top of page

Քանի դեռ Հայաստանը Արեւմուտքի կիսագաղութն է լինելու, Արցախը երբեք մերը չի լինի

Եվրամիությունը, ինչպես ընդհանուր առմամբ Արևմուտքը, Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Ռոբերտ Քոչարյանը շատ տարօրինակ բաներ է արել և հայտարարել, որոնք մինչև հիմա զարմանք են առաջացնում, օրինակ՝ գնալ ընտրությունների հանցավոր իշխանության հետ և հույս ունենալ, որ Փաշինյանը կկազմակերպի արդար ընտրություններ, ինչի արդյունքում կհաղթի Քոչարյանի դաշինքը: Ռ. Քոչարյանի մեկ այլ նոր զարմանալի պնդումն է, որ "Արցախը միշտ մերն է լինելու", որը նա արել է իր ուղերձում Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ:


Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի վրա են հիմնվում Քոչարյանի հայտարարությունները, որոնք անտեսում են Փաշինյանի հակահայկական քաղաքականությունը։ Ժամանակն է արդեն բացել աչքերը և հասկանալ, որ Փաշինյանը Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Այո, Արցախում Ռուսաստանի շնորհիվ դեռ հայեր են ապրում, բայց Արցախն արդեն մերը չէ, ճիշտ այնպես, ինչպես Ջավախքը:


Իհարկե քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ոչինչ չի կարելի բացառել, սակայն հաշվի առնելով երկրում, տարածաշրջանում և աշխարհում տիրող ընդհանուր վիճակը՝ Արցախն առաջիկա տարիներին ամենայն հավանականությամբ, մերը չի լինի։

Բացատրությունների համար առանձնացնենք մի քանի կարևոր փաստարկներ:


-ինչպես հայտնի է, Հայաստանը հանդես գալով իբրեւ Ռուսաստանի դաշնակից, վարում է արևմտամետ քաղաքականություն, որի վերջնական նպատակը Հայաստանի անդամակցությունն է Եվրոպական միությանը։ Եվրամիությունը, ինչպես ընդհանուր առմամբ Արևմուտքը, Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում։ Այստեղից ստացվում է երկու ճանապարհ, կամ Հայաստանը կատարում է Արևմուտքի պահանջները, կամ Հայաստանը պայքարում է Արցախի համար և համապատասխանաբար դեմ է Արևմուտքին: Երրորդ ճանապարհը՝ լինել Արևմուտքի հետ և միաժամանակ հանդես գալ Արևմուտքի աշխարհաքաղաքական ծրագրերի դեմ հնարավոր չէ։ 2020թ. Արցախյան պատերազմն ամբողջությամբ դա հաստատեց:


-երկրորդ գործոնը, տնտեսության կապիտալիստական մոդելի շնորհիվ, Հայաստանը վերածվեց դեինդուստրիալ, հետամնաց, աղքատ և կախված արտաքին վարկերից երկրի՝ բնակչության մեծ արտագաղթով: Նման լիբերալ տնտեսությամբ հնարավոր չէ ունենալ տնտեսական զարգացած երկիր, ժողովրդագրական աճ, մարտունակ բանակ և այլն։


-երրորդ գործոնը, Ադրբեջանի տնտեսական, ժողովրդագրական, ռազմաքաղաքական ցուցանիշների աճ: Թուրքիայի և Ռուսաստանի հետ Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունների առկայությունը:


-եւ վերջին, ամենակարեւոր գործոնը - թիկունքում հինգերորդ շարասյան առկայությունը։ Կամ այլ կերպ ասած՝ դավաճան "փաշինյանների" առկայությունը: Ովքեր ամեն ինչ արեցին, որ Հայաստանը տանուլ տա պատերազմը և այլևս չկարողանա պատերազմել:


Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը։ Բայց ամեն դեպքում պետք է սթափ գնահատել իրավիճակը, չզբաղվել ինքնախաբեությամբ, և մարդկանց չմոլորեցնել կեղծ կարգախոսներով:


-----

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել «Նոր Սեւան»ի տեսակետներին:


Comments


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page