"Իմ մահը պիտի ըլլա ոտքի վրա…"

Այսօր՝ Յունուար 19-ը, երջանկայիշատակ Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցն է։


ՆՈՐ ՍԵՒԱՆի խմբագրական մարմին


14 տարի առաջ,19 Յունուար 2007 թուականին, ժամը 15.00 ին, Իսթանպուլի ՛՛Ակօս՛՛ թերթի խմբագրատան դռան առջեւ, թուրք ազգայնականներու կողմէ սպաննուեցաւ հայազգի մտաւորական և հեղափոխական Հրանտ Տինք: Անոր նահատակութիւնը, թուրք եւ հայ հասարակութեան կեանքը բաժնեց "Հրանտ Տինքէ Առաջ" եւ "Հրանտ Տինքէ Յետոյ" ըլլալով երկու ժամանակահատուածներու:


Շատեր, արդէն գիտակցած էին որ, Հրանտ Տինք ,ոչ թէ միայն հայերու իրաւունքներու պաշտպանն էր, ալ նաեւ, բոլոր անոնց, որոնց մարդկային հիմնական իրաւունքները սահմանուած է. Հրանտ Տինքի եղերական նահատակութեան յաջորդ օրն իսկ, հազարաւոր մարդիկ փողոց իջան եւ բողոքաքայլով ու "Մենք բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ Տինք ենք" պաստառներով դատապարտեցին այս դառն ոճիրը։


Հրանդը իր վերջին յօդուածներէն մէկուն մէջ գրած էր որ, "Վախցուած աղաւնու հոգեվիճակի մէջ է, աղաւնիները իրենց գոյութիւնը կը շարուակեն քաղաքի խորքերու եւ մարդկանց խիտ բազմութեամ մէջ, գուցէ մի քիչ վախկոտ բայց անկախ":


Այսօր բարեբախտաբար Հրանտ Տինքի գաղափարնակիցները քիչ չեն, ոչ միայն Թուրքիոյ մէջ, այլ նաեւ Հայաստանի եւ սփիւռքահայ գաղութներու մէջ: Արդարմտութեան եւ ազատութեան գաղափարակիր Հրանտ Տինք,այսօր իսկ իր հայ, թուրք, քուրտ եւ այլազգի գաղափարակիցներու միջոցով կը շարունակէ պայքարիլ եւ իրականացնել իր առաքելութիւնը:


Մեծ յարգանք Հրանդ Տինքի եւ յանուն խաղաղութեան, ժողովուրդներու միջեւ եղբայրութեան եւ համերաշխութեան, ընկերուարական ժողովրդարութեան բոլոր նահատակներու յիշատակին:


Յաղթանակը մերն է։


«Ես մտածում եմ, որ այնպիսին չեմ, ինչպես շատ հայեր, որոնք նախընտրում են վտանգի դեպքում գլուխները թաքցնել: Բայց ո՞ւր կարող է հասցնել ամբողջ ժամանակ թաքնվելը: Հենց դա է ինձ թիրախ դարձնում եւ, ցավոք, ոչ միայն ինձ: Իմ ընտանիքին եւս այդ ամենը առնչվում է: Կնոջ եւ երեխաների համար հեշտ չի իմանալ, որ իրենց հայրը անընդհատ հաշվեհարդարի սպառնալիքներ է ստանում թե հեռախոսով եւ թե էլեկտրոնային փոստով: …Ամենեւին հեշտ չեն իմ ապրումները, ընտանիքիս ապրումները: Եղել են պահեր, որ լրջորեն մտածել եմ երկրից հեռանալու մասին: Հատկապես այն ժամանակ, երբ սպառնալիքներն ուղղվել են մերձավորներիս… Այդ պահերին ես ինձ միշտ ճարահատյալ եմ զգացել: Ահա այդպիսի անելանելի պահերին ապաստանեցի ընտանիքիս, երեխաներիս եւ ամենամեծ աջակցությունն էլ նրանցից ստացա: Ես որտեղ լինեմ, նրանք էլ լինելու են այնտեղ: Եթե ասեի գնանք՝ գալու էին, մնանք՝ կմնային: Շատ բարի, բայց ո՞ւր գնալ: Հայաստա՞ն: Ինչպե՞ս: Կարո՞ղ էր ինձ նման մեկը, որն ընդվզում է անօրինականությունների դեմ, հանդուրժել այնտեղ կատարվող անօրինականությունները: Գուցե այնտեղ ինձ ավելի մեծ փորձություննե՞ր էին սպասում: Իսկ եվրոպական երկրներ գնալն ինձ համար չէր: Եթե մենք ստիպված ճամփա բռնեինք… Ճանապարհ էինք ընկնելու այնպես, ինչպես 1915-ին մեր պապերը… Առանց իմանալու՝ դեպի ուր… Քայլելով այն ճանապարհով, ինչ բոբիկ իրենք էին անցել: Տանջվելով ու ապրելով նրանց վիշտը: Ահա այսպիսի կանխազգացողությամբ լքելու էինք Հայրենիքը, գնալու էինք այնտեղ, որտեղ կտանեին մեր ոտքերը, այլ ոչ թե սիրտը կկամենար…»: Հրանդ Տինք

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

  • Twitter - círculo blanco
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Hai Guiank, Hai Mamul, Verelk, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, NOR SEVAN mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

Cnel. Niceto Vega 4764 (C1414BED), Ciudad Autónoma de Buenos Aires, Argentina