top of page

Հայաստանի Կոմկուսի երթը նվիրված Հաղթանակի օրվան

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրվան նվիրված երթ է անցկացրել Երևանում։



Նախ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը դպրոցականների ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել գնդապետ Սիմոն Զաքիյանի և ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին։


Ելույթ են ունեցել Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը և Հայաստանի Առաջադիմական կոմունիստական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը:


Երթի մեկնարկից առաջ հավաքվածները իսկական զինվորական շիլա են համտեսել դաշտային խոհանոցից, որը տեղադրվել էր Մանկական զբոսայգու (Կիրովի այգու) մուտքի մոտ՝ Կոմկուսի Կենտկոմի գրասենյակի դիմաց:



Տոնական միջոցառումների մասնակիցները նշել են Հաղթանակի կենսական կարևորությունը, այդ թվում՝ Հայաստանի համար. Ստալինգրադի ճակատամարտի այլ ելքի դեպքում Թուրքիան պատրաստվում էր հարձակվել Հայկական ԽՍՀ-ի վրա, և այդ ժամանակ մեր ժողովուրդը 20-րդ դարում երկրորդ անգամ ցեղասպանություն կապրեր,-իր խոսքում նշել է Երջանիկ Ղազարյանը։



Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում մասնակիցները Հաղթանակի դրոշով հսկայական պաստառ են ծածանել, այնուհետև շարժվել են դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի (Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավարի) և Ստեփան Շահումյանի հուշարձանները: Նրանց հետ քայլում էր Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի նվագախումբը, որը պատերազմի տարիների երգեր էր կատարում։


Այնտեղից երթի մասնակիցները ուղևորվել են դեպի «Հաղթանակ» զբոսայգի և Անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցել ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհելով։

Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page