակեցնում էին քոչվոր մահմեդական ցեղերով։ Օսմանյան սուլթանները մի կողմից ստեղծում էին անտանելի կենսապայմաններ հայերի համար, իսկ մյուս կողմից, Հայկական լեռնաշխարհը ակտիվորեն բնակեցնում էին քուրդ քոչվորներով: Նույնիսկ "Հայաստան" բառը, Օսմանյան սուլթաններն արգելում էին օգտագործել: Իհարկե, դաժան քաղաքական, սոցիալական, ազգային և կրոնական հալածանքները, որոնք հաստատել են թուրքերն ու պարսիկները Հայաստանում, դրդել են հայ ժողովրդին պայքարել ազատության համար: Սակայն հայերի ազգային-ազատագրական շարժման փորձերը, մի շարք պատճառներով, ավարտվում էին պարտությամբ և օկուպանտների կողմից ավելի մեծ ճնշմամբ: Թուրքերի և պարսիկների նպատակը Հայաստանի և հայ ժողովրդի լիակատար ոչնչացումն էր։ Այդ հանգամանքների բերումով, Օսմանյան և պարսկական լծի կարճ ժամանակահատվածում, Արեւմտյան Հայաստանը վերածվեց Քուրդաստանի, իսկ Արեւելյան Հայաստանը՝ պարսկական Ադրբեջանի: Հայաստանը դարձրին մի երկիր, որտեղ գերիշխում էին մահմեդական ցեղերը, հատկապես Արեւելյան Հայաստանում:


Նման ծանր պայմաններում սկսվում է հայ ժողովրդի փրկության ուղիների որոնումը։ Եթե սկզբնապես հայ ազգային-ազատագրական շարժումն օգնություն էր փնտրում արևմտաեվրոպական տերությունների մոտ, ապա 17-րդ դարի վերջին նրա հիմնական արտաքին քաղաքական հենարանը դարձավ Ռուսաստանը։ Դա պայմանավորված էր ոչ միայն Արևմուտքի աշխարհաքաղաքական հակահայ հայացքներով և Ռուսաստանի աշխարհագրական մոտ դիրքով, այլև հայ և ռուս ժողովուրդների բարեկամական և մշակութային այն կապերով, որոնց սկիզբը առնում է Կիևյան Ռուսիայից։ Այս կապերը հատկապես ընդլայնվել են Պետրոս I կայսերի օրոք: Դրանց ամրապնդման գործում մեծ դեր է խաղացել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչ Իսրայել Օրին։ 18-րդ դարի 20-ական թվականներին Արևելյան Հայաստանում ապստամբություն է բռնկվել։ 1722-24 թվականներին Արցախում և Սյունիքում, Դավիթ Բեկի ղեկավարությամբ տապալվեց պարսկական տիրապետությունը։ Հայ ազատագրական շարժման հաջողությանը նպաստել են Պարսկաստանում Սեֆյան դինաստիայի անկումը, ապստամբած աֆղանցիների հարվածների ներքո եւ այդ տարիներին ձեռնարկված Պետրոս Մեծի պարսկական արշավը: Ռուսական կայսրությունը ցանկանում էր հայկական պետականություն ստեղծել իր պրոտեկտորատի ներքո, այսինքն՝ փաստացի իրականացնել Իսրայել Օրիի քաղաքական ծրագրերը։ Սակայն այդ ծրագրերին խանգարեցին Արևմուտքի դավադրությունները, եւ առաջին հերթին, Արևմուտքի դրդմամբ, 1724 թվականին Օսմանյան բանակը ներխուժեց Արևելյան Հայաստան։


Որոշ անկումից հետո հայ ազատագրական շարժումը կրկին աշխուժացավ 18-րդ դարի 2-րդ կեսին։ 1761 թվականին հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ Իոսիֆ Էմինը՝ Իսրայել Օրիի քաղաքական գծի շարունակողը, ռուսական կառավարության հետ բանակցություններ էր վարում Հայոց պետականության վերականգնման շուրջ։ Սակայն երկար ժամանակ Ռուսաստանին չի հաջողվում անցնել այդ ծրագրերի իրականացմանը: Կայսր Պավել Առաջինի օրոք Ռուսաստանը սկսում է աստիճանաբար իրականացնել իր ծրագրերը՝ Օսմանյան և Պարսկական լծից Կովկասի ժողովուրդներին և հայերին ազատագրելու համար։ 1801 թվականին Քարթլի-Կախեթի թագավորությունը միացավ Ռուսաստանին։ 1803 թվականին Ռուսաստանին միացավ Մեգրելիան, իսկ 1804 թվականին Իմերեթիան և Գուրիան: Ապագայում Ռուսաստանի շնորհիվ այդ բազմազգ և բազմալեզու թագավորությունները միավորվեցին ընդհանուր Գրուզիա (Վրաստան) անվամբ տակ։ Ռուսաստանի կազմի մեջ են մտել նաեւ Արեւելյան Հայաստանի հյուսիսային շրջանները, որոնք այն ժամանակ Քարթլի-Կախեթի թագավորության կազմում էին: Այսպիսով, 1805 թվականին Շիրակը, Արցախը, Լոռին միանում են Ռուսաստանին: 1806 թվականին Ռուսաստանին միանում են Բաքվի և Դերբենդի խանությունները:


Սակայն ամեն ինչ այդքան հարթ չէր ընթանում, Եվրոպական տերություններն ակտիվորեն խանգարում էին Ռուսաստանին։ Ամեն ինչ անելով, որպեսզի թույլ չտան Ռուսաստանին ազատել հայ ժողովրդին պարսկական և օսմանյան լծից։ 1806 թվականի դեկտեմբերին կայսր Նապոլեոն I-ի դրդմամբ Օսմանյան կայսրությունը պատերազմ է սկսում Ռուսաստանի դեմ: Ֆրանսիան եւ Անգլիան զենք են մատակարարել Պարսկաստանին եւ Օսմանյան կայսրությանը, ֆինանսապես աջակցել: Բոլոր միջոցներով ձգտում էին Օսմանյան-Պարսկական ռազմական դաշինք ստեղծել Ռուսաստանի դեմ։ Նապոլեոնը թեժացրել է թուրքերի տարածքային ախորժակը՝ նրանց խոստանալով Ղրիմն ու Կովկասը։ Նապոլեոն Բոնապարտի հրամանով 1807 թվականին Թեհրան են մեկնում ֆրանսիական ռազմա-դիվանագիտական պատվիրակությունը՝ պարսկական բանակի վերազինման եւ վերակազմավորման համար։ Ֆրանսիական պատվիրակությունը պետք է համակարգեր Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության ռազմական գործողությունները Ռուսաստանի դեմ: Ֆրանսիական պատվիրակությունը, որի կազմում 70 սպա եւ դիվանագետ, գլխավորել է նապոլեոնյան գեներալ Գարդանը:


1808-ի նոյեմբերի 17-ին ռուսական բանակը սկսում է գրոհել Երեւանի ամրոցը: Ռուս գեներալ Գուդովիչը նկատում է, որ ամրոցը ուժեղացվել է եվրոպական ռազմական օրենքներով՝ ֆրանսիական ռազմական ինժեներների ղեկավարությամբ։ Բացի այդ, Երևանի մոտ նրա հետ հանդիպում է Պարսկաստանում Ֆրանսիայի դեսպան գեներալ Գարդանի քարտուղար Լեժարը, որը առաջարկում է ռազմական գործողությունները դադարեցնել եւ ռուսական զորքերը Երեւանի խանությունից դուրս բերել: Գեներալ Գուդովիչը մերժում է այդ առաջարկը և պահանջում է, որ Ֆրանսիան՝ որպես Ռուսաստանի դաշնակից, կատարի իր դաշնակցային պարտքը։ Գեներալ Գուդովիչի արշավը եւ բանակցությունները (Երևանի ազատագրման երկրորդ փորձը) եղան անհաջող:

1806-1812 թվականների ռուս-թուրքական և 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմները տեղի են ունեցել լարված միջազգային քաղաքական միջավայրում։ Նապոլեոնի աշխարհակալական ձգտումները և Անգլիայի գաղութային քաղաքականությունը կաշկանդում էին Ռուսաստանին ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում: Հայաստանում եւս Ռուսաստանի հաղթանակները վնասում էին Անգլիաի եւ Ֆրանսիաի շահերին: Նրանք ողջ պատերազմի ընթացքում գաղտնի եւ բացահայտ օգնում էին Պարսկաստանին եւ Օսմանյան կայսրությանը, բոլոր միջոցներով խոչընդոտում էին Հայաստանի ազատագրմանը: Նապոլեոն Բոնապարտի ջախջախումից հետո Ռուսաստանի դեմ ակտիվ գործողությունների է անցնում Անգլիան: Անգլիան Պարսկաստանին մոտ 20 հազար հրացան է տալիս, անգլիանկան գործակալները խռովություններ էին կազմակերպում, պարսիկներին ոտքի հանելով Ռուսաստանի դեմ: Չնայած նման աննպաստ պայմաններում, Ռուսաստանը այնուամենայնիվ, կարողացավ հաղթանակով դուրս գալ ինչպես ռուս-պարսկական, այնպես էլ ռուս-թուրքական պատերազմներում։ Այսպես, 1812 թվականի մայիսի 16-ին ստորագրվեց Բուխարեստի պայմանագիրը և 1813 թվականի հոկտեմբերի 12-ին Գյուլիստանի պայմանագիրը։


Սակայն պատմությունն այսքանով չավարտվեց: Նապոլեոն Բոնապարտի պարտությունից հետո Անգլիան սկսեց էլ ավելի ակտիվ գործել Մերձավոր Արեւելքում: Արևմուտքը՝ ի դեմս Մեծ Բրիտանիայի, շարունակեց իր հակառուսական, հակահայկական քաղաքականությունը: Նախ, Անգլիան սկսեց նոր դավադրություն վարել Ռուսաստանի դեմ: Նպատակը պարզ է, թույլ չտալ Ռուսաստանի առաջխաղացումը Հայկական լեռնաշխարհում: Այսպիսով, Լոնդոնը կողմ էր, որպեսզի Հայաստանն ու հայ ժողովուրդը մնան Օսմանյան եւ պարսկական լծի տակ: Անգլիան ակտիվորեն սկսեց նախապատրաստել Օսմանյան կայսրությունն ու Պարսկաստանը, Ռուսաստանի դեմ հերթական պատերազմին: Նա ակտիվորեն զինել է նորագույն սպառազինություններով, աջակցել ֆինանսապես Օսմանյան կայսրությանն ու Պարսկաստանին: Ռուսաստանում դեկաբրիստների ելույթներից հետո անգլիացի գործակալները Պարսկաստանում լուրեր են տարածել, որ Ռուսաստանում իշխանության համար պայքար է տեղի ունենում, բանակում խռովություններ են սկսվել եւ եկել է ամենահարմար ժամանակը, որպեսզի ռուսներին վտարեն Հայաստանից ու Կովկասից:


Անգլիայի դրդմամբ, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը՝ Աբբաս-Միրզան առանց պատերազմ հայտարարելու 1826 թվականի հուլիսի 16-ին 60 հազարանոց բանակով ներխուժում է Ռուսաստանի հարավ, -Արցախ։ Այսպես սկսվեց 1826-1828 թվականների ռուս-պարսկական հերթական պատերազմը:


Քանի որ պատերազմի առաջին փուլում թվային առավելությունը պարսիկների կողմն էր, նրանց հաջողվեց զգալիորեն առաջ շարժվել և վնաս հասցնել ռուսական զորքերին, և տեղի հայ բնակչությանը։ Բայց արդեն սեպտեմբերց 1826 թ. ռազմական իրավիճակը փոխվեց։ Ինչ է ուշագրավ, երբ պարսիկները հուլիսին պաշարելով Շուշին, մերժում ստացան հայերից ու ռուսներից կամովին հանձնել Շուշիի ամրոցը, ձեռնարկեցին մի շարք հարձակումներ: Պարսիկները սկսեցին Շուշին գնդակոծել անգլիական հրանոթներով, անգլիացի սպաների ղեկավարությամբ: Նշենք, որ երբ հայերը դիմում են անգլիացիներին օգնության, Օսմանյան և պարսկական ստրկությունից ազատվելու համար, անգլիացիները սովորաբար պատասխանում են իրենց վարչապետի, լորդ Սոլսբերիի խոսքերով, -"Անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները": Իրականում ինչպես տեսնում ենք շատ լավ էլ կարողանում են "անգլիական նավերը" բարձրանալ Հայաստանի լեռները։ Մառախլապատ Ալբիոնը տարիներ շարունակ ֆինանսավորել է, զինել է պարսիկներին: Հենց այդ անգլիացիներն էլ պարսիկների հետ միասին սպանում էին հայերին ու ռուսներին:


Շատ հետազոտողների, պատմաբանների արդարացի դիտարկմամբ՝ այս պատերազմը ավելի ճիշտ կլիներ անվանել ռուս-անգլիական պատերազմ։ Քանի որ պարսիկների ձեռքերով կռվում էին անգլիացիները: Շուշիի պաշտպանությունը տեւեց 48 օր եւ մեծ նշանակություն ունեցավ ռազմական գործողությունների հետագա ընթացքի համար: Պարսիկների և անգլիացիների ռազմավարական նպատակը Թիֆլիս քաղաքն էր, սակայն ռուսական բանակի ուժեղ դիմակայության ու հայերի ակտիվ աջակցության շնորհիվ կարողացան ոչ միայն հետ մղել պարսիկների և անգլիացիների հարձակումները, այլ նաև անցնել հակագրոհների։ Արդեն 1827 թվականի գարնանը ռուսական բանակը արշավում էր Երևանի վրա: Սա ռուսական բանակի երրորդ արշավն էր: Առաջին անգամ գրոհի փորձը ձեռնարկվել էր ռուսական բանակի կողմից՝ 1804 թվականին գեներալ Պ. Ցիցիանովի հրամանատարության ներքո, սակայն պարենի պակասի պատճառով Ցիցիանովը ստիպված եղավ ապաշրջափակել ամրոցը։ Երկրորդ անգամ ռուսական բանակը պաշարել էր Երևանի բերդը 1808 թվականին, գեներալ Ի. Գուդովիչի հրամանատարությամբ։ Բայց երկու անգամ էլ անհաջող: Երևանի բերդը, այն ժամանակ հանդիսանում էր Արևելյան Հայաստանի ամենամեծ և հզոր պարսկական ամրոցը։ Չնայած այս ամենին, 1827 թվականի հոկտեմբերի 1-ին ռուսական բանակը գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ գրոհով վերցնում է ամրոցը, պարսկական բանակը ստիպված է վայր դնել զենքը և հանձնվել։ Գեներալ Պասկևիչը պարսկական խոշորագույն բերդը գրավելու համար ստանում է "Կոմս Երևանսկի" տիտղոսը:


Սակայն Երեւանի կորուստը պարսիկներին չի սթափեցրել, պարսիկները շարունակել են հնազանդվել անգլիացիներին, եւ պատերազմը շարունակվել է: 1827 թվականի հոկտեմբերի 13-ին ռուսական բանակը մտնում է Թավրիզ: 1828 թվականի սկզբին ռուսական բանակը գրավում է Խոյը, Ուրմիան, Մարաղան, Սալմաստը, Արդեբիլը և սկսում է շարժվել դեպի Թեհրան: Պարսկական բանակը անկանոն նահանջում է: Միանեի մոտ Պարսկաստանում անգլիացի դեսպան Մակդոնալդը հանդիպում է խնդրում գեներալ Պասկեւիչի հետ, որտեղ հայտարարում է, որ պարսկական շահն ընդունում է հաշտության պայմանները: Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչայ գյուղում 1828 թվականի փետրվարի 10-ին ստորագրվում է Թուրքմենչայի պայմանագիրը (Գրիբոյեդովի կողմից հմտորեն ձևակերպված), որով ավարտվում է 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմը, և այլևս ոչ մի պատերազմ տեղի չի ունենում հարևան երկու երկրների միջեւ:

Այս պայմանագրով Արևելյան Հայաստանը ազատվեց պարսկական դարավոր լծից և միացավ Ռուսաստանին, որը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար։ Թուրքմենչայի պայմանագիրը առաջին անգամ հնարավորություն տվեց հայերին վերադառնալ հայրենիք: 1828 թվականի գարնանից սկսած սկսվում է պարսկահայերի զանգվածային հայրենադարձությունը դեպի Արևելյան Հայաստան: Հայերի հայրենադարձության կազմակերպման գործում նշանակալի դեր է կատարել հայ ժողովրդի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոեդովը (Թեհրանում սպանվել է 1829 թվականին անգլիական դավադրության հետեւանքով)։ Երևանի գրավումը պարսիկներից կարեւոր ռազմական, քաղաքական, տնտեսական եւ պատմական իրադարձություն էր ողջ տարածաշրջանի եւ միջազգային քաղաքականության համար: Դա Ռուսաստանի ուժեղ հարվածն էր Պարսկաստանին եւ Անգլիային: Նման խայտառակ պարտությունից հետո Պարսկաստանն այլեւս երբեք չի համարձակվել կռվել Ռուսաստանի դեմ:


Արևելյան Հայաստանի պարսկական տիրապետությունից ազատագրումն ամենադրական ձևով է անդրադարձել հայ ժողովրդի ինքնագիտակցությանը, որը հարյուրամյակներ շարունակ եղել է ճնշված, ստրկամիտ վիճակում։ Ռուսաստանում, իսկ հետո նաև Խորհրդային Միությունում հայ ժողովուրդը բոլորովին այլ հնարավորություններ է ստացել իր զարգացման համար։ Այսօր վստահաբար կարելի է ասել, որ եթե չլիներ Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի ազատագրումը, ապա այսօր էլ չէր լինի Հայաստանը: Ցավոք, հարկ է արձանագրել, որ հայերի ազգային ինքնագիտակցությունը մի շարք առանձնահատկությունների պատճառով փոխվում է: Այն պատմական իրադարձությունների ականատեսների համար, կամ հայերի սերնդի համար, որոնք դաստիարակվել են Խորհրդային Միությունում, ազգային ինքնագիտակցությունը մեծամասամբ հարգալից վերաբերմունք է ունեցել Ռուսաստանի հանդեպ, այն հերոսների հիշատակի հանդեպ, ովքեր ազատագրել են Արևելյան Հայաստանը։ Հայ ժողովուրդը Երևանի ազատագրումը համարում էր Հայրենիքի փրկության սիվմոլ: Հայ բանաստեղծ Խաչատուր Աբովյանը "Վերք Հայաստանի" վեպում գրում է, -"Դժոխքի քանդվիլը մեղավորների համար էս գինը չէր ունենալ, ինչպես Երևանու բերդի առնիլը հայերի համար": Այսօր Հայաստանում շատ հայերի ազգային ինքնագիտակցությունը ցույց է տալիս ամբողջական դեգրադացիա և դեբիլիզմ: Իհարկե, դեռեւս կան առաջադեմ հայրենասերներ, ովքեր հարգանքով են վերաբերվում այնպիսի պատմական իրադարձություններին, ինչպիսիք են Արեւելյան Հայաստանի ազատագրումը: Բայց նրանք դառնում են ավելի ու ավելի քիչ: Քանի որ մի կողմից Արևմուտքը հսկայական գումարներ է ներդնում Հայաստանում ռուսատյացության զարգացման համար, և մյուս կողմից էլ Հայաստանի իշխանություններն իրենք են կեղծում պատմությունը:


Մեկ օրինակ, Հայաստանի իշխանությունները, արդեն երրորդ տարին է, ինչ հրաժարվում են հարգել Ա.Գրիբոյեդովի հիշատակը, եւ ոչ մի անգամ կառավարության կողմից ծաղկեպսակ չի դրվել Գրիբոյեդովի արձանի մոտ, ինչպես դա եղել էր անցյալում։ Մեկ այլ օրինակ, ինչպես Փաշինյանի կինը՝ Անա Հակոբյանը, 2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ, Արցախի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հրապարակավ հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի թշնամին է։ Սա ցուցանիշ է, ինչպես են փոխում ազգային ինքնագիտակցությունը:


Ի տարբերություն ազգային գիտակցության, որն արտացոլում է ազգային-էթնիկ խմբի ընդհանրացված պատկերացումները, ազգային ինքնագիտակցությունը ավելի անհատական հասկացություն է: Ազգային ինքնագիտակցությունը ազգային գիտակցության կորիզն է։ Ազգային ինքնագիտակցությունը հայացքների եւ գնահատականների ամբողջություն է, որն արտահայտում է հայերի վերաբերմունքն ու կարծիքը իր պատմության, արդի վիճակի եւ իր զարգացման ապագա հեռանկարների, ինչպես նաեւ այլ ժողովուրդների շրջանում իր տեղի եւ այլ ժողովուրդների հետ փոխհարաբերությունների բնույթի մասին: Եվ ահա Արևմուտքը 30 տարի շարունակ, իր "փաշինյաններով", գաղափարներ է սերմանում հայ հասարակության մեջ, որ Ռուսաստանը օկուպանտ է, որ Ռուսաստանից Հայաստանը միայն վնաս է ստացել, և որ հայերի լավ ապագան հնարավոր է միայն Արևմուտքի հետ։ Նույնպիսի քաղաքականություն Արևմուտքը վարում էր նաև հարևան Վրաստանում: Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում արդեն օկուպացիայի թանգարան կա, որտեղ պատմում են, թե ինչպես է "վատ" Ռուսաստանը "օկուպացրել" եւ "ճնշել" Վրաստանին: Երբ մեր օրերում որոշ հայեր, խանդավառությամբ քվեարկում են կապիտուլյանտ Փաշինյանի օգտին, դա խոսում է ազգային ինքնագիտակցության դեֆորմացիայի մասին։

Եթե ինչ-որ մեկը միամտությամբ, անտեղյակությամբ կամ ստրկամտության պատճառով մտածում է, թե Անգլիան միայն անցյալում է հայերի դեմ հանդես եկել, ապա չարաչար սխալվում է։ Մեծ Բրիտանիան խաղացել է 2020թ. արցախյան պատերազմում հայերի պարտության կարևոր դերերից մեկը։ Հենց Բրիտանիան է արգելափակել Արցախում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը: Հենց Անգլիայի ծառաներն են (Արմեն Սարգսյան + Նիկոլ Փաշինյան), որոնք պատերազմ չեն հայտարարել Ադրբեջանին, չեն ճանաչել Արցախի անկախությունը, օգնության համար չեն դիմել Ռուսաստանին, չեն ոչնչացրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և այլն և այլն....


Պատմական պարուրաձեւը հայ ժողովրդի համար սկսել է ունենալ առաջընթաց՝ սկսած 1828 թվականի հոկտեմբերի 1-ից: Երբ Արևելյան Հայաստանը, բազմադարյա Պարսկական լծից հետո կարողացավ կրկին դառնալ հայկական։ Արեւելյան Հայաստանում հայերի քանակն արագ ավելանում էր, դա կապված էր հայերի հայրենադարձության եւ նաեւ Ռուսաստանում ապրելու բարենպաստ պայմանների հետ: Այն, ինչ մենք ունենք հիմա, ուղղակի հակառակն է: Պատմության պարուրաձեւը հայ լիբերալների քաղաքականության շնորհիվ գնացել է դեգրադացիայի զարգացման ուղղությամբ:


30 տարվա ընթացքում Հայաստանի բնակչությունը կրճատվել է մոտ 2 մլն մարդով: Հայաթափման գործընթացը շարունակվում է, հայ բնակչությանը "Հայաստանի իշխանությունները" ստիպում են արտագաղթել, իսկ նրանց փոխարեն Հայաստանը բնակեցնում են հնդիկներով, պակիստանցիներով, պարսիկներով, իրանցի ադրբեջանցիներով և քրդերով։ Մի խոսքով, Փաշինյանի այսօրվա քաղաքականությունը տանում է նրան, որ Հայաստանում չլինեն հայեր, և ընդհանրապես Հայաստանը, այսինքն՝ այն, ինչ արդեն եղել է մինչև 1828 թվականի հոկտեմբերի 1-ը։ Փաշինյանի քաղաքականության շնորհիվ հայերը արդեն զրկվել են Արցախից և Հայաստանի մի շարք տարածքներից:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page