Հայաստանի նախագահը մեծ լիբերալ է

Մեզ կարող է դուր գալ կամ դուր չգալ, բայց փաստը մնում է փաստ, որ Ստալինի օրոք հայ-ադրբեջանական բախումներ չեն եղել:


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Հայաստանի նախագահը՝ Արմեն Սարգսյանը, շարունակում է իր մեծ լիբերալական քարոզչությունը: Իր բոլոր ելույթներում և հարցազրույցներում գործնական Արմեն Սարգսյանը փորձում է անպայման նշել և բացատրել, որ իբր ղարաբաղյան հակամարտությունը ստեղծել է, չար ու վատ Ստալինը, որը միանձնյա, "բռնապետական" որոշում է կայացրել հայաբնակ Ղարաբաղը Ադրբեջանի կազմ փոխանցելու մասին։


Վերջերս, Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել չինական Caixin Media գործակալությանը, որտեղ է նա, հայտարարում է, -"Իսկ մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ այն պատմական հայկական տարածք է, որը տրվել է Ադրբեջանին խորհրդային իշխանությունների կողմից: Ստալինը հայտնի էր բոլոր ազգերի միջև խնդիրների ստեղծմամբ, նա խնդիրներ է ստեղծել ռուսների ու վրացիների, ուկրաինացիների և ռուսների, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջև և այլն: Սա էլ դրանցից մեկն է":


Այն, ինչ ասում և քարոզում է Արմեն Սարգսյանը, պետական գաղափարախոսություն է և քարոզչություն է Հայաստանի Հանրապետությունում վերջին 30 տարիների ընթացքում, որը կոչվում է հակակոմունիզմ և հակաստալինիզմ։ Ինչու է Արմեն Սարգսյանը խորհրդային բոլոր առաջնորդներից հատուկ ուշադրություն դարձնում Ստալինին: Մենք կարող ենք ենթադրել, որ հակաստալինական գաղափարախոսությամբ, Հայաստանի իշխանությունները փորձում են արևմտյան համակրանքը վաստակել հայ-ադրբեջանական դիմակայությունում։ Տրամաբանությունը պարզ է, Ստալինն Արևմուտքում ընկալվում է որպես չարիք, քանի որ հենց Ստալինից, Խորհրդային Միությունից Արևմուտքը ջախջախիչ հարված կրեց, որից երկար ժամանակ ուշքի չէր գալիս։ Ուստի այն ամենը, ինչ կապված է Ստալինի անվան հետ, այդ նվաճումները, բոլոր ոլորտներում՝ սկսած քաղաքականությունից, տնտեսությունից, բանակից, ժողովրդագրությունից և այլն, վերջացրած գիտությամբ, մշակույթով, սոցիալական ոլորտով և այլն, մինչև հիմա հանգիստ չեն տալիս Արևմուտքին: Արևմուտքն ու համաշխարհային կապիտալիզմն, ընդհանուր առմամբ, անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդիկ չմտածեն կապիտալիզմի այլընտրանքի մասին։ Ըստ այդմ, հայկական իշխանությունների տրամաբանությունը պարզ է, -"Հիմա մենք կասենք, որ Ադրբեջանի սահմանները գծել է Ստալինը, որ Ստալինը հայաբնակ Ղարաբաղը ներառել է Ադրբեջանի կազմում, և, համապատասխանաբար, դրանից հետո Հայաստանը Արևմուտքից աջակցություն կստանա իր քաղաքականությանը, իսկ Ադրբեջանը՝ դատապարտում": Սակայն ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես նախատեսում եւ ենթադրում են Հայաստանի իշխող իշխանությունները: Երբ խոսքը շահերի մասին է, Արևմտյան երկրները երկակի և եռակի ստանդարտներ են դրսևորում։ Այնտեղ, որտեղ Արևմուտքին ձեռնտու է, նրանք փակում են աչքերը, որ դա արել է Ստալինը, իսկ որտեղ է ձեռնտու չէ, ընդհակառակը քննադատում են: Օրինակ, նրանց ձեռնտու է ունենալ, ներկայիս Ադրբեջանն այն սահմաններում, որոնք ուներ Ադրբեջանական ԽՍՀ-ն։


Ընդ որում, նշենք, որ Արմեն Սարգսյանը խորհրդային բոլոր առաջնորդներից համառորեն չի հիշատակում Գորբաչովի անունը, եթե ճիշտն ենք ասում, ապա Ղարաբաղի հակամարտությունը ստեղծել է Գորբաչովի դավաճանական քաղաքականությունը, որը ոչնչացրել է ԽՍՀՄ-ը։ Եթե ԽՍՀՄ-ը շարունակեր իր գոյությունը, ղարաբաղյան և այլ հակամարտություններ չէին լինի։ Ինչ է դա, միթե Արմեն Սարգսյանը ամաչում է կամ վախենում է քննադատել Գորբաչովի քաղաքականությունը, քանի որ դավաճան Գորբաչովը Արևմուտքում ճանաչված է որպես հարգված մարդ, ով ոչնչացրեց Արևմուտքի աշխարհաքաղաքական մրցակցին ու հակառակորդին՝ Խորհրդային Միությունը: Իմիջիայլոց, պետք է ասել, որ երբ Ստալինի օրոք որոշումներ էին կայացվում, դրանք ընդունվում էին հավաքականորեն, քննարկվում էին, երբեմն նրանք կատաղի վեճերի տեսք էին ընդունում։ Իսկ ահա, օրինակ, Գորբաչովի որոշումը՝ խորհրդային զորքերը ԳԴՀ-ից դուրս բերելու մասին, ընդունել է միանձնյա Գորբաչովը՝ առանց քննարկումների: Հիմա ո՞վ է բռնապետը -Գորբաչովը թե Ստալինը:


Խորհրդային իշխանությունների որոշումը, վարչատարածքային բաժանման մասին, ժողովուրդների բարեկամության բնույթ էր կրում, որը հաշվի էր առնում տնտեսական կապերը, օրինակ այս կամ այն մարզերի տնտեսական կապերը, հաշվի էր առնում խորհրդային պետության քաղաքականությունը՝ աջակցելու հետամնաց ժողովուրդներին և այլն։ Օրինակ, որոշում է կայացվել միաձուլման Լիտվայի եւ Բելառուսի. Լիտբել միասնական Հանրապետություն, այլ օրինակ՝ ռուսական որոշ տարածքների փոխանցումը Բելառուսին եւ այլն: Խորհրդային իշխանությունն ակտիվորեն օգնում էր հետամնաց ժողովուրդներին, ոտքի կանգնել։ Նման ժողովուրդներին էին պատկանում կովկասյան թաթարները (1936 թվականից հետո դարձան ադրբեջանցիներ), ղրղըզները, ուզբեկները, տաջիկները և այլն։ Խորհրդային իշխանության շնորհիվ է, որ այդ ժողովուրդները առաջին անգամ ստացել են իրենց սեփական պետականություները, ստացել են բոլոր պայմանները եւ հնարավորությունները՝ զարգացնել իրենց մշակույթը, լեզուն, ինքնությունը: Ստեղծել են իրենց այբուբեններն ու գրերը, իրենց մտավորականությունը եւ շատ ավելին: Ադրբեջանի հանդեպ խորհրդային իշխանությունների վերաբերմունքը, նույնն էր, ինչ մյուս հետամնաց ժողովուրդների հանդեպ, քանի որ ընդունված էր համարել, որ կովկասյան թաթարները (1936 թվականից հետո սկսեցին կոչվել ադրբեջանցիներ) հետամնաց ժողովուրդներ էին, որոնք խտրականության էին ենթարկվում ռուսական միապետության կողմից: Ելնելով դրանից՝ անհրաժեշտ էր ամեն կերպ օգնել կովկասյան թաթարներին հավասար մակարդակի բարձրանալ ԽՍՀՄ այլ ժողովուրդների հետ։ Տարածքային առումով Ադրբեջանի տարածքն ավելացել է Զաքաթալայի շրջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Նախիջեւանի փոխանցման հաշվին: Նույն կերպ, ռուսական տարածքները՝ ռուս բնակչությամբ, փոխանցվել են նորաստեղծ Ղազախական ԽՍՀ-ին: Կարևոր է իմանալ, որ խորհրդային հանրապետությունների՝ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի սահմանները շատ անգամ փոխվել են տարբեր պատճառներով։ Այդ գործընթացներում ոչ մի ողբերգական բան չի եղել։ Պետք չէ մոռանալ, որ այն ժամանակ բոլորը նույն երկրի քաղաքացիներ էին, եւ հանրապետությունների միջեւ սահմանները զուտ ձեւական բնույթ էին կրում:


Ելույթ ունենալով կուսակցության համագումարում, 1923թ., Ստալինն ասել է, -"Դուք գիտեք, որ Անդրկովկասը բաղկացած է երեք հանրապետություններից, որոնք իրենց կազմում ունեն տասը ազգություն։ Անդրկովկասը վաղ ժամանակներից ներկայացնում էր կոտորածների և բեկորների ասպարեզը, իսկ հետո՝ մենշևիզմի և դաշնակների դեպքում՝ պատերազմների ասպարեզը։ Դուք գիտեք վրաց-հայկական պատերազմը։ 1905 թվականի սկզբին և վերջում Ադրբեջանում տեղի ունեցած կոտորածը Ձեզ նույնպես հայտնի է։ Ես կարող եմ նշել մի շարք շրջաններ, որտեղ հայերը մեծամասնություն էին կազմում, կոտորել են թաթարներից բաղկացած մնացած բնակչության մասը: Օրինակ՝ Զանգեզուրը։ Կարող եմ նշել մեկ այլ նահանգ՝ Նախիջևանը։ Այնտեղ թաթարները գերակայում էին, և նրանք կոտորեցին բոլոր հայերին։ Դա հենց Հայաստանի ու Վրաստանի ազատագրումից առաջ էր իմպերիալիզմի լծից։ (ձայն տեղից. - յուրովի լուծեցին ազգային հարցը): Սա էլ, իհարկե, ազգային հարցի լուծման հայտնի ձևն է։ Բայց դա խորհրդային թույլտվության ձև չէ։ Այս իրավիճակում փոխադարձ ազգային թշնամանքի պայմաններում ռուս բանվորները, իհարկե, ոչ մի կապ չունեն, քանի որ պայքարում են թաթարներն ու հայերը՝ առանց ռուսների։


Եվ ահա փոխադարձ անվստահության այս իրավիճակում, եթե Խորհրդային իշխանությունը չկարողանար Անդրկովկասում դնել ազգային խաղաղության օրգանը, որը կարող էր կարգավորել շփումներն ու հակամարտությունները, մենք կվերադառնայինք ցարիզմի դարաշրջանին կամ դաշնակների, մուսավաթականների, մենշևիկների դարաշրջանին, երբ մարդիկ այրում էին ու կոտորում էին միմյանց":


Հայկական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ստեղծումը Ադրբեջանական ԽՍՀ կազմում այն ժամանակվա կոմունիստական ղեկավարների տեսլականն էր, հայ-ադրբեջանական տարածքային վեճում։ Եվ նրանք ճիշտ էին, մենք կարող ենք հստակ ասել, որ Ստալինի օրոք հայերն ու ադրբեջանցիները չեն կռվել միմյանց հետ, ինչպես, դա տեղի է ունենում մեր օրերում: Մեզ կարող է դուր գալ կամ դուր չգալ, բայց փաստը մնում է փաստ, որ Ստալինի օրոք հայ-ադրբեջանական բախումներ չեն եղել: Այս իրավիճակը փոխվեց Ստալինի մահից հետո, երբ աստիճանաբար սկսեց ազգայնականության ալիք բարձրանալ։


Դա նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքական իշխանություն յուրովի է լուծել ազգային-տարածքային հարցը։ Ռուսական միապետությունն առանձնապես չէր կարողանում լուծել հայ-թաթարական հակասությունները, ինչը հանգեցնում էր հաճախակի կոտորածների։ Ստալինի ժամանակների կոմունիստները կարողացել են ճիշտ լուծում գտնել, որտեղ կոտորածները չկային, և ժողովուրդները համերաշխ էին ապրում։ Դա չի նշանակում Ստալինի ժամանակներին վերադառնալու կոչ, դա պարզապես փաստ է, որ գոյության ողջ պատմության ընթացքում հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրել են Ստալինի սոցիալիզմի օրոք: Հիմա հերթը լիբերալ քաղաքական գործիչներ Արմեն Սարգսյանին ու Փաշինյանին է, տեսնենք, թե ինչ լուծում կառաջարկեն հակամարտության լուծման համար:


Այնուհետև հարկ է նշել, Ադրբեջանում, ինչպես Հայաստանում, գերիշխում է հակակոմունիզմի և հակաստալինիզմի գաղափարախոսությունը: Այդ պատճառով ներկայիս Ադրբեջանում լիովին անտեսում են խորհրդային առաջնորդների դերն ու վաստակը, որոնց շնորհիվ Ադրբեջանը տարածքային մեծ ձեռքբերումներ է ունեցել: Ճիշտ նաև Հայաստանում, անտեսվում է Լենինի պատմական դերը Ալեքսանդրապոլի շրջանը Հայաստանի միացնելու գործում։ Ուստի հարց է առաջանում, եթե այսօրվա Հայաստանն այդքան վատ է վերաբերվում Լենինին, ապա որտեղ է երաշխիքը, որ եթե կոմունիստները Ղարաբաղը ներառեին Հայաստանի կազմում, ապա այսօրվա Հայաստանը հարգանքով կվերաբերվեր նրանց։


Ընդհանրապես նախագահ Արմեն Սարգսյանի ընտանիքը իրենից ներկայացնում է մոլի անգլոֆիլներ։ Ա. Սարգսյանի կնոջ՝ Նունե Սարգսյանի հայտնի հարցազրույցը անգլիական թերթին "Daily Mail" 2016 թ.: Ահա թե ինչ է Նունեն հիշում Խորհրդային Միությունում կյանքի մասին, -"Միշտ զգացողություն է եղել, որ մեզ հետեւում են", - հիշում է նա: "Մայրս մեզ ասում էր. անեկդոտներ մի պատմիր։ Պատերն ականջ ունեն"։ "Եվ դուք դա զգացել եք երիտասարդ տարիներից։ Ես երբեք չեմ մոռանա դա։ Վախն ամենուր էր. Ահա թե ինչու ռեժիմն այդքան երկար մնաց"։ Շարունակում է Նունեն, -"Հայրս, որպես լրագրող, ստիպված էր շատ զգուշորեն օգտագործել ճիշտ բառերն ու արտահայտությունները։ Երբ նա դարձավ World of Books ամսագրի գլխավոր խմբագիրը, Նա ստիպված եղավ հոգ տանել, որ թույլ չտա վերանայել "սխալ" անվանումները"։


"Դուք կարող եք կորցնել կյանքը սխալ բառի կամ պատկերի պատճառով։ Ես հիշում եմ մի պատմություն, թե ինչպես է ինչ-որ մեկը թեյ թափել Ստալինի լուսանկարի վրա թերթում և գնացել հարցաքննության"։


"Ես սիրահարվեցի Լոնդոնին"։ "Եթե մենք կարողանայինք այստեղ ապրել մնացած ամբողջ կյանքը..."։ "Այդ ժամանակ դա անհնարին էր թվում, բայց Գորբաչովը հենց նոր եկավ իշխանության և հայտարարեց իր հրապարակայնության և վերակառուցման մասին՝ թուլացնելով գրաքննությունը և թույլ տալով ավելի լայն շփումներ։ Մենք արևմտյան ընկերներ ունեինք, որոնք մեզ պատմում էին մաստակի, ջինսերի և Հիսուս Քրիստոսի՝ Սուպերսթարի մասին, և աստիճանաբար մարդիկ սկսեցին ընդվզել"։


Ահա այսպիսի մարդկանց հետ գործ ունենք: Ինչպես տեսնում ենք, կինը ազատական հայացքներով չի զիջում ամուսնուն։ Զարմանալի չէ, թե ինչպես է Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնում լոբբինգ անում Արևմուտքի անդրազգային ընկերությունների շահերը: Պատերազմ է ընթանում Ադրբեջանի հետ, իսկ այդ ժամանակ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ Հայաստանը հարված չի հասցնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, որն Ադրբեջանին միլիարդավոր եկամուտներ է տալիս, որպեսզի նրանք զինվեն և կռվեն հայերի դեմ: Ահա այսպիսի պարադոքսներ կան հայկական քաղաքականության մեջ, երբ Հայաստանի նախագահն անտեսում է Հայաստանի շահերը եւ առաջ է մղում Արեւմուտքի շահերը: Կարեւոր է նաեւ իմանալ, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի 40 տոկոսը ուղեւորվում է Իսրայել: Այստեղ պետք է հիշատակել նաև մեկ այլ կարևոր հարց՝ հայ հասարակությունն այդպես էլ չկարողացավ իմանալ՝ շարունակում է արդյոք Արմեն Սարգսյանը լինել Մեծ Բրիտանիայի հպատակը Հայաստանի նախագահի պաշտոնում, թե ոչ։


Պատերազմը, շուկայական տնտեսության (կապիտալիզմի) պայմաններում, գործունեության այնպիսի մի ոլորտ է, որտեղ մեծ գումարներ են վաստակում, ճիշտ այնպես, ինչպես քաղաքականության մեջ կամ շոու բիզնեսում: Արցախի պատերազմը բացառություն չէ կանոններից։ Կան հերոսներ, ովքեր իրենց կյանքով պաշտպանում են իրենց հայրենի հողը, եւ կան մարդիկ, ովքեր միլիոնավոր դոլարներ են վաստակում նման պատերազմների վրա:


-https://www.president.am/en/press-release/item/2020/10/05/President-Armen-Sarkissians-interview-with-Caixin-Media/

-https://www.dailymail.co.uk/home/you/article-3834282/A-rags-roubles-fairy-tale-Writer-ambassador-s-wife-Nouneh-Sarkissian-journey-Soviet-Armenia-Chelsea.html#ixzz54Xk7DuNx




RECIBÍ NUESTRO NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias que tenés que saber. Te damos contexto y análisis sobre lo que pasa en la comunidad, Armenia y el Cáucaso.

  • Twitter - círculo blanco
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Hai Guiank, Hai Mamul, Verelk, Ereván y Seván, de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, NOR SEVAN mantiene los objetivos y principios fundacionales de quienes nos antecedieron, aportando nuestro granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

Cnel. Niceto Vega 4764 (C1414BED), Ciudad Autónoma de Buenos Aires, Argentina