top of page

Հայաստանի երկու դժբախտությունները

Հայաստանի դժբախտությունների գլխավոր պատճառը բխում է նրանից, որ երկրում կա կապիտալիստական համակարգ, և որ Հայաստանը Արևմուտքի կիսագաղութն է։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Հայաստանում կապիտալիստական կյանքի 30 տարիները ցույց են տալիս մի պարզ ճշմարտություն, որ որքան ասես կարելի է անվերջ փոխել նախագահներին ու վարչապետներին, բայց դրանից ժողովրդի կյանքը ավելի լավը չի դառնում, ընդհակառակը՝ ավելի է վատանում։


Հայաստանի դժբախտությունների գլխավոր պատճառը բխում է նրանից, որ երկրում կա կապիտալիստական համակարգ, և որ Հայաստանը Արևմուտքի կիսագաղութն է։ Պատմական փորձը հաստատում է, կարևոր չէ, թե ով է վարչապետը կիրթ Տիգրան Սարգսյանը, թե անգրագետ Փաշինյանը։ Նրանք բոլորը ծառայում են Արևմտյան իմպերիալիզմի շահերին։ Հայաստանի կառավարության գործունեությունը տարբեր ծրագրերի միջոցով հովանավորում է Արևմուտքը, և Արևմուտքը Հայաստանի կառավարությանը թելադրում է, թե ինչ և ինչպես պետք է անել։


Անշուշտ, ոչ ոք չի հերքում այն փաստը, որ Փաշինյանը նման է նռնակով կապիկին։ Նրանից ամեն ինչ սպասելի է, երեկ փոխանցել է Արցախը, իսկ այսօր կարող է փոխանցել Սյունիքը։ Փաշինյանը ոչ կոմպետենտ, անգրագետ, հայատյաց, անպատասխանատու ծաղրածու է, ով մշտապես արկածախնդրության է ենթարկում պետությանը։ Բայց այս ամենով հանդերձ, պետք է ասել , որ Փաշինյանը պատճառ չէ , Փաշինյանը հետևանք է։ Այն օրինաչափ կապիտալիստական գործընթացի հետևանքն է, որը Հայաստանում ընթացել է ավելի քան 30 տարի։


Ի՞նչ է ասում լիբերալ ընդդիմությունը, ասում է՝ եկեք այդ անգրագետ, ծաղրածու Փաշինյանին փոխարինենք գրագետ, կիրթ քաղաքական գործիչով և երկրում ամեն ինչ կկարգավորվի։ STOP... գրագետ, կրթված ու փորձով արդեն եղել են։ Գուցե ժամանակն է կանգ առնել եւ մտածել, որ բավական է փոխել, մի լիբերալ պոպուլիստին մեկ այլ լիբերալ պոպուլիստով: Եթե տեսնում եք, որ կապիտալիզմի դեպքում Հայաստանը չի կարող ապրել, որ ժողովուրդը աշխատանք փնտրելիս արտագաղթում է, ուրեմն պետք է հրաժարվել այդ չարիքից:


Հայաստանի պատմության մեջ արդեն եղել է Տիգրան Սարգսյանի պես "սուպեր" լիբերալ կրթված վարչապետ (2008-2014 թթ.)։ Ահա նրա կենսագրությունը.


Սարգսյան, Տիգրան Սուրենի, ծնվել է 1960թ. հունվարի 29 - ին Կիրովականում (այժմ ՝ Վանաձոր) ՝ լրագրողի ընտանիքում:


1978-1980 թթ. սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (այժմ ' Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) պլանավորման եւ Տնտեսագիտության ֆակուլտետում: Այնուհետև տեղափոխվել է Լենինգրադի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարան), որն ավարտել է 1983 թվականին՝ "տնտեսագետ" մասնագիտությամբ գերազանցությամբ։ 1987թ. ավարտել է այդ բուհի ասպիրանտուրան: 1994 թ. սովորել է միջազգային իրավունքի ինստիտուտում (Վաշինգտոն, ԱՄՆ, "Օրինաստեղծ գործունեություն" բաժին), 1996-1997 թթ. -Համաշխարհային բանկի տնտեսական զարգացման ինստիտուտում (Վաշինգտոն,"Բանկերի արդյունավետ կառավարում"բաժանմունք):


1987-1990 թթ. աշխատել է ՀԽՍՀ պետական պլանային կոմիտեին կից Տնտեսագիտության և պլանավորման ԳՀԻ միջազգային տնտեսական կապերի խմբի ավագ գիտաշխատող, ղեկավար:


1988-1993 թթ. ղեկավարել է երիտասարդ մասնագետների եւ գիտնականների հանրապետական խորհուրդը:


1990թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր "Ազգային դեմոկրատներ" խմբակցությունից: Զբաղեցրել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ընդգրկված էր Գերագույն խորհրդի նախագահության կազմում։


1991 թվականին դարձել է "Ազգային ժողովրդավարական միություն" կուսակցության հիմնադիրներից մեկը։


1993 թ. նշանակվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ ստեղծված դրամական շրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի համանախագահ: Հայաստանում ազգային արժույթի՝ հայկական դրամի ներդրման նախաձեռնողներից մեկը:


1993-1994 թթ. դասավանդել է բանկային գործ Երեւանի պետական համալսարանում:


1995-1998թթ. եղել է Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ:


1995-2008թթ. եղել է անցումային հասարակության ուսումնասիրության հանրային ինստիտուտի տնօրեն:


1998-2008թթ. զբաղեցրել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը: Միաժամանակ 2005-2007թթ. ղեկավարել է Միջպետական բանկի խորհուրդը (ստեղծվել է 1993թ.):


2008թ. ապրիլի 9-ին նշանակվել է ՀՀ վարչապետ (2008թ.նախագահական ընտրություններից հետո, որտեղ հաղթանակ է տարել նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը)։ Վերանշանակվել է կառավարության ղեկավար 2012թ. հունիսի 2-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո, և 2013թ. ապրիլի 19-ին՝ նախագահական ընտրություններից հետո։


2014թ. ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, որն ընդունվեց նախագահի և խորհրդարանի կողմից։


2014-2016թթ. եղել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:


2015 թվականի հոկտեմբերի 21-ին Եվրասիական տնտեսական միության (Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) պետությունների ղեկավարների որոշմամբ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականի փետրվարի 1-ից մինչեւ 2020 թվականի փետրվարի 1-ը:


Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

Պահեստազորի սպա: Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

Պարգեւատրվել է "Դոստիկ" 1-ին աստիճանի ("Բարեկամություն", Ղազախստան, 2019), բարեկամության (ՌԴ, 2019), "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 1-ին աստիճանի (Հայաստան, 2012), "Անանիա Շիրակացի" (Հայաստան) եւ Սթոլիփին I աստիճանի (ՌԴ, 2020) մեդալներով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր: 20-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Տիրապետում է ռուսերեն, անգլերեն եւ իսպաներեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Կինը Գոհարն է, մինչև 2008-ը աշխատել է Իսպանիայի համալսարաններից մեկում՝ որպես դասախոս։ Որդիներ՝ Աբգար և Մարկոս, դուստր՝ Նարինե։


Պարադոքսալ է, բայց փաստը մնում է փաստ, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ունենալով այդքան դիպլոմներ, չկարողացավ երկրում կյանքը փոխել դեպի լավը։ Այսօր անգրագետ Փաշինյանն է իր կախարդական փայտիկով կախարդում, վաղը կլինի Ալեն Սիմոնյանը և այլն: Բացի այդ, Տիգրան Սարգսյանը, չարդարացրեց նախագահի վստահությունը, հրաժարական տվեց։ Համացանցում ինչ-որ մեկը ուշադիր ջնջում է Տիգրան Սարգսյանի հետ կապված բոլոր վատ բաները։ Բայց պահպանվել է մի տեսանյութ, որտեղ ընթերցողները կկարողանան տեսնել, թե ինչպես է նախագահ Սերժ Սարգսյանը 2012-ին գնահատում կառավարության աշխատանքը։


Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելիս ակնկալում էր, որ Տիգրան Սարգսյանի կրթվածությունը, աշխատանքային փորձը, միջազգային կապերը կհանգեցնեն աշխատանքի դրական արդյունքների։ Սակայն տարիներն ընթանում էին, բայց ոչինչ չէր փոխվում, Հայաստանը ինչպես տնտեսապես հետամնաց ու աղքատ կապիտալիստական երկիր էր, այնպես էլ շարունակում էր մնալ այդպիսին: Տիգրան Սարգսյանի կառավարությունը վատ է աշխատում, իսկ քննադատում են նախագահ Սերժ Սարգսյանին։ Մի օր Սերժ Սարգսյանի համբերությունը սպառվեց, և նա հրապարակավ ցույց տվեց, թե ինչպես է աշխատում կառավարությունը, թե ինչպես է զարգացաց կոռուպցիայի, քիրվայության, անպատասխանատվության, անփութության աշխատանքի մակարդակը։ Նույնը մենք ամեն օր տեսնում ենք Փաշինյանի կառավարությունում: Այդպես կլինի նաև ապագայում, քանի որ կապիտալիզմի դեպքում չի կարելի այլ կերպ վարվել:


Հանուն արդարության պետք է ասել, որ Հայաստանի վարչապետի կերպարը Արևմուտքից ամբողջությամբ կախված կերպար է։ Օրինակ, Տիգրան Սարգսյանը չէր կարող ինքնուրույն որոշում կայացնել վերականգնել Հայաստանի մեքենաշինական արդյունաբերությունը, Արևմուտքը անմիջապես դեմ կլիներ, այսինքն՝ Հայաստանի համար վարկերը կնվազեցներ: Իսկ առանց Արեւմտյան վարկերի Հայաստանի կառավարության աշխատանքը կանգ կառնի: Հայաստանի իշխանությունները չեն կարող ճշմարտությունն ասել ժողովրդին, որ իրենք Հայաստանը վերածել են Արևմուտքի կիսագաղութի, դրա համար էլ ստիպված են ահա այսպիսի բեմադրություններ անել, "քավության նոխազ" փնտրել:


Հայաստանի ժողովուրդը չպետք է առանձնապես հույս ունենա, որ Հայաստանի կառավարությունը կլուծի սոցիալ-տնտեսական խնդիրները: Հայաստանի կառավարությունն այն գործիքն է Արեւմուտքի ձեռքում, որով Արեւմուտքն իրականացնում է իր կառավարումը: Հայաստանի կառավարությունը սպասարկում է տեղական եւ արտասահմանյան կապիտալիստների շահերը:


Նման խայտառակությունից հետո Տիգրան Սարգսյանը ոչ մի տեղ չպետք է աշխատեր, սակայն նրա լիբերալ պրոֆեսիոնալ ոչ կոմպետենտությունը գնահատեցին Ռուսաստանում և առաջարկեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի պաշտոնը։


Ինչի մասին է այս պատմությունը։ Այս պատմությունը նրա մասին է, որ առանձնապես տարբերություն չկա թե ով է ղեկավարում է կապիտալիստական Հայաստանը, բութ կամ կրթված քաղաքական գործիչը: Հայաստանի կապիտալիստական մոդելի, Արևմտյան հովանավորները արդեն վաղուց կանխորոշել են Հայաստանի տեղը կապիտալիստական աշխարհում։ Օրինակ, եթե Իսրայելի տեղը առջևում է, բիզնես դասում, ապա Հայաստանի տեղը զուգարանի կողքին է։ Եթե Հայաստանը կապիտալիզմի դեպքում, ունենա հազարավոր խելացի ղեկավարներ, միեւնույն է Արևմտյան իմպերիալիստները թույլ չեն տա որ Հայաստանը զարգանա, գնա առաջ։


Միակ բանը, որ կարող է փոխել իրավիճակը դա կապիտալիստական համակարգից դուրս գալն է և անցում դեպի սոցիալիստական համակարգը։


https://www.president.am/hy/press-release/item/2012/09/15/President-Serzh-Sargsyan-Governmernt-meeting/


-----

Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:

Kommentarer


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page