top of page

Հայաստանում Սովետական կարգերի հաստատման օրվա` նոյեմբերի 29-ի առթիվ

Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ գործող հայ բոլշևիկները՝ Լենինի գլխավորած Սովետական Ռուսաստանի անմիջական ու վճռական օգնությամբ, Հայաստանի տարածքը 9․000 քառակուսի կիլոմետրից հասցրեցին 29․800 քառակուսի կիլոմետրի։

Վլադիմիր Պետրոսյան, Երևան


Այսօր 2022 թվականի նոյեբերի 29-նն է` Հայաստանում սովետական կարգերի հաստատման 102-րդ տարեդարձի օրը։


Իմ խոսքը թող չկարդան ազգային նիհիլիստները, որոնք ժխտում են Սովետական Հայաաստանի պատմությունը և ծաղրում ու վարկաբեկում են Սովետական Հայաստանի բազմաթիվ սերունդների եռանդուն ու նվիրված աշխատանքը։


Իմ խոսքը թող չկարդան ազգային սնապարծները, որոնք այսօր էլ պարծենում են, թե սովետական կարգերը տապալելով ձեռք են բերել Հայաստանի անկախությունը։


Իրականում այդ պարծենկոտները անկախության անվան տակ Հայաստանում հաստատեցին գիշատիչ կապիտալիստական կարգեր։ Դրա արդյունքով ավերվեցին Սովետական Հայաստանում ստեղծված բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները։ Հարյուր հազարավոր մարդիկ դարձան գործազուրկ։


Անկախության անվան տակ հաստատված կապիտալիսական կարգերը Հայաստանի քաղաքացիներին զրկեցին աշխատանքի և հանգստի իրավունքից, անվճար բնակարան ստանալու իրավունքից, անվճար բժշկական օգնությունից, անվճար կրթությունից, էժան և որակյալ սննդամթերքից, շատ էժան կոմունալ ծախսերից և այլն։

Մարդիկ կորցրեցին վստահությունը վաղվա օրվա նկատմամբ։


Անուղղելի և մեծ վնաս հասցվեց Սովետական Հայաստանում ստեղծված մշակութային արժեքներին։

Միայն մեկ օրինակ․ Սովետական Հայաստանում առաջին 20 տարում վերացվել է համատարած անգրագիտությունը։ Իսկ այժմ, անկախության 30 տարիների ընթացքում Վարչապետ Փաշինյանի խոստովանությամբ` մինչև 10 տարեկան երեխաների 30 տոկոսը գրել և կարդալ չգիտեն։


Սովետական Հայաստանի գոյության տարիներին Հայաստանում անմշակ հող չկար։ Իսկ անկախության 30 տարիներին Հայաստանում հողատարածքների կեսից ավելին չի մշակվում։


Երկրում սկիզբ առած արտագաղթը չի նվազում...։


Խոսքս ուղղում եմ իմ ընկերներին, բարեկամներին, համակիրներին և բոլոր նրանց, ովքեր երախտագիտությամբ են հիշում ու գնահատում հայ ժողովրդի հազարամյակների պատմության մեջ Սովետական Հայաստանի գոյության 70 տարիների ընթացքում ստեղծված հոգևոր և նյութական արժեքները կերտող բազմաթիվ սերունդներին։


Խոսքս ուղղում եմ նաև Սփյուռքում գտնվող իմ բարեկամ բազմաթիվ հասարակական ու ազգային գործիչներին, որոնք Սովետական Հայաստանի գոյության 70 տարին համարում են Ոսկե դար։


Շնորհավորում եմ 102-րդ տարեդարձի առթիվ և միաժամանակ հարկ եմ համարում հատկապես նշել հետևյալը. Այն ամենը, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության շուրջ, անհրաժեշտ է դարձնում շատ համառոտ անդրադառնալ Հայաստանում սովետական իշխանությունը հռչակելու պայմաններին։


1920 թվականի սեպտեմբերի վերջին քեմալական Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա և տարավ հաղթանակ։ Թուրքերը հայտարարեցին զինադադար և Հայաստանի կառավարությունից պահանջեցին սկսել բանակցություններ։


Մինչև բանակցություններ սկսելը՝ 1920 թվականի նոյեմբերի 17-ին, Հայաստանի պատվիրակության ղեկավար և Արտաքին գործերի մինիստր Ալեքսանդր Խատիսյանը մեկնեց Թիֆլիս և հանդիպեց Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներին։ Անգլիայի ներկայացուցիչը Խատիսյանին է հայտնել Անգլիայի Արտաքին գործերի մինիստր լորդ Քերզոնի խորհուրդը․ «Ավելի լավ է հաշտվել թուրքերի հետ, քան ընդունել ռուսներին»։


Այս խորհուրդով էլ Խատիսյանը վերադարձավ Ալեքսանդրապոլ, մերժվեց Սովետական Ռուսաստանի միջնորդությունը, և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում ստորագրվեց Հայաստանի և Թուրքիայի միջև պայմանագիր, որը նշանավոր պատմաբան Լեոյի գնահատմամբ` կմնա որպես դաշնակցության հավերժական ամոթն ու խայտառակությունը։

Այդ ամոթալի ու խայտառակ պայմանագրով Սիմոն Վրացյանի գլխավորած Հայաստանի կառավարությունը ոչ միայն չեղյալ համարեց Սևրի դաշնագիրը, այլև հրաժարվեց Արևմտյան Հայաստանի նկատմամբ պահանջից և Կարսը համարեց թուրքերի սեփականություն։ Այդ պայմանագրով Հայաստանին թողնվեց 9․000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ տարածքի սահմանագիծը սկսվում էր Էջմիածնի վանքի արևմտյան պարսպից 15 կմ դեպի արևմուտք, որտեղից բարձրանում էր Արագած լեռով, իջնում էր Ապարանի շրջանի Տանագիրմազ (այժմ` Նիգավան) գյուղով, անցնում էր Մելիք գյուղի մոտով, իջնում է Փամբակի ձոր, այդտեղից հասնում էր Դիլիջան, Դիլիջանի ոլորաններով իջնում էր Սևանալիճ, հատում էր լիճը և Մարտունի քաղաքի և Գավառ քաղաքի միջև ընկած տարածքով հասնում էր Գառնի և Ազատ գետի հունով հասնում էր մինչև այն կետը, որտեղից ուղիղ ձգվում էր դեպի Արևմուտք, անցնում էր այժմյան Մասիս քաղաքի տարածքով և հասնում էր մինչև Էջմիածնի վանքից Արևմուտք ընկած կետը։ Այդ պայմանագրով Հայաստանի բոլոր կենսաբեր տարածքները անցել են Թուրքիայի տիրապետության տակ։


Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Հեղկոմը մի քանի նոտայով Թուրքիայից պահանջում էր հեռանալ զավթած տարածքներից։ Միայն 1921 թվականի ապրիլի 22-ին վերջնականապես թուրք զավթիչները հարկադրված եղան հեռանալ Հայաստանի զավթած տարածքներից։

Ինչպես ասում էր «Սասնա ծռերի» պատումի հեղինակներից մեկը․ Դառնանք օղորմի տանք Ալեքսանդր Մյասնիկյանի ղեկավարությամբ գործող հայ բոլշևիկներին, որոնք, Լենինի գլխավորած Սովետական Ռուսաստանի անմիջական ու վճռական օգնությամբ, Հայաստանի տարածքը 9․000 քառակուսի կիլոմետրից հասցրեցին 29․800 քառակուսի կիլոմետրի։


Այժմ Հայաստանի իշխանությունների առաջնահերթ խնդիրն է դարձել հայ բոլշևիկների ստեղծած 29․800 քառակուսի կիլոմետր տարածություն ունեցող երկիրը պաշտպանել թշնամիների հարձակումներից։


Ահա, այպիսին է իրականությունը։


Խորին հարգանքով հիշենք Սովետական Հայաստանի պատմությունը կերտող բոլոր սերունդներին և հույս ունենանք, որ վերջապես Հայաստանի իշխանությունները կսթափվեն և կգնահատեն նրանց աշխատանքի արդյունքը և արժանիորեն ու պետականորեն կնշեն 1920 թվականի նոյեմբերի 29-ի հաջորդ տարեդարձը։

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

VOLVEMOS-05.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page