top of page

Ինչպես Արևմուտքի կիսագաղութն էր Հայաստանը, այդպես էլ կմնա Արևմուտքի կիսագաղութը

30 տարիների ընթացքում երիտասարդ սերնդին ներշնչել են այն գաղափարը, որ Եվրոպան և Հայաստանը մեկ ամբողջություն են, որ Արևմուտքի կիսագաղութ լինելը հայերի հանդեպ հոգատարության դրսևորում է եւ այսպես շարունակ:

Ռոբերտ Տեր- Հարությունյան, քաղաքագետ


Արդեն չորրորդ ամիսն է, ինչ Հայաստանում շարունակվում են "Հայրենիքի փրկության շարժման" հանրահավաքները՝ դավաճան Փաշինյանի վարչապետի պաշտոնից հեռացվելու պահանջով։ Սակայն հողատու Փաշինյանը շարունակում է անտեսել հրաժարականի պահանջները և շարունակում է ղեկավարել Հայաստանը: Ինչ է տեղի ունենում: Ինչպես կզարգանան իրադարձությունները Հայաստանում:


Ըստ էության, մենք ունենք հետեւյալ իրավիճակը․


-Հայաստանի և Արցախի բարձրագույն իշխանության պետական դավաճանությունը,

-ԼՂՀ ոչնչացում և հանձնում Ադրբեջանին,

-Արցախի հարցի հանում օրակարգից։


Նախկինում լիբերալ գլոբալիստների (Լ. Տեր Պետրոսյան, Ն. Փաշինյան) և լիբերալ ազգայնականների (Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան) միջև գլխավոր տարաձայնությունը Արցախի հարցն էր, երբ առաջինները պնդում էին, թե պետք է ազատվել ավելորդ բեռից, Արցախը հանձնել Ադրբեջանին։ Առանց այդ պայմանի Հայաստանը չի կարող զարգանալ, ապա լիբերալ ազգայնականների ճամբարը կանգնած էր այն մտքի վրա, որ կարելի է հաջողությամբ զարգանալ առանց Արցախը Ադրբեջանին հանձնելու: Երկու ճամբարները, չնայած Արցախի հարցում առկա տարաձայնություններին, ձգտում էին Հայաստանը ինտեգրել Արևմուտքի կազմում, տվյալ դեպքում խոսքը ԵՄ-ի մասին է։

Այսօր իրավիճակը փոխվել է՝ շնորհիվ Հայաստանի և Արցախի իշխանությունների հակահայկական քաղաքականության (Ն. Փաշինյան, Ա. Սարգսյան, Ա. Հարությունյան, Ա. Միրզոյան և այլն), Արցախի հարցը օրակարգից հանվել է, Արցախի Հանրապետությունը ոչնչացվել և հանձնվել է Ադրբեջանին:


Այսօր Փաշինյանի արեւմտամետ քաղաքականությանը այլեւս ոչինչ չի խանգարում արեւմտյան աշխարհին Հայաստանի լիարժեք ինտեգրմանը: Եվ նա քայլ առ քայլ իրականացնում է այդ քաղաքականությունը, ճիշտ այնպես, ինչպես նա քայլ առ քայլ իրականացրել է Արցախն Ադրբեջանին հանձնելը։

Այժմ Արեւմուտքի հետ հարաբերությունների հարցը որոշիչ է հայաստանյան քաղաքական դաշտում: Ելնելով նրանից, թե ինչ վերաբերմունք ունի այս կամ այն քաղաքական կուսակցությունը, առաջնորդն ու կոալիցիան Արևմուտքի հետ հարաբերություններում, մենք կարող ենք պատասխանել բազմաթիվ հարցերի: Գերագույն գլխավոր ստախոս Փաշինյանը, վաղ թե ուշ կհեռանա, մենք չգիտենք, թե երբ դա տեղի կունենա, գուցե վաղը, կամ գուցե 44 տարի հետո։ "Հայրենիքի փրկության շարժմումը", ամբողջ ժամանակ միայն Փաշինյանի հրաժարականի հարցն է դնում: Սակայն Փաշինյանն ընդամենը բուրգի տեսանելի գագաթն է: "Հայրենիքի փրկության շարժմումը" պետք է հստակ պատասխան տա հետեւյալ հարցերին՝ պատրաստվում են արդյոք հրաժարվել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ցանկությունից, պատրաստվում են արդյոք դուրս գալ Եվրոպայի խորհրդի կազմից, պատրաստվում են արդյոք փակել, արգելել Սորոսի հիմնադրամը, USAID-ին, արեւմտամետ կրոնական աղանդների գործունեությունը, փակել ամերիկյան լաբորատորիաները, հայկական զորքերը դուրս բերել Աֆղանստանից եւ Կոսովոյից եւ այլն: Եթե "Հայրենիքի փրկության շարժմումը" պատրաստվում է Հայաստանը ազատել միայն Նիկոլից, իսկ մնացածը թողնել նախկինի պես, դա նշանակում է արևմտամետ վեկտորի պահպանում՝ դեմքերի փոփոխությամբ: Փաշինյանը, որպես երևույթ, ուղղակի կապ ունի այդ կառույցների հետ: Այդ իսկ պատճառով , եթե լուծվում է միայն Փաշինյանի հարցը, դա նշանակում է , որ X ժամանակ անց այդ ինստիտուտները նոր "փաշինյան" կստեղծեն։


Ինչ էլ որ "Հայրենիքի փրկության շարժմումը" պատասխանի, պատասխանն ակնհայտ է, երբ նոր իշխանությունները կփորձեն ճնշել Սորոսի հիմնադրամը, USAID-ին, կրոնական աղանդների գործունեությունը, ամերիկյան լաբորատորիաները եւ այլն, ի պատասխան՝ Արևմուտքը երկար չի սպասի: Քանի որ հենց այդ ինստիտուտների եւ ցանցի վրա է հիմնված Արեւմուտքի ազդեցությունը։ Հենց որ նոր իշխանությունները կփորձեն հարձակվեն Արեւմուտքի շահերը առաջ մղող որեւէ կազմակերպության վրա, Արեւմուտքը ամենայն հավանականությամբ կկրճատի Հայաստանի վարկավորումը: Առանց Արևմտյան վարկերի Հայաստանի կառավարությունը նույնիսկ մեկ քայլ չի կարող անել, էլ չենք խոսում այն մասին, որ պետական բյուջեն անընդհատ ձևավորվում է Արևմտյան վարկերից՝ մեծացնելով Հայաստանի պետական պարտքը և կախվածությունը Արևմուտքից։


Այնպես որ, պատասխանն ակնհայտ է, թե ինչու այն կուսակցությունները, որոնք ստեղծել են "Հայրենիքի փրկության շարժմումը" չեն շեշտադրում Արեւմուտքի դեմ իր քննադատությունը եւ կտրականապես հրաժարվում է գնալ արմատական միջոցների՝ հակաժողովրդական ռեժիմի ոչնչացմանը: Դրանով "Հայրենիքի փրկության շարժմումը" կարծես թե ակնարկում է Փաշինյանի արևմտյան հովանավորներին ու տերերին, թե եկեք այդ վախկոտ եւ պարտվող Նիկոլին փոխենք մեր տղաներով և ամեն ինչ կշարունակվի ինչպես միշտ:


Եթե մենք ուշադրություն դարձնենք խոշոր քաղաքական կուսակցություններին, որոնք ընդգրկված են "Հայրենիքի փրկության շարժմանը", դա "Դաշնակցությունն" է, "Բարգավաճ Հայաստանը", "Հայաստանի Հանրապետական կուսակցությունը", "Հայրենիքը", "Միակ Հայաստան", "Ազատություն", կարելի է հստակ ասել, որ բոլորն էլ արևմտամետ զարգացման քաղաքականության կողմնակիցներն են: Ըստ այդ կուսակցությունների քաղաքական ծրագրերի՝ նրանք բոլորն էլ շուկայական տնտեսության (լիբերալ - կապիտալիստական կարգի) պահպանման կողմնակիցներն են, ովքեր հավատարիմ են ռեֆորմիզմին: Անշուշտ, այդ կուսակցությունների ներկայացուցիչները կողմ են Ռուսաստանի հետ բարեկամության զարգացմանն ու խորացմանը, բայց դա բնավ չի խանգարում նրանց լինել միաժամանակ՝ արևմտյան մոդելի զարգացման կողմնակից։


Այն, ինչ այսօր անում է արևմտամետ Փաշինյանը՝ իր "Քաղաքացիական պայմանագիր", " Լուսավոր Հայաստան", "Սասնա ծռեր", "Հանրապետություն", "Հայաստանի եվրոպական կուսակցություն", "ՀԱԿ" կուսակցությունների հետ միասին, նույնը է, ինչ անում էին արևմտամետ դաշնակները 1920 թվականին։ Հիշեցնեմ, որ դավադրության և դավաճանության արդյունքում Հայաստանը պարտվեց հայ-թուրքական պատերազմում 1920 թվականին։ Հայկական տարածքների զգալի մասը դաշնակները հանձնել են թուրքերի ձեռքը: Չնայած այդ հանգամանքներին՝ Դաշնակցությունը հանդես է եկել հայ-թուրքական բարեկամության կոչերով, Ռուսաստանի դեմ։ Օրինակ, 1921 թ. մարտի 3-ին "Ազատ Հայաստան" թերթում Ս. Վրացյանի խմբագրականը, որտեղ ասվել է հետևյալը. "Հակառակ սակայն բոլոր դաւադրութիւններին, բոլոր աններելի միջոցներին, որ ի գործ դրին սօցիալիստ գործակալները այստեղ և այլուր, հայ և թուրք ժողովուրդները համոզվեցին ինքնաբերաբար, փաստերի ճնշման տակ, որ Սովետական Ռուսաստանը շատ հեռու է բարեկամը լինելուց փոքրիկ ժողովուրդներին, և եթէ վերջիններս որոշում են հանգիստ ապրել և անկախ ամեն արտաքին ճնշումներից բարգաւաճել, պարտաւոր են վերջապէս ձեռք ձեռքի տւած գործել։ Եւ այդպէս էլ լինում է, հայ և թուրք ժողովուրդները մոտենում են իրար":


Արևմուտքի և դաշնակների ծրագրերին խանգարեցին հայ կոմունիստները, եթե չլինեին հայ կոմունիստները, ապա պատերազմ տանուլ տված թուրքերին և թուրքերի առաջ ծնկի եկած դաշնակները հաստատ կմնային իշխանության, ինչպես Ադրբեջանի առջև ծնկի եկած Փաշինյանը։ Որն է 1920-ի և 2020-ի սկզբունքային տարբերությունը, տարբերությունն այն է , որ 1920-ին հայ կոմունիստները կարողացան հավաքվել, կազմակերպել և թշնամուն հարվածել ինչպես հարկն է ։ Իսկ 2020 թվականին հայ կոմունիստների ուժերը ցրված են, կոմունիստական կուսակցությունն ի վիճակի չէ իշխանությունը վերցնել իր ձեռքը։ Դա է պատճառը, որ Հայաստանում երկարեց քաղաքական ու պետական ճգնաժամը, քանի որ լիբերալ կուսակցությունները չեն կարողանում պայքարել լիբերալ իշխանությունների դեմ։ Մեր օրերում Երեւանում կա Սիմոն Վրացյանի անունով փողոց, գուցե եւս 100 տարի անցնի եւ Երեւանում կլինի փողոց՝ ի պատիվ դավաճան Փաշինյանի:


30 տարի անընդմեջ, Հայաստանի հանրային կարծիքում ձգտում էին ներկայացնել Արևմուտքը որպես "ավանդական" ընկեր, որը հարգանքով և հետաքրքրությամբ հետևում է առկա դժվարությունների հաղթահարմանն ուղղված Հայաստանի ջանքերին և նույնիսկ պատրաստ է օգնել հաղթահարել դրանք: Արևմուտքը շռայլորեն ֆինանսավորել է տարբեր կազմակերպությունների և ԶԼՄ-ների գործունեությունը՝ նպատակ ունենալով հանրությանը ներշնչել արևմտյան կողմնորոշման առավելությունը։ 30 տարվա ընթացքում Արեւմուտքի ազդեցությունը միայն աճել է: Կյանքի իմաստի հասկացությունը, վերաբերմունքը աշխատանքի, անձնական եւ հասարակական շահերի, կյանքի իդեալների նկատմամբ, հիմնականում երիտասարդության շրջանում, հայտնվել է արեւմտյան կապիտալիստական փիլիսոփայության ուժեղ ազդեցության տակ: Գիտակցաբար խեղաթյուրել են աշխարհագրությունը, պատմությունը, մշակույթը, որպեսզի ապացուցեն, որ Հայաստանը Եվրոպա է, իսկ հայ ժողովուրդն իբր եվրոպական ժողովուրդ է: Մենք կարող ենք հիշել ՀՀԿ առաջնորդ եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովի ելույթից մի հատված, -"Հայ ժողովուրդն իր անցյալով, մշակույթով, նպատակներով ու ցանկություններով եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է": Հենց այդ բանաձևով էին դաստիարակել նոր սերունդը, ովքեր գնում էին ընտրությունների և քվեարկում արևմտամետ ուժերի օգտին՝ հույս ունենալով, որ Հայաստանը վերջապես կմտնի ԵՄ, և նրանք հանգիստ կգնան այլ երկիր ապրելու։ Բավական է նայել խորհրդարանի եւ կառավարության կազմին, եւ մենք կտեսնենք արեւմտամետ տրամադրված մարդկանց: 30 տարիների ընթացքում երիտասարդ սերնդին ներշնչել են այն գաղափարը, որ Եվրոպան և Հայաստանը մեկ ամբողջություն են, որ Արևմուտքի կիսագաղութ լինելը հայերի հանդեպ հոգատարության դրսևորում է եւ այսպես շարունակ:


Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունն իր էությամբ արևմտամետ է, ճիշտ այնպես, ինչպես ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնությունը: Այնպես որ, բացարձակապես կարևոր չէ, թե Փաշինյանը կշարունակի իր քաղաքականությունը, թե կձևավորվի նոր կառավարություն, այդ բոլոր քաղաքական ուժերն իրենց էությամբ արևմտամետ են:


Դա կնշանակի, որ Հայաստանը նախկինի պես կմնա Եվրոպայի խորհրդում, որպեսզի հետագայում անդամակցի ԵՄ-ին: Դա կնշանակի, որ Արևմուտքը նախկինի պես բացեիբաց կմիջամտի Հայաստանի ներքին գործերին (օրինակ- ինչ օրենքներով է պետք "ճիշտ" ապրել, աշխատել և սովորում, թե ինչպես պետք է բարեփոխել դատական համակարգը, Սահմանադրությունը, պայքարել կոռուպցիայի դեմ, տնտեսության որ ճյուղերն են պետք զարգացնել և այլն): Կարճ ասած, ինչպես Արևմուտքի կիսագաղութն էր Հայաստանը, այդպես էլ կմնա Արևմուտքի կիսագաղութը։ Կփոխվի միայն վարչապետի ազգանունը: Իշխանությունները գալիս են, իշխանությունները գնում են, իսկ լիբերալները մնում են: Չեն կարող լիբերալ կուսակցությունները հանդես գալ Արեւմուտքի դեմ:

Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page