top of page

Ումի՞ց է հրամաններ ստանում Փաշինյանը


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտոնանկության պատմությունը նոր սկանդալային մանրամասներ է առաջացրել։ Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է օրենքի խախտումներով: Վարդազարյանին մեղադրում են արդարադատության իրականացմանը միջամտելու մեջ։


Վերջերս ԲԴԽ-ի՝ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը և նրա փաստաբան Արամ Օրբելյանը մամուլի ասուլիս էին հրավիրել, որտեղ լրագրողներին ներկայացրեց 2021 թվականի փետրվարի 20-ին արված իր խոսակցության ձայնագրությունը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի հետ, որի ընթացքում Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանին համոզում է ինքնակամ հրաժարական տալ այն երաշխիքի ներքո, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի լինի:


Ձայնագրության մեջ Ջհանգիրյանը բազմիցս անցնում է ոչ նորմալ բառապաշարի, բացեիբաց հանդես է գալիս քաղաքական հայտարարություններով, մասնավորապես, անպարկեշտ արտահայտվելով, հայտարարում է, որ չի ուզում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը իշխանության։


Ռեստորանային երաժշտության ֆոնին կարելի է լսել մի զրույց, որտեղ Ջհանգիրյանը, վկայակոչելով իր տարիքն ու կյանքի փորձը, հղում անելով վարչապետին (Փաշինյանին), խորհուրդ է տալիս Վարդազարյանին ինքնակամ հեռանալ ԲԴԽ նախագահի պաշտոնից՝ խոստանալով, որ դրանից հետո ամեն ինչ շատ լավ կլինի: Մի խոսքով, շատ սկանդալային բացահայտումներ հնչեցին: Բառացի, -"Ես չեմ կարա էդ կանգնեցնել (ԲԴԽ նախագահի Ռ. Վարդազարյանի ապօրինի հեռացման գործընթացը), որովհետև իրանց հրահանգը արդեն ուրիշ տեղից են տալու, էդ մարդը (Փաշինյանը) չի տալու, իրան էլ են (Փաշինյանին) հրահանգ տալու":


Այն ամենը, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն չէ, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, որտեղ երկիրը կառավարում են պետական հանցագործները, որտեղ ոչ բոլոր քաղաքացիներն են հավասար օրենքի առաջ և այլն, մենք գիտեինք վաղուց: Այս ամբողջ պատմության մեջ գլխավորն այն է, որ Հայաստանի վարչապետ, խամաճիկ Փաշինյանը, դրսից հրամաններ է ստանում, թե ինչ, երբ և ինչպես անել։ Հաշվի առնելով, թե ինչպես է Փաշինյանը դեմ հանդես գալիս Քոչարյանին՝ Պուտինի բարեկամին, կարելի է ենթադրել, որ այդ հրամանները Փաշինյանը ստանում է ոչ թե Մոսկվայից, այլ Արևմուտքից։


-----

Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page