top of page

Հայաստանը կառավարում են հայատյացները

Անգլոսաքսերը տարիներ շարունակ ռազմավարություն են մշակել, որպեսզի իրենց թշնամական երկրները չկարողանան երկրորդ անգամ վերականգնել իրենց հզորությունը:

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Վերջերս Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը: Այդ հանդիպմանը Հայաստանը ներկայացնում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այս նիստի ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չգիտի, թե ինչ տեսք ունի Հայաստանի դրոշը, որի անունից նա ելույթ է ունեցել այնտեղ: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության Հոդված 21.1 Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը, -"Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով": Ընդգծում ենք, ոչ թե դեղին, ինչպես հաճախ է պատահում, եւ ոչ էլ հակառակը:


2018 թվականից ի վեր, երբ Հայաստանում իշխանությունը զավթեց Փաշինյանի խունտան, անցել է ավելի քան 3 տարի։ Այս երեք տարիների ընթացքում Փաշինյանն ու իր շրջապատը ցուցադրել են իրենց արհամարհանքն ու անհարգալից վերաբերմունքը այն ամենի նկատմամբ, ինչ կապ ունի Հայաստանի հետ: Անկախ նրանից, թե դա հայոց լեզուն է, մշակույթը, պատմությունը, մեր պետականությունը, դրոշը, զինանշանը, բանակը, արժանապատվությունը, հայրենասիրությունը կամ այն հայ զինվորները, ովքեր զոհվել են հայրենիքը պաշտպանելիս, բայց Փաշինյանի իշխանությունը այդ հերոսների մարմինները նետել է պարկերի մեջ և տեղադրել կեղտոտ նկուղներում: Փաշինյանի իշխանությունը նպատակաուղղված քաղաքականություն է վարում Հայրենիքի եւ հայրենասիրության հասկացությունները վարկաբեկելու, պղծելու ուղղությամբ:


Փաշինյանի նպատակը Հայաստանը Արևմուտքին (Հայկական լեռնաշխարհում Արեւմուտքի ներկայացուցիչը Թուրքիան է) հանձնելն է՝ ոչնչացնելով այն ամենը, ինչը կարող է ազգային դիմադրություն առաջացնել: Անգլոսաքսերը տարիներ շարունակ ռազմավարություն են մշակել, որպեսզի իրենց թշնամական երկրները չկարողանան երկրորդ անգամ վերականգնել իրենց հզորությունը: Այդպես եղավ պորտուգալացիների, իսպանացիների, հոլանդացիների, ֆրանսիացիների, գերմանացիների, դանիացիների հետ և այլն, անգլիացիների դեմ պատերազմներում կրած պարտությունից հետո, բոլոր այդ ժողովուրդները կորցրեցին իրենց հզոր տերությունները և այլևս չվերականգնվեցին։ Պետք է, որ հայերը չպատերազմեն, ուրեմն պետք է պղծել զինվորների դիակները, թողնել զինվորների ընտանիքներին անօգնական վիճակում, պահանջել վճարովի բուժում պատերազմի հաշմանդամներից և այլն: Մի խոսքով՝ հայրենասերների մոտ Հայաստանի հանդեպ ատելության զգացում առաջացնել, և շատերն այլևս չեն գնա պաշտպանելու հայրենիքը:

Փաշինյանի իշխանությունը հմտորեն օգտագործում է տարբեր քաղաքական մանիպուլյացիաներ՝ մարդկանց մոլորության մեջ գցելու համար: Փաշինյանը մշտապես օգտագործում է ազգային խորհրդանիշները, դրոշն ու զինանշանը, որպեսզի իրեն ցույց տա ժողովրդի առաջ, թե իբր մեծ հայրենասեր է։ Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, որքան ավելի շատ է օգտագործում Հայաստանի դրոշը Փաշինյանը, այնքան ավելի ուժեղ է իրականացվում հայատյացության քաղաքականությունը: Ինքը՝ Փաշինյանը, Վիետնամ կատարած այցի ժամանակ լուսանկարվել է անհայտ պետական դրոշի հետ՝ կարմիր, կապույտ, դեղին գույներով: Դե ին՞չ կարելի է սպասել Արմեն Գրիգորյանից, եթե նրա շեֆը՝ Փաշինյանը չգիտի, թե ինչ տեսք ունի Հայաստանի դրոշը։

Ընդհանրապես նման հակահայ ապուշները Փաշինյանի իշխանության մեջ բավական շատ են: Այսպես փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, տարածքային կառավարման նախկին նախարարը չի կարող տարբերել դեղինը նարնջագույնից: Մեկ այլ հայտնի հայատյաց՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ո՞ր պետության դրոշն է այդքան հպարտ բարձրացնում եւ այլն:


Չնայած այս բոլոր խայտառակ փաստերին, այդ հայատյացները կառավարում են Հայաստանը: Նրանք բոլորը պետությունից բարձր աշխատավարձ եւ պարգեւավճարներ են ստանում, պետության հաշվին ճամփորդում են, ապրում թանկարժեք հյուրանոցներում, բուժվում թանկարժեք հիվանդանոցներում, գնում ավտոմեքենաներ ու փողկապներ, թիկնապահներ եւ ինքնաթիռներ են վարձում... բայց ամենակարևորը, նրանք հանդես են գալիս Հայաստանի անունից:


Ուշադրություն դարձրեք նաեւ լիբերալ ընդդիմության արձագանքին (Դաշնակցություն, Հայաստանի Հանրապետական կուսակցություն, Բարգավաճ Հայաստան, Հայրենիք և այլն): Նրանք բոլորը հանգիստ են ընկալում Հայաստանի դրոշի պղծումն ու նվաստացումը Հայաստանի իշխանությունների կողմից: Սա խոսում է կեղծ հայրենասիրության մասին: Սա խոսում է այն մասին, որ դաշնակցականների ստեղծած եռագույնը ոչ լիբերալ իշխանությունների, ոչ էլ լիբերալ ընդդիմության համար որևէ արժեք չի ներկայացնում: Ավելին, դաշնակցական եռագույնը ոչ մի արժեք չի ներկայացնում հայերի մեծամասնության համար ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Սա ցույց է տալիս բողոքների բացակայությունը ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում: Անկախ նրանից, թե մեզ դուր է գալիս կամ դուր չի գալիս, փաստը մնում է փաստ, Հայաստանը կառավարում են հայատյացները։

Commenti


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page