top of page

Ինչ է տեղի ունեցել

Հայ ժողովուրդը չհասկացավ, թե ինչ չարիք ու գլխավոր դեր է խաղացել Արևմուտքը հայերի ոչնչացման գործում։



Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Արդեն երկու շաբաթ է անցել նոյեմբերի 9-ին Փաշինյանի ստորագրած Արցախը Ադրբեջանին հանձնելու խայտառակ հայտարարությունից, սակայն շատերն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, ցավոք, դեռ մինչև վերջ չեն հասկացել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։


Իսկ տեղի ունեցան ողբերգական բաներ, որ հայ ժողովուրդը դեռ երկար ժամանակ ստիպված է լինելու գլուխ հանել դրանից։ Բայց դատելով նրանից, թե ինչպես են հայրենիքի դավաճաններ Փաշինյանն ու "նիկոլները" շարունակում մնալ անպատիժ և ղեկավարել երկիրը, կարելի է հստակ ասել՝ հայ ժողովուրդը կորցրել է ողջամտությունը, հայ ժողովրդին մահվան դատավճիռ են կայացրել։


Հայ ժողովուրդը չի կարողացել հետևություններ անել և պատմական դասեր քաղել 1915 թվականի ցեղասպանությունից, Կարսի խայտառակ հանձնումից: Հայ ժողովուրդը չհասկացավ, թե ինչ չարիք ու գլխավոր դեր է խաղացել Արևմուտքը հայերի ոչնչացման գործում։ Այսօր հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ որպեսզի չկրկնվեն ցեղասպանությունները, պետք է ունենալ համախմբված հասարակություն, ուժեղ պետություն՝ ուժեղ բանակով և զարգացած տնտեսությամբ։ Միշտ եղբայրական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ և երբեք իշխանության չթողնել արևմտյան խամաճիկներին։ Ամեն անգամ, երբ Հայաստանում իշխանության գլուխ լինեն Արևմուտքի գործակալներն ու խամաճիկները, կկրկնվեն հայերի դեմ ցեղասպանությունները։


Տեղի է ունեցել մարդկության պատմության մեջ չտեսնված դեպք, Հայաստանի Հանրապետությունը պարտվել է պատերազմում, որը չի եղել։ Ադրբեջանը պատերազմ չի հայտարարել Հայաստանին, նմանապես Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին պատերազմ չի հայտարարել: Ինչ հիմքով է ստախոս Փաշինյանը կապիտուլյացիոն պակտը ստորագրում Ադրբեջանի հետ անհասկանալի է: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ չի եղել, պատերազմ եղել է Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ: Երբ Փաշինյանը ստորագրում էր այդ խայտառակ փաստաթուղթը, նա դրանով միջազգային հանրության առջև խոստովանեց, որ Հայաստանը ադրբեջանական տարածքների օկուպանտ է, որ ԼՂՀ-ն ֆեյք պետություն է: Ստորագրելով այդ դավաճանական փաստաթուղթը՝ Փաշինյանը իրավական հիմք է տվել Ադրբեջանին՝ օկուպացիոն վնասի փոխհատուցման համար, խոսքը 50 մլրդ դոլարի մասին է: Բացի այդ, Բաքուն պատրաստվում է կրկնել դատական հաշվեհարդարը, Հաագայի դատարանի օրինակը, որտեղ Արևմուտքը սպանել է Սերբիայի նախագահ Միլոշևիչին, հանգիստ չի թողնում ադրբեջանական իշխանություններին։ Ադրբեջանը ցանկանում է դատական հաշվեհարդար իրականացնել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Սերժ Սարգսյանի դեմ եւ այլն: Փաշինյանը Արցախի հերոսներին հլու-հնազանդ կփոխանցի Ալիևի ձեռքը, ճիշտ այնպես, ինչպես նա փոխանցեց Արցախը։ Մինչ այդ փաստաթղթի ստորագրումը Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց դեմ չէին կռվում, Փաշինյանի ստորագրությունից հետո պարզվեց, որ Արցախում կռվում է հայկական բանակը, որ Փաշինյանը պարտավորվել էր հայկական բանակը դուրս բերել Ադրբեջանի տարածքներից։ Հիմա պարզվեց, որ Հայաստանը պարտվեց... Դա կատակ է թե դավադրություն:


Առանց պատերազմի Հայաստանի Հանրապետությունը, որը Երկիր մոլորակի վրա գերհզոր տերության՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական դաշնակիցն է, պարտվել է Ադրբեջանին... Դա կատակ է թե Արևմուտքի դավադրություն:


Եթե Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմել են միմյանց հետ, ինչու Հայաստանը չի ոչնչացրել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը։ Որտեղ էր Հայաստանի բանակը: Ինչու Նախիջևանի հետ սահմանին մարտական գործողություններ չեն տարվել: Ով է իրավունք տվել դավաճանին եւ ստախոս Փաշինյանին՝ որոշելու այլ պետության ճակատագիրը, որը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից, բայց, այնուամենայնիվ, պետություն է: Ինչու Փաշինյանը, Ռուսաստանից օգնության ուղարկված զենքերը, բաճկոնները Հայաստանից Արցախ չէր ուղարկում: Ինչու Հայաստանը չճանաչեց ԼՂՀ անկախությունը: Ինչու Փաշինյանը հայտարարեց մոբիլիզացիա, բայց չիրականացրեց այն: Ինչու են Հայաստանի իշխանությունները ստում հանրությանը պատերազմի 44-րդ օրը, որ մենք հաղթում ենք: Ինչ իրավունքով է Փաշինյանի կինը միջամտել զինվորականների գործերին: Ինչ իրավունքով է Փաշինյանը հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի ռազմական խորհրդի մասնակցության դեմ: Ով է հրամայել հանձնել Շուշին եւ այլն: Ահա այս բազմաթիվ հարցերը, որոնք բոլոր հիմքերն են տալիս պնդելու, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի դավաճանությունը ամենաբարձր պետական մակարդակով։ Վարչապետը, խորհրդարանը, նախագահը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ այլն. նրանք բոլորն էլ հայրենիքի դավաճաններ են:


Ամենագլխավոր հարցն այն է, թե ինչպես ստացվեց, որ Փաշինյանը ոչ միայն Արցախն է հանձնել Ադրբեջանին, այլ նաև Մեղրիի միջանցքը, որը կապելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ: Հայաստանն իսկապես պարտություն է կրել չհայտարարված պատերազմում!!! Հայաստանը չի պարտվել հայ-ադրբեջանական հակամարտությունում, քանի որ պատերազմ չի եղել նրանց միջև։ Փաշինյանն ու իր ձեռքի տակ եղած մարդիկ ամեն ինչ անում էին, որ ԼՂՀ-ն տանուլ տա Ադրբեջանի հետ պատերազմում։ Դավաճան Փաշինյանն ու իր թիմը, ամեն ինչ արեցին հանուն նրա, որ Հայաստանի Հանրապետությունն առանց պատերազմի պարտություն կրի:


Արցախն Ադրբեջանին հանձնելն ու հայ-ռուսական հարաբերությունները քանդելը Փաշինյանի հիմնական նպատակներն էին նրա քաղաքական ծրագրում: Այդ իսկ պատճառով Արևմուտքը Փաշինյանին օգնեց վարչապետ դառնալ, և Արևմուտքը շարունակում է ֆինանսապես և քաղաքականապես աջակցել Փաշինյանի փտած ռեժիմին։


Ինչ է տեղի ունեցել- տեղի է ունեցել Հայաստանի իշխող դասի պետական դավաճանություն: Ուշ գիշեր, հայ ժողովրդի թիկունքում, գաղտնի, լկտիաբար, թաքնվելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան բունկերում, խամաճիկ Փաշինյանը մահվան դատավճիռ է ստորագրել իր եւ հայ ժողովրդի նկատմամբ:

Comments


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page