top of page

Հայաստանում ԱՄՆ-ի առաջ ստրկամտությունը երջանկություն է առաջացնում

Կապիտալիստական Հայաստանն ամբողջությամբ կախված է Արևմտյան կապիտալիզմից: Արեւմուտքը աջակցում է Հայաստանին ֆինանսապես որպես իր կիսագաղութ:

Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ


Դե ահա ավարտվեց` Հայաստանի ամերիկյան համալսարանի հերթական ավարտական միջոցառման օրը։ Մենք տեսնում ենք շրջանավարտների և նրանց հպարտ ծնողների երջանիկ դեմքերը, նրանք իսկապես երջանիկ մարդիկ են, քանի որ կարողացել են իրենց երեխաներին ամերիկյան կրթություն տալ Հայաստանում։ Այս կապակցությամբ կարելի է շնորհավորել շրջանավարտներին, նրանց մերձավորներին և ԱՄՆ-ին, քանի որ մեծ աշխատանք է կատարվել: Միանգամայն ճիշտ է գնահատում ԱՄՆ-ի ներկայացուցիչները՝ խոսելով այն մասին, որ, -"Մենք հավատում ենք, որ համալսարանի շրջանավարտների այս նոր սերունդը, որը զինված է համաշխարհային կարգի ուսումնական հաստատության կրթությամբ՝ դրական ազդեցություն կունենա Հայաստանի և տարածաշրջանի սոցիալական, տնտեսական, քաղաքական և ինտելեկտուալ փոփոխությունների վրա"։


Այսպիսով, ոչ ավել, ոչ պակաս, ԱՄՆ-ն բացեիբաց հույս ունի շրջանավարտներից, որ նրանք կդառնան այն Արեւմտյան գաղափարների եւ արժեքների ուղեկցորդներն ու քարոզիչները, որոնք նրանց սովորեցրել են ուսման ժամանակ: Այսինքն՝ խոսքը գործակալների մասին է: Դա ծնողների եւ հատկապես երեխաների մեղքը չէ, երբ ծնողները հպարտությամբ իրենց երեխաներին դարձնում են գործակալներ, եւ ավելին, դրա համար վճարում են: Բոլոր ծնողները, բնականաբար, ցանկանում են բարեկեցություն, իրենց երեխաների համար, եւ կրթությունը այս առումով կարեւոր դեր է խաղում այդ երեխաների հետագա կյանքում: Հետեւաբար, բոլոր ծնողները ձգտում են տալ իրենց երեխաներին լավագույն, զարգացած կրթություն, որը հնարավորություն կտա այդ երեխաներին գտնել իրենց լավագույն տեղը այս աշխարհում: Այսօր Հայաստանում Ամերիկյան համալսարանը մեծ հեղինակություն է վայելում, այն հեղինակավոր է, երբ երեխան սովորում է այնտեղ: Բնականաբար, շատ ծնողներ նախընտրում են իրենց երեխաներին տալ ամերիկյան համալսարան սովորելու համար:


Այս ամենը բնական գործընթաց է, ուրիշ ոչինչ դժվար է նույնիսկ ենթադրել, առավել ևս պետք չէ զարմանալ: Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը Արևմուտքի կիսագաղութն է, որտեղ գլխավոր դերակատարն ԱՄՆ-ն է: Ելնելով այդ փաստից՝ պրագմատիկ հայ ծնողները շատ լավ հասկանում են, որ ամերիկյան համալսարանի դիպլոմները մեծ հեռանկարներ են բացում իրենց երեխաների աշխատանքի տեղավորման համար: Ամերիկյան բուհերի հատկապես շատ շրջանավարտներ են աշխատում Հայաստանի պետական ապարատում:


Սա պատահականություն չէ, սա մտածված քաղաքականություն է: Արեւմուտքի նպատակը հայ ժողովրդի նվաճումն ու ստրկացումն է: Այն, ինչ արվում է Հայաստանում, արվում է այդ նպատակներով։ Անշուշտ, ամերիկյան բուհերի ոչ բոլոր շրջանավարտներն են դառնում գործակալներ, ազատականներ, սակայն նրանց թիվը փոքր է: Նրանցից շատերն անգիտակցաբար դառնում են ԱՄՆ-ի, Արևմուտքի գործակալներ, դրա վրա է կառուցվում արևմտյան կրթության ամբողջ համակարգը։ Դաստիարակել նոր մանկուրտներ, քանի որ Հայաստանը կառավարում է Արևմուտքի գործակալ կամ կապիտուլյանտ մականունով Փաշինյանը, ուրեմն Արեւմուտքի խնդիրն այն է, որ Հայաստանում հնարավորինս շատ նման գործակալներ լինեն: Որպեսզի այդ գործակալները գնան ու ընտրեն իրենց նման գործակալին:


Այսինքն՝ այդ մարդիկ հանուն իրենց հարմարավետության, պատրաստ են հրաժարվել հայությունից, հրաժարվել անկախությունից և ազատությունից, հրաժարվել պատմությունից, լեզվից և մշակույթից, հրաժարվել Արցախից, հրաժարվել հայկական տարածքներից, պետականությունից և այլն, և այդ ամենը փոխել Արևմտյան "համբուրգեր" ուտելու համար:

Ամերիկացիների ռազմավարությունն այն է, որ Հայաստանում Ամերիկյան համալսարանը վերածվել է ֆաբրիկայի, որտեղ իրենց խամաճիկների համար պոտենցիալ կողմնակիցներ են պատրաստում: Այնուհետեւ արեւմտյան բուհերի այդ շրջանավարտները տարօրինակ կերպով աշխատանքի են ընդունվում նաեւ ռուս-հայկական համալսարանում, որտեղ քայքայիչ աշխատանք են տանում, երիտասարդ հայերից վերածելով մոլի ռուսատյացների: Թե ուր են նայում Ռուսաստանի վերահսկիչ մարմինները, այլ հարց է, քանի որ Ռուսաստանում նույնպես շատ են իրենց "փաշինյանները":


Ցանկացած երկրի ազատությունն ու անկախությունը կախված է հիմնականում նրանից, թե ինչպես ժողովուրդը կորոշի՝ ապրել ազատության մեջ և կանգնած, թե ստրկության մեջ և ծնկաչոք։ Եթե Հայաստանում գերիշխում է ստրկամտությունն ու խոնարհումը Արևմուտքի առաջ, ուրեմն Հայաստանին վիճակված է ապրել Արևմուտքի ստրկության տակ, ծնկաչոք, ճիշտ այնպես, ինչպես դա կա Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Մերձբալթյան երկրներում եւ այլն: "Ամերիկյան իմպերիալիզմի նկատմամբ վերաբերմունքը փորձաքար է, -գրել է Սոցիալիստական Ալբանիայի ղեկավար Է.Հոջան,-՝ աշխարհի բոլոր քաղաքական ուժերի համար։ Հարցն այսպես է դրվում. պետք է արդյոք դիմադրություն ցույց տալ ամերիկյան իմպերիալիզմին, պայքարել դրա դեմ, թե պետք է հանձնվել նրա առաջ և միանալ դրան։ Կարելի է հաղթել նրան, թե ժողովուրդները պետք է ծնկի գան եւ ենթարկվեն նրան: Սրանք սկզբունքային հարցեր են, այդ սահմանը, որը հեղափոխականներին բաժանում է հեղափոխության հակառակորդներից, իմպերիերիալիզմի ծառաներից՝ հակաիմպերիալիստներին, վախկոտներից ու կապիտուլյանտներից՝ քաջ մարտիկներին, մարքսիստ-լենինիստներին բաժանում է ռևիզիոնիստներից"։ Վերջին տարիների իրադարձությունները լավագույնս հաստատում են, որ ամերիկյան իմպերիալիզմը ոչ միայն չի հրաժարվել իր հին ծրագրերից, այլ ընդհակառակը՝ ավելի ու ավելի նոր դավադրություններ է հորինում, որպեսզի այլ երկրների ազատությունն ու անկախությունը խաթարեն և հաստատեն իրենց համաշխարհային տիրապետությունը։


Շուկայական տնտեսության համակարգը, որը գոյություն ունի Հայաստանում հնարավորություն չի տալիս, որ կապիտալիստական Հայաստանը կարողանա ապրել առանց Արեւմուտքի: Կապիտալիստական Հայաստանն ամբողջությամբ կախված է Արևմտյան կապիտալիզմից: Արեւմուտքը աջակցում է Հայաստանին ֆինանսապես որպես իր կիսագաղութ: Սա հայ ժողովրդի կամավոր ընտրությունն է, հայ ժողովուրդը՝ ի դեմս իշխող ուժերի, որոշել է ոչ թե դիմադրել, այլ ինքնակամ ենթարկվել Արևմտյան իմպերիալիզմին՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։


Ցավոք, հայ ժողովուրդը, ի դեմս իր առաջատար քաղաքական ուժերի, գերադասում է չպայքարել իր ազատ գոյության իրավունքի համար, ի տարբերություն Իրանի, Կուբայի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Չինաստանի, Վենեսուելայի ժողովուրդների և այլն, որոնք հստակ ասում են - "ոչ" ամերիկյան իմպերիալիզմին, չնայած տարբեր հասարակական-քաղաքական համակարգերին, այդ երկրները գերադասում են պայքարել ազատ և անկախ ապրելու իրենց իրավունքի համար:


Փաշինյանի քաղաքականությունը պարզ է, պետք չէ դիմադրել, պայքարել, պետք է տալ այն, ինչ քեզանից պահանջում են, և այդ ժամանակ խաղաղություն կգա։ Շատ հայերի, հատկապես զորակոչիկների ծնողներին դուր է գալիս նման քաղաքականությունը, նրանք չեն ուզում, որ պատերազմ լինի, և նրանց երեխաները զոհվեն պատերազմներում, ուստի նրանք աջակցում են Փաշինյանին։ Այսպիսով, երբ Ադրբեջանը 2020թ. պահանջեց Արցախը, Փաշինյանն ուրախությամբ հրաժարվեց Արցախից, և հայ ժողովուրդը հավանություն տվեց դրան: Երբ ամերիկյան իմպերիալիզմը պահանջեց հրաժարվել անկախությունից, Փաշինյանը հաճույքով հրաժարվեց, և հայ ժողովուրդը հավանություն տվեց դրան: Ընդ որում, Փաշինյանի շատ կողմնակիցներ տարբեր պատճառներով չեն հասկանում Փաշինյանի քաղաքականության կործանարար էությունը, հաշիվ չեն տալիս իրենց գործողություններին, երբ Փաշինյանի նմանին ընտրում են Հայաստանի ղեկավար։ Այդպիսին է բնությունը և փիլիսոփայությունն այդ մարդկանց, որտեղ ստրուկի մտածողությունը գերակշռում է առողջ բանականությանը:

Շատ ցավալի է տեսնել, թե ինչպես է հայ ժողովուրդը գերադասում հանձնվել բոլորին, թուրքերին, ամերիկացիներին, եվրոպացիներին։ Ընտրելով Փաշինյանին՝ հայ ժողովուրդն աշխարհին ասում է, որ ինքը համաձայն է, որ Հայաստանը շարունակի լինել Արևմուտքի կիսագաղութը: Կար ժամանակ, երբ Արևմտյան իմպերիալիզմը "բռնաբարում" էր Կուբայի և Իրանի ժողովրդին, ինչպես հիմա անում է հայ ժողովրդի հետ, բայց Կուբայի և Իրանի ժողովրդի համբերությունը վերջացավ, ժողովուրդները ոտքի կանգնեցին և վտարեցին այդ զավթիչներին: Փառք Կուբայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների ժողովուրդներին, որոնք լավ գիտեն եւ գնահատում են, թե ինչ է Հայրենիքը, ազատությունը եւ անկախությունը եւ պատրաստ են պայքարել դրա համար:


https://www.facebook.com/AUArmenia/

https://www.facebook.com/USAIDArmenia/

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page