top of page

Կա միայն մեկ ճիշտ ճանապարհ՝ պատմական ճշմարտության ճանապարհը

  • hace 12 horas
  • 4 Min. de lectura

Անվիճելի փաստ է, որ հենց Վ. Լենինի և Ի.Ստալինի դարաշրջանում տեղի ունեցան քսաներորդ դարի ճակատագրական իրադարձությունները՝ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, Սովետական Միության ստեղծումը, գերմանական ֆաշիզմի և Ճապոնիայի նկատմամբ հաղթանակը, ավերված երկրի վերականգնումը, տիեզերքի նվաճումը և այլն:



Վերջապես, Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության XIX համագումարը ընդունեց բանաձև, -"Իոսիֆ Ստալինի նկատմամբ պատմական արդարության ամբողջականության վերականգնման մասին": Սա, անշուշտ, պատմական որոշում է, որը երկար ժամանակ սպասում էր իր ընդունմանը, և որը սպասում է իր ընդունմանը այլ կոմունիստական կուսակցությունների և երկրների կողմից:


Խորհրդային Միության պատմական անցյալը, որի մաս էր կազմում նաև Հայաստանը, նրա խորհրդային ժառանգությունը աճող հանրային հետաքրքրություն են առաջացնում: Երկրները սկսում են ուշքի գալ կեղտի և զրպարտության այն հոսքից հետո, որը տասնամյակներ շարունակ թափվել է Ստալինի, սոցիալիզմի վրա: Անվիճելի փաստ է, որ հենց Վ. Լենինի և Ի.Ստալինի դարաշրջանում տեղի ունեցան քսաներորդ դարի ճակատագրական իրադարձությունները՝ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, Սովետական Միության ստեղծումը, գերմանական ֆաշիզմի և Ճապոնիայի նկատմամբ հաղթանակը, ավերված երկրի վերականգնումը, տիեզերքի նվաճումը և այլն: Հենց այդ ժամանակ էր, որ արտաքին և ներքին թշնամիների դեմ կատաղի պայքարում ընթանում էր երկրի զարգացման ճիշտ ուղիների դժվարին որոնումը։


Իոսիֆ Ստալինը հատուկ տեղ է գրավում ժողովրդական հիշողության մեջ։ Նրա կերպարն այն մեծ նախնիների մեջ է, ովքեր կերտել են Հայրենիքի փառքն ու զորությունը, փրկել մեր ժողովրդին ստրկացումից ու կործանումից։ Նրա անունը հավերժ գրված է պատմության մեջ՝ խորհրդային պետականության հիմնադիր Վլադիմիր Լենինի անվան կողքին։ Միլիոնավոր հայրենասերներ և կոմունիստներ գնում էին մահացու պայքարի ֆաշիստական զավթիչների դեմ՝ հաղթական կոչով "Հանուն Հայրենիքի. Հանուն Ստալինի":


Այսօր, երբ Արևմուտքը ստրկացնում է Հայաստանը, Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի գաղափարներնը ավելի արդիական են, քան երբևէ և օգնում են հայ հայրենասերներին պայքարել ինքնուրույն Հայաստանի համար: Նրանց գործերում և գաղափարներում է, որ կան ժամանակի ճակատագրական մարտահրավերների բոլոր պատասխանները:


Աշխատավոր ժողովուրդը երբեք չի հրաժարվել Ստալինից։ Պահանջկոտ և արդար ղեկավարի կերպարը խնամքով պահվում էր աշխատավոր ժողովրդի և կոմունիստների սրտերում։ Ստալինի անունը խորհրդանիշ դարձավ "մերոնց" և "թշնամիների" ըմբռնման համար: Ով դեմ է Ստալինին, նա դեմ է աշխատավոր ժողովրդին, նա ժողովրդի թշնամին է, իսկ նա, ով կողմ է Ստալինին, նա աշխատող ժողովրդի ընկերն է:

Դժբախտաբար, 1953-ին Իոսիֆ Ստալինի հեռանալուց անմիջապես հետո, նրա նախկին գործընկերների շրջանում իշխանության պայքար սկսվեց: Այս պայքարի ընթացքում Ստալինի շատ նախկին գործընկերներ դավաճանեցին սոցիալիզմի գաղափարներին և բռնեցին ռևիզիոնիզմի ուղին:

Ներկուսակցական պայքարի գագաթնակետը դարձավ 1956 թ. փետրվարի 25, երբ XX համագումարի աշխատանքների ավարտից հետո, Խրուշչովը հանդես եկավ "անձի պաշտամունքի և դրա հետևանքների մասին" փակ զեկույցով: Զեկույցի տեքստը չի ներկայացվել Կենտրոնական կոմիտեի անդամների հաստատմանը, դրանով իսկ խախտվել են կուսակցական կյանքի նորմերը, որոնց համար ակտիվորեն պայքարել է Վ. Լենինը:


Ստալինի դեմ Խրուշչովյան զրպարտությունը, Ստալինի 30-ամյա ղեկավարության արդյունքների սևացումը և վարկաբեկումը դաժան հարված էր անկեղծ կոմունիստներին։ Խրուշչովն իր հակաստալինյան քաղաքականությամբ պարզապես նվեր արեց սովետական իշխանության թշնամիներին, հանգեցրեց համաշխարհային կոմունիստական շարժման և ԽՍՀՄ դաշնակիցների պառակտմանը: Սովետական Միության առաջին դեմքը՝ Խրուշչովն իր ստի և զրպարտության մեջ հասավ այն աստիճանի, որ Ստալինը, իբր, պլանավորում էր ռազմական գործողություններ երկրագնդի գլոբուսի վրա և ներգրավված էր իր ամենամոտ ընկերոջ և զինակից Ս. Կիրովի սպանության մեջ:


Միևնույն ժամանակ, Խրուշչովի թիմը բախվել է հակաստալինյան ապացույցների օբյեկտիվ պակասի: Այժմ հուսալիորեն հաստատվել է պետական արխիվներից իրական փաստաթղթերը հանելու և այնտեղ հակաստալինյան կեղծիքներ լցնելու նպատակային աշխատանքի փաստը։


Սոցիալիզմի գործին ծանր վնաս հասցրեց "դեստալինացման" երկրորդ ալիքը՝ կապված ԽՄԿԿ XXII համագումարի որոշումների հետ։ Հակաստալինյան սանձարձակ արշավը վիթխարի հարված հասցրեց կուսակցության հեղինակությանը, առաջացրեց բարոյա-քաղաքական շփոթություն խորհրդային հասարակության մեջ։ Սոցիալիստական համագործակցության մեջ խորը պառակտում սերմանվեց: Խորհրդային Միության հարաբերությունները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ալբանիայի Ժողովրդական Հանրապետության հետ խզվեցին։ Սա նշանավորեց միջազգային կոմունիստական շարժման ցավոտ ճգնաժամի սկիզբը: Բոլոր շերտերի հակասովետականները, արևմտյան հատուկ ծառայությունները և տխրահռչակ "այլախոհները- դիսիդենտներները" զինվեցին հաղթաթղթով մեր երկրի և սոցիալիզմի դեմ տեղեկատվական պատերազմում։


Մարքսիզմ-Լենինիզմը սովորեցնում է, որ կոմունիստների համար կա միայն մեկ ճիշտ ուղի՝ պատմական ճշմարտության ուղին: Այն պետք է ճանաչվի, պաշտպանվի և վերականգնվի։ Ստալինի կյանքն ու պայքարը, Ստալինի դերը Լենինյան կուրսի պաշտպանության, կոմունիստների միասնության ապահովման, ԽՍՀՄ արդյունաբերական հզորության ձևավորման և ֆաշիստական Եվրոպային հակահարված տալու և մեծ հաղթանակի հասնելու գործում հսկայական է: Իսկ անհաջողությունները մեկ, թեկուզ և ականավոր մարդու վերագրելը անհամատեղելի է ոչ կուսակցական, ոչ էլ պատմության գիտական ըմբռնման հետ:


Խրուշչովի քաղաքականության սխալը գիտակցվում էր աշխատավոր ժողովրդի, կուսակցության և պետության ղեկավարության մոտ: Արդյունքում Խրուշչովը, ինչպես շշի խցանը, հեռացվել էր իր պաշտոններից։ Ստալինի զրպարտչական դատապարտումից հրաժարվելու քաղաքականության պահանջարկը միշտ էլ եղել էր և արդիական է եղել բոլոր ժամանակներում:


Լ. Բրեժնևի կուսակցության և երկրի ղեկավարության տարիներին "անձի պաշտամունքի" թեման դադարեց գերակշռել Ստալինի պատմական դերի գնահատականներում։ Մի շարք կարևոր քայլեր պատրաստվել են Կ. Չեռնենկոյի նախաձեռնությամբ՝ Մեծ հաղթանակի 40-ամյակի նախօրեին։ Սակայն պատմական արդարության ամբողջական վերականգնումը տեղի չունեցավ։ 1985-ի մարտին ԽՄԿԿ Կենտկոմի պլենումում Մ. Գորբաչովի գլխավոր քարտուղարի ընտրությունը ծառայեց որպես կուսակցության արհեստական ճգնաժամի ելակետ, այնուհետև ԽՍՀՄ հանցավոր ոչնչացում:


Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության աշխատանքում Ի. Ստալինի Խրուշչովի "ապամոնտաժումը" բազմիցս գնահատվել է որպես քաղաքականապես վնասակար և բարոյապես արատավոր: Ակնհայտ է լեգենդար ստալինյան ժողովրդական կոմիսար, Խորհրդային Միության մարշալ Դ. Ուստինովի խոսքերի ճշմարտացիությունը. "Ոչ մի թշնամի այնքան դժբախտություն չի բերել, որքան մեզ բերեց Խրուշչովը մեր կուսակցության և պետության անցյալի, ինչպես նաև Ստալինի նկատմամբ իր քաղաքականությամբ": Ժամանակն է հատուկ հայտարարել Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի նկատմամբ ողջ պատմական արդարության վերականգնման անհրաժեշտության մասին։


Հայ կոմունիստները վստահ են, որ վաղ թե ուշ մեծ Ստալինի նկատմամբ պատմական արդարությունը կհաղթանակի նաև Հայաստանում: Կգա ժամանակը և կվերականգնվի Ստալինի հուշարձանը Երևանում: Իսկ "Մայր Հայաստան" հուշարձանը, որը զբաղեցնում է ուրիշի պատվանդանը, կտեղափոխվի կողքի և կունենա արդեն իր հարազատ տեղը:

Comentarios


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • X
  • Instagram - Círculo Blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • Facebook - círculo blanco
  • YouTube - círculo blanco
  • kisspng-white-house-white-plains-brush-c

Fue fundado en 1999 como continuidad de los periódicos Estrella Roja, Shirak, Verelk, Hai Mamul, Hai Guiank, Ereván y Seván de la Unión Cultural Armenia. A lo largo de su historia de casi un siglo, la prensa institucional mantuvo la periodicidad, a pesar de las prohibiciones y clausuras sufridas por las dictaduras militares de turno. Hoy, en su formato digital mantiene los objetivos y principios de sus fundadores aportando su granito de arena a la construcción de una sociedad sin explotadores ni explotados, con paz, amistad y solidaridad entre los pueblos.

bottom of page