top of page

ՀԿԿ-ն խորապես դատապարտում է՝ եղկելի քայլ համարելով Կասյան փողոցի անվանափոխությունը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը հրապարակեց հետևյալ հայտարարությունը:


Երեկ, Երեւանի ավագանու նիստի որոշումը՝ կապված Կասյան փողոցն անվանափոխելու հետ, մեզ համար նորություն չէր։ Սեփական ազգի պատմությունը չիմացող այս երիտասարդների խմբակը դեռ 2017-ին էր փորձում իրականացնել այն, սակայն ի պատիվ այն ժամանակվա իշխանությունների, դա տեղի չունեցավ։


Սարգիս Կասյանը հայ ժողովրդի պանծալի զավակներից է, որի շնորհիվ նաեւ հնարավոր եղավ իսպառ կործանումից փրկել Հայաստանը։ Սա պարզ ճշմարտություն է, իսկ մնացյալ բոլոր պնդումները կեղծ են եւ մերկապարանոց, զուրկ որեւէ փաստական հիմքից։

Այս իրավիճակը նոր չէ եւ հետեւանքն է գործունեության այն քաղաքական ուժի, որն ուզուրպացրել էր «Երեւանի պետական համալսարանի» պատմության ամբիոնը, «Պատմության ինստիտուտը», իսկ նախկին Խորհրդային Միության ժամանակ կրթված եւ մարդ դարձած պատմասանները՝ լծված տերերի շառաչուն կառքին, նրանց հետ միաբերան հայհոյում եւ սեւացնում էին խորհրդային անցյալն ու մեր հերոսներին, այդ կերպ փորձելով վրեժխնդիր լինել իրենց չկայացվածության համար։ Հերթը ձեզ էլ կհասնի։

Երեւանի ավագանուց՝ իր գործունեության մեջ ձախողված այդ մի բուռ ճիզվիտների խմբակից որեւէ բան սպասել կամ ակնկալելը անօգուտ է։ Դուք անպայման կարժանանաք պատմության դատաստանին, ինչպես որ այսօր վայելում եք հայության համաժողովրդական ատելությունն ու հայհոյանքները։ Միշտ հիշեք, Սարգիս Կասյանի ջանքերի շնորհիվ նաեւ չեղարկվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը եւ թշվառ, որբի ու արցունքի երկիր, 9 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը դարձավ համայն հայության հայրենիք՝ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։ Դուք միայն ավերում եւ փոքրացնում եք Հայաստանը, դրա համար էլ Կասյան փողոցի անվանափոխումը տրամաբանական շարունակությունն է ձեր գործունեության։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խորապես դատապարտում է այս եղկելի քայլը եւ այն իրականացրած գործիչներին։ Ժամանակն ամեն բան կդնի իր տեղը, Սարգիս Կասյանի անունով կրկին կկոչվեն փողոցներ, իսկ այս ճղճիմ որոշման հեղինակն ու կամակատարները կհայտնվեն պատմության՝ բոլորիս կողմից ծանոթ վայրում։

ՀԿԿ Կենտկոմ

Երևան, 28 Հունիս 2023թ․

Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page