top of page

Ինչու՞ է Հայաստանը պարտվում

2020թ. արցախյան պատերազմի ժամանակ տեղի ունեցածը լույս են սփռում այն իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել 1920թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ։

Ռոբերտ Տեր Հարությունյան, քաղաքագետ


Հայաստանի պատմության մեջ եղել են հաղթանակների ու պարտությունների բազմաթիվ դեպքեր։ Պատմական տեսանկյունից վերլուծելով այդ պարտությունները՝ կարելի է առանձնացնել և արձանագրել մի շարք փաստեր, որոնք միշտ հանգեցրել են ծանր պարտության։ Վերջին շրջանում Հայաստանը պարտություն է կրել երկու պատերազմներում, որոնք թողել են խորը վերքեր և որոնց հետևանքներն ազդում են մինչ օրս։ Դա թուրք-հայկական պատերազմն է 1920 թվականին և 2020 թվականին Արցախի պատերազմն։ Այս երկու պատերազմների համեմատական վերլուծությունը մեզ տալիս է այն ըմբռնման ամբողջական պատկերը, թե ինչու է Հայաստանը պարտվում:


Ինչպես հայտնի է, պատմությունը գրում են հաղթողները: 1991 թվականին, երբ Հայաստանում իշխանությունը զավթեցին լիբերալները ու հակակոմունիստները, սկսվեց պատմության կեղծման, վերաշարադրման պատմական փուլ: Հենց այդ ժամանակ սկսվեց 1918-1920 թվականների առաջին բուրժուական հանրապետության պատմության հերոսացումը, և հենց այդ ժամանակ սկսվեց խորհրդային շրջանի պատմության սևացման պետական քաղաքականությունը։ Մի խոսքով՝ դավաճանները դարձան "հերոսներ", իսկ հերոսներն ու հայրենասերները դարձան "դավաճաններ"։ Ուստի զարմանալի չէ, որ Երևանի կենտրոնում կա Դաշնակցության պատմական գործիչների անունով փողոցներ, որոնց շնորհիվ Հայաստանը պարտություն կրեց պատերազմում, կորցրեց մեծ տարածքներ և հազարավոր սպանվածներ ու գերիներ ունեցավ: Զարմանալի չէ նաև, որ Հայաստանի իշխող շրջանակներում գերիշխում են Արևմուտքի առաջ խոնարհումն ու ստրկամտությունը։ Այսօր Հայաստանը կառավարում են մարդիկ, ովքեր մեծացել և դաստիարակվել են դաշնակցական հանրապետության հերոսացման այդ գաղափարախոսությնով: Դրա համար էլ կարելի է հռետորական հարց տալ, թե որքան վատ է դավաճան Փաշինյանը դավաճան դաշնակներից, ինչու կարելի է դաշնակցականներին դավաճանել հայրենիքը, իսկ Փաշինյանին չի կարելի, ի վերջո, որտեղ է երաշխիքը, որ 100 տարի հետո Երևանում փողոց չի լինելու ի պատիվ դավաճան Փաշինյանի, ինչպես այսօր կա դավաճան դաշնակների պատվին։


Բայց վերադառնանք թեմային: 2020թ. արցախյան պատերազմի ժամանակ տեղի ունեցածը լույս են սփռում այն իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել 1920թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Ստիպում են վերաիմաստավորել, նորովի նայել, հատկապես այն պահերին, որոնք տրամաբանական բացատրության չեն ենթարկվում: Այն, որ դաշնակներն ու փաշինյաններն ունեին իրենց գործողությունների ծրագիրը, կասկած չի հարուցում՝ հաշվի առնելով այն քաղաքական քայլերը, որոնք դաշնակներն արել են և հիմա անում են փաշինյանները: Սակայն պատմական գիտությունը, չունենալով որևէ փաստաթուղթ, որը հաստատում է այն, որ դաշնակների գործողությունները սկզբից մինչև վերջ լավ ծրագրված էին, սկսում է շատ տարօրինակ փաստարկներ բերել՝ փորձելով պարզել դաշնակների ոչ խելամիտ քայլերը։ Այսպես, օրինակ, պատմաբան Վ. Ա․ Պարսամյանը գրում է, -"լինելով անհեռատես քաղաքագետներ՝ դաշնակցականները չէին ուզում ըմբռնել, որ արևմտյան իմպերիալիստական տերությունները շահագրգռված էին Անդրկովկասում թուրքական ինտերվենցիայով"։ Մեկ այլ պատմաբան՝ Վանիկ Վիրաբյանը, բացատրելով ՌԽՖՍՀ և Հայաստանի բուրժուական հանրապետության միջև դիվանագիտական բանակցությունների ձախողման պատճառները, գրում է, -"Արդյունքում, բանակցությունները Մոսկվայում ձախողվեցին, քանի որ Լ. Շանթի պատվիրակությունը, ասենք նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը ի վիճակի չեղան, կամ ավելի շուտ չցանկացան հաղթահարել Սևրյան գայթակղությունը եւ ոգեւորիչ մթնոլորտում առաջացած տրամադրությունները (իսկ ավելի շատ՝ հավանական է, որ պարզապես չըմբռնեցին ու չհասկացան նոր աշխարհաքաղաքական քարտեզի ու նրանում ուժերի դասավորության ողջ խորությունը, նոր ռազմաքաղաքական գործընթացների ու իրադարձությունների զարգացման հնարավոր եւ իրատեսական միտումները)":


Իսկ հիմա պատկերացնենք, թե ինչպես են հայ պատմաբաններն ապագայում մեկնաբանելու փաշինյանների քաղաքականությունը, օրինակ՝ Հայաստանի իշխանությունները՝ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի գլխավորությամբ չըմբռնեցին ու չհասկացան որ պետք չէ քանդել բանակցային գործընթացը՝ հայտարարելով, որ Արցախը Հայաստանն է և վերջ, որ պատերազմի ժամանակ պետք է ճանաչել Արցախի անկախությունը դե յուրե, որ պետք էր ոչնչացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որ չի կարելի դադարեցնել զորահավաքը պատերազմի երրորդ օրը, որ Փաշինյանի կինը չպետք է լինի հրամանատարական բունկերում եւ այլն եւ այլն: Չէ որ հայ պատմաբանները տեղեկություն չունեն, ավելի ճիշտ՝ տեղեկություններ կան, կան վկաներ, բայց չկա հետաքննություն, դատարանի որոշում եւ այլն, որ փաշինյանները օրինակ, Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը մեծ գումարներ են ստացել Ադրբեջանից: Ի վերջո, պատմաբանները դեռ չեն կարողանում հստակ պատասխանել, թե ումից է Հիտլերը ստացել դոլարներով լի ճամպրուկը, Շվեյցարիա կատարած այցի ժամանակ 1923 թվականին: Համաշխարհային իմպերիալիզմը, որը ֆինանսավորում և ամբողջ աշխարհում կազմակերպում է պատերազմներ, դավադրություններ, հեղաշրջումներ, սպանություններ և այլն, նախընտրում է գաղտնի գործել։


Բոլորովին նոր լուր, Մոսկվայում ձերբակալել են ահաբեկիչների խումբ, որոնք Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի սպանություններ էին պատրաստում։ Բնական է, որ արեւմտյան ԶԼՄ-ներում Արեւմուտքի հատուկ ծառայությունների այս ձախողման մասին ոչ մի խոսք չի ասվում: Ուստի պետք չէ լուրջ ընդունել որ դաշնակները կամ փաշինյանները քաղաքականության մեջ "երեխա են" եղել, ոչինչ չեն հասկացել, դրա համար մի սխալ են գործել մյուսի հետևից, ինչը պարտության է հանգեցրել: Ոչ, պատմությունն ու պրակտիկան հակառակի մասին են խոսում, և դաշնակները և փաշինյանները լավ գիտեին, թե ինչ են անում և ինչի համար են անում:


Այս երկու պատերազմները շատ նմանություններ ունեն: Նախքան 1920 թ. սեպտեմբերի 23-ին թուրք-հայկական պատերազմի սկսվելը (տեւեց 64 օր), տեղի է ունեցել թուրք-հայկական ռազմական հակամարտություն Օլթիի շրջանի վերաբերյալ։ Նույն կերպ, մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ի արցախյան պատերազմի սկսվելը (տեւեց 44 օր), Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական կոնֆլիկտ է տեղի ունեցել Տավուշի շրջանում։ Այս երկու բախումները (Օլթիի, Տավուշի շրջանի) հրահրվել են Հայաստանի իշխանությունների կողմից: Սա պատահականություն չէ, այս գործողությունը գրված է սցենարի մեջ, ծրագրում:


Այս երկու պատերազմներն էլ անսպասելի չէին, բոլոր մասնակից կողմերը գիտեին, որ պատերազմ պետք է լինի: Երկու պատերազմներում էլ Հայաստանի պարտությունը շատ արագ տեղի ունեցավ: Երկու պատերազմներում էլ անհասկանալի ու տարօրինակ բան տեղի ունեցավ, առանց մարտի հանձնվեցին թշնամուն անառիկ ու լավ ամրացված Կարսն ու Շուշին: Երկու պատերազմներում էլ ակտիվ դեր է խաղացել Մեծ Բրիտանիան: Հենց անգլիացիների քաղաքականությունն է մեծապես նպաստել թուրք-հայկական պատերազմի սանձազերծմանը։ Հենց մշուշոտ Ալբիոն էր, որ դաշնակցականներին արգելում էր հարաբերություններ ունենալ խորհրդային Ռուսաստանի հետ, հենց նրանք էին, որ մի կողմից բանակցում էին քեմալականների հետ, որպեսզի նրանք գրավեն Հայաստանը, Կովկասը, իսկ մյուս կողմից՝ հայերին օգնելու լայն խոստումներ էին տալիս ծովից ծով Հայաստան ստեղծելու համար: Անգլիացիները նպատակ ունեին ստեղծել թուրք-հայկական պատերազմ, այդ նպատակին հասնելու համար անգլիացիներն արեցին հնարավոր ամեն ինչ՝ օգնելով ինչպես դաշնակցականներին, այնպես էլ քեմալականներին: Ի վերջո, անգլիացիները հույս ունեին թուրք-հայկական պատերազմից ստեղծել ռուս-թուրքական պատերազմ։ Նրանք կարծում էին, որ կոմունիստները հետ կպահանջեն հայկական տարածքները, որոնք դաշնակները տվել են թուրքերին, թուրքերը կհրաժարվեն և պատերազմ կսկսվի։ Այսպիսով, խորհրդային պետությունը զինված հակամարտություն կունենա հարեւան երկրի հետ, ինչը կխանգարի նրան արագ ոտքի կանգնել: Սակայն անգլիացիների պլանները չհաջողվեց իրականանալ, Խորհրդային Ռուսաստանի դիվանագիտության շնորհիվ հաջողվեց խուսափել ռուս-թուրքական պատերազմից, խաղաղ ճանապարհով թուրքական օկուպացիայից վերադարձնել գրավյալ տարածքների մի մասը -Բաթումը, Ալեքսանդրապոլը և Նախիջևանը-, և բարեկամական հարաբերություններ ստեղծել հարևան պետությունների հետ՝ ներառյալ Թուրքիան, Պարսկաստանը և Աֆղանստանը:


Նույն, ըստ էության, Միացյալ Թագավորությունը հակահայկական քաղաքականություն ցուցադրեց 2020թ. Արցախյան պատերազմում։ Հիշեցնենք, որ հենց Լոնդոնն է արգելափակել Արցախի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը համաձայնեցվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Խոսքը գնում է այն որոշման մասին, համաձայն որի անհրաժեշտ էր անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, թույլ չտալ երրորդ երկրների միջամտությունը և բացառել վարձկանների գրոհայինների տեղափոխումը տարածաշրջան: Սակայն ստացվում է այնպես, որ համատեղ բանաձևը, որը նախապես համաձայնեցվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահների (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ) կողմից, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, արդյունքում արգելափակվել էր Լոնդոնի կողմից։ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, ելնելով բրիտանական BP ընկերության շահերից, կտրականապես դեմ է հանդես եկել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ոչնչացմանը: Սակայն այս հայատյաց քաղաքականությունը չի խանգարում Անգլիաին ֆինանսավորել Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, դատական համակարգի բարեփոխումները, բրիտանացի նախարարներն այցելելով Երեւան, պարտադիր գնում են Ծիծեռնակաբերդ, պղծում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Մեծ Բրիտանիայի դեսպանները մշտապես խորհուրդ են տալիս հայերին մոռանալ անցյալը եւ ապագան կառուցել թուրքերի հետ եւ այլն եւ այլն ։

Երկու պատերազմներում առանցքային դեր է խաղացել Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները: 1920թ. թուրք-հայկական պատերազմի ժամանակ իշխող դասը Դաշնակցության գլխավորությամբ, գտնվելով Արևմուտքի վերահսկողության, կախվածության և ազդեցության տակ՝ ի վնաս պետական շահերի, ամեն ինչ արեց, որպեսզի Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունները թշնամական լինեն: Դա ողբերգական դեր խաղաց հայ ժողովրդի ճակատագրին, Արևմուտքը կազմակերպելով թուրք-հայկական պատերազմ, ոչ միայն չթողեց Հայաստանին բախտի քմահաճույքին՝ անտեսելով օգնության մասին Հայաստանի բոլոր կոչերը, այլև դեռ խոչընդոտում էր հայ-ռուսական երկխոսությանը: Քեմալականները տեսնելով, որ արևմտյան "դաշնակիցները" Հայաստանին չեն օգնում, իսկ դաշնակցական Հայաստանը հրաժարվել է Խորհրդային Ռուսաստանի օգնությունից, ավելի ու ավելի են գնում առաջ և օկուպացնում Հայաստանի նոր տարածքները: Քաղաքականության հակառուսական ուղղվածության արդյունքում դաշնակները Հայաստանին թողել են մեկուսացման մեջ։ Դա դաշնակների քմահաճույքը կամ անհեռատեսությունը չէր, դա Հայաստանի պարտության նպատակաուղղված քաղաքականություն էր: Դաշնակները կատարում էին իրենց արևմտյան հովանավորների կամքը։


Եկեք տրամաբանական հարց տանք ինքներս մեզ, եթե Հայաստանի իշխանությունները լավ գիտեին, որ Ռուսաստանի հետ կապ ունենալով կարելի էր խուսափել պատերազմից, կամ փոխել ռազմական գործողությունների ընթացքը, ինչու՞ նրանք չնայած այդ ամենին, չգնացին այդ հարաբերությունների հաստատմանը․ պատասխանն ինքնին գալիս է, ուրեմն Հայաստանի իշխանություններն ի սկզբանե տրամադրված էին պարտության:


Նույնը վերաբերում է 2020թ. Արցախյան պատերազմին: Մինչև 2018 թվականի պետական հեղաշրջումը Հայաստանում իշխանության մեջ էին գտնվում քաղաքական ուժեր, որոնք բարեկամական և վստահելի հարաբերություններ ունեին Ռուսաստանի հետ։ Հենց այդ գործոնն էր, որ զսպում էր Ադրբեջանին մեծ պատերազմ սկսել։ Հենց այդ գործոնի փոփոխության վրա է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ֆինանսական ներդրումն են ունեցել Արեւմուտքի կողմից պետական հեղաշրջման իրականացման գործում: 2018 թվականի պետական հեղաշրջումից հետո Հայաստանում իշխանությունը զավթել են հակառուսական ուժերը: Քաղաքական ուժեր, որոնք ֆինանսական և բարոյական աջակցություն են ստացել Արևմուտքից և Ադրբեջանից։ Մարդիկ, ովքեր այրել են ռուսական դրոշները եւ քարեր նետել Ռուսաստանի դեսպանատան վրա: Մարդիկ, ովքեր ներկայացնում են Սորոսի հիմնադրամի շահերը, Սորոսի հիմնադրամը, որը գումար է ստացել Ադրբեջանից։ Փաշինյանի նոր իշխանությունը փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, երկրների և առաջնորդների միջև վստահությունը զրո է դարձրել։ Դրանով Փաշինյանը նպատակաուղղված քանդել է ադրբեջանական ագրեսիայի բոլոր խոչընդոտները: Պատերազմի ժամանակ Փաշինյանն այնպես արեց, որ Ռուսաստանը չկարողանա օգնել Հայաստանին հաղթել պատերազմում։ Փաշինյանը դե յուրե չի ճանաչել Արցախի Հանրապետությունը և պատերազմ չի հայտարարել Ադրբեջանին: Այսպիսով, աշխարհի գերտերություններից մեկի՝ Ռուսաստանի դաշնակիցը պարտություն է կրել պատերազմում, որը նրան ոչ ոք չի հայտարարել!!!: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Ամեն անգամ, երբ Հայաստանը փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հայաստանը միշտ պարտվում է։ Այդպես եղավ 1920 թվականին, այդպես եղավ նաև 2020-ին: Ինչպես դիպուկ նկատեց պատմաբան Ա. Է. Խաչիկյանը, -"Կարելի է ենթադրել, որ մայիսյան ապստամբության հաղթանակի դեպքում 1920թ. և Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման, թուրք-հայկական պատերազմ չէր էլ կարող լինել։ Խորհրդային Հայաստանը կարող էր ակնկալել Խորհրդային Ռուսաստանի աջակցությունը իր տարածքային խնդիրների լուծման հարցում"։


Կարսի խայտառակ հանձնումը, դաշնակներն առանց մարտի հանձնեցին Կարսը, գերի ընկան թուրքերին մոտ 3 հազար զինվոր, 4 գեներալ, և 6 հազար մարդ սպանվեց Կարսի ամրոցում: Ով է հրամայել չպայքարել, ով է հրամայել նահանջել և հանձնել Կարսը, նման է 2020 թվականին Շուշիի խայտառակ հանձնման հետ կապված իրավիճակին։ Մինչ օրս հայտնի չէ, թե ով է հրամայել հանձնել Շուշին առանց պայքարի։ 1920թ.-ի պաշտոնական տվյալների համաձայն, թուրք զավթիչների ձեռքով սպանվել է մոտ 60 հազար մարդ, որոնցից 30 հազար երեխաներ եւ կանայք, վիրավորվել 56 հազարը, մահացել են սովից, համաճարակներից եւ ցրտահարությունից 32 հազար մարդ: Բացի այդ, գրավված հայկական տարածքներից թուրքերը Թուրքիա են տարել ավելի քան 8 հազար մարդու, որոնց օգտագործել են հարեմներում եւ ծանր աշխատանքներում: 2020թ. Արցախյան պատերազմի զոհերի, վիրավորների, փախստականների և գերիների թվի մասին տեղեկությունները փաշինյանները գաղտնի են պահում հայ ժողովրդից, մոտավոր տվյալներով՝ մոտ 7 հազար զոհված զինվոր եւ 10 հազար վիրավոր զինվոր:


1920թ. դեկտեմբերի 2-ին ստորագրելով Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ դաշնակները, որոնք 30 տարի շարունակ հանդես էին գալիս որպես հայ ազգի պաշտպաններ, օրինականացրել էին Հայաստանի տարածքների մեծ մասի օկուպացիան Թուրքիայի կողմից։ Իսկ Հայաստանի մնացած մասը (9 հազար քառակուսի կիլոմետր) ստրկական կախվածության մեջ են դրել Թուրքիայից։ Ահա սա մեծ դավաճանություն է հայ ժողովրդի նկատմամբ։ Պատմաբան Լեոն այսպես է բնութագրել Ալեքսանդրապոլի պայմանագիրը , -"Պետի մնա դաշնակցության հավիտենական ամոթն ու խայտառակությունը": Ալեքսանդրապոլի պայմանագիրը իրենից ներկայացնում էր դաշնակ-քեմալական դավադրություն հայ ժողովրդի և խորհրդային իշխանության դեմ։ Նույնը վերաբերում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, Փաշինյանն իր ստորագրությամբ օրինականացրել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ոչնչացումը: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրվեց գաղտնի՝ ժողովրդի թիկունքում ։ Փաշինյանի իշխանությունը հրաշալի իրականացրեց հայ ժողովրդի դեմ հերթական դավադրությունը։


Դաշնակների ու Փաշինյանի քաղաքական ձեռագիրը նույնն է։ Նայեք և համեմատեք, թե ինչպես են իրենք իրենց պահել մինչև պատերազմի սկիզբը, պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։ Մինչեւ պատերազմի սկիզբը, նրանք հանդես են եկել որպես "հայրենասերներ", "ազգային շահերի պաշտպաններ", "ժողովրդի սիրելի ընտրյալներ", որ նրանք շատ "ուժեղ" են եւ "խելացի", այնպիսի ինչպես է ռուսական խոսքը Փաշինյանի գլխարկին -"Դուխով": Շքերթներ էին կազմակերպում, մեդալներով պարգևատրում, հերոսների նշանակում, բանկետներ ու պարեր կազմակերպում և այլն: Պատերազմի ժամանակ նրանք ցույց են տալիս իրենց իրական դեմքը՝ վախկոտների ու դավաճանների դեմքը: Դաշնակները ծնկի են եկել թուրքերի առաջ և լիզել են թուրքական կոշիկները 1920 թ., նույն բանն արեց Փաշինյանը, ծնկի իջավ Ադրբեջանի առաջ ու լիզեց Իլհամ Ալիեւի կոշիկները: Հայկական հողերը հանձնելով թուրքերին՝ նրանք չմոռացան դավաճանելու ակտն ամրագրել նաև իրավաբանորեն, դաշնակները ստորագրեցին Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Փաշինյանը ստորագրեց կապիտուլյացիայի հայտարարությունը։ Պարտության մեղքը դաշնակները ու փաշինյանները ուրիշների վրա են բարդում։ Գլխավորապես Ռուսաստանի վրա: Պատերազմից հետո դաշնակները ու փաշինյանները կողմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը թուրքական եւ ադրբեջանական կողմերի պայմաններով:


Այսպիսով, ամփոփելով վերը նշվածը՝ մենք կարող ենք հստակ առանձնացնել մի շարք կարևոր գործոններ, որոնք դարձել են Հայաստանի պարտության բազմաթիվ պատճառներից։ Հայաստանը դատապարտված է պատերազմ տանուլ տալու, եթե թիկունքում 5-րդ շարասյունն է իշխում: Հայաստանը դատապարտված է պատերազմում պարտություն կրել, եթե իշխանության ղեկին հակառուսական ուժեր են: Հայաստանը դատապարտված է պատերազմում պարտություն կրել, եթե իշխանությունը Հայաստանում գտնվում է արեւմտամետ խամաճիկների ձեռքում: Ահա այսպիսի պատմական դաս, որը Հայաստանն ու հայ ժողովուրդն անտեսեց։ Հայաստանը կարողացավ երկու անգամ մտնել նույն դավադիր եւ դավաճանական գետը, մեկ անգամ 1920 թ., իսկ երկրորդ անգամ 2020 թ:


Աղբյուր․

Վ. Վիրաբյան, "Հայաստանի Հանրապետություն 1918-1920թթ."

Վ. Ա. Պարսամյան, "Հայ ժողովրդի պատմությունը 1801-1978թթ."

Ա. Է. Խաչիկյան, "Հայոց Պատմություն"


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page