top of page

Քանի դեռ Հայաստանը Արևմուտքի կիսագաղութն է հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող լավ լինել

30 տարվա ընթացքում կապիտալիստական Ռուսաստանը չկարողացավ փոխշահավետ կառուցվածք առաջարկել Խորհրդային Միության նախկին հանրապետություններին։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Խորհրդային Միության փլուզումից և կապիտալիզմի վերականգնումից հետո նախկին խորհրդային հանրապետություններում սկսվեցին աղետալի փոփոխություններ՝ հրեշավոր հետևանքներով:


"Անկախություն, ժողովրդավարություն, ազատ շուկայական տնտեսություն" կարգախոսների ներքո Խորհրդային Միության նախկին հանրապետությունները արագորեն ընդգրկվեցին համաշխարհային կապիտալիստական համակարգում՝ ԱՄՆ հրամանատարության ներքո: Այսինքն՝ նախկին Խորհրդային Միության հանրապետությունների իշխող դասերը իրենց երկրները վերածել են Արևմուտքի կիսագաղութների, որոնք ձևականորեն անկախ են, իսկ փաստացի գտնվում են Արևմուտքի տնտեսական և քաղաքական ազդեցության տակ:


Իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ նախկին Խորհրդային Միության շատ հանրապետությունների իշխող դասերը նախընտրեցին խորացնել իրենց տնտեսական և քաղաքական կախվածությունը Արևմուտքից։ Իսկ ահա Ռուսաստանի իշխող դասը՝ նախագահ Պուտինի գլխավորությամբ, որոշել է ըմբոստանալ կապիտալիզմի համաշխարհային համակարգի գործող կանոնների դեմ, այսինքն՝ լինել կապիտալիստական երկիր, բայց չենթարկվել Արևմուտքին՝ ի դեմս ԱՄՆ-ի: Թե ինչի կհանգեցնի այս պատերազմը, ցույց կտա ժամանակը:


Բայց ինչպես էլ զարգանան իրադարձությունները, փաստը մնում է փաստ։


Մի կողմից կա Հայաստանը որպես Արևմուտքի կիսագաղութ, մյուս կողմից կա Ռուսաստանը, որը դա չի տեսնում և համառորեն անտեսում է այդ փաստը։ Մի կողմից Հայաստանի ղեկավարություն կոչվածը, իսկ իրականում Արևմուտքի խամաճիկները հակառուսական քաղաքականություն են վարում, մյուս կողմից կա Պուտինը, որը դա չի տեսնում և համառորեն անտեսում է այդ փաստը։ Մի կողմից կա Արևմուտքը, որը բացահայտ միջամտում է ներքին գործերին, պետական հեղաշրջումներ է կազմակերպում, հակառուսական ռեժիմներ է հաստատում նախկին խորհրդային հանրապետություններում, մյուս կողմից կա Պուտինը, որը դա չի տեսնում, ամեն կերպ նպաստում է դրան, չի հակազդում Արևմուտքին և մինչև վերջ համառորեն անտեսում է կատարվածը: Մի կողմից կա Արևմուտքը, որը ֆինանսավորում է հակառուսական, հակահայկական ռեժիմը Հայաստանում՝ սկսած պարլամենտական ընտրություններից մինչև ոստիկանական մեքենաներ, իսկ մյուս կողմից կա Պուտինը, որին դա չեն զեկուցում, կամ գիտի բայց նախընտրում է աչք փակել:


Նման պայմաններում խոսել հայ-ռուսական բարեկամության, դաշնակցային հարաբերությունների մասին, դա մեղմ ասած հիմարություն է: Դժբախտաբար 30 տարվա ընթացքում կապիտալիստական Ռուսաստանը չկարողացավ փոխշահավետ կառուցվածք առաջարկել Խորհրդային Միության նախկին հանրապետություններին։


Այսպես կոչված ԵԱՏՄ-ն կամ ՀԱՊԿ-ը կրում են զուտ թղթային, բյուրոկրատական, ցուցադրական բնույթ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Արևմուտքն անընդհատ այդ կազմակերպություններում իր տրոյական ձիերին է նետում է "փաշինյանների" տեսքով: Ինչ ինտեգրման մասին կարող է խոսք լինել, եթե այնտեղ նստած է Արևմուտքի գործակալը: Չէ որ Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա նոր Խորհրդային Միության վերստեղծում, նույնիսկ կապիտալիստական տեսքով: Սա պուտինյան արտաքին քաղաքականության լիակատար ձախողումն է: Ռուսական կապիտալիզմը չի կարողանում մրցակցել արևմտյան կապիտալիզմի հետ։ Ռուսական կապիտալիզմը մերժում է առաջացնում մերձբալթյան երկրների, Մոլդովայի, Ուկրաինայի, Անդրկովկասի և Հայաստանի իշխող շրջանակներում։ Ըստ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշման, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը Եվրոպական Միության հետ ինտեգրումն է:


Կան փաստեր, որոնք շատերին մոլորության մեջ են գցում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ։ Օրինակ, արդեն տասնյակ տարիներ Ռուսաստանն իր պետբյուջեից հսկայական գումարներ է ծախսում Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանը պաշտպանելու համար, Ռուսաստանը տասնյակ տարիներ արտոնյալ արժեքներով զինում է Հայաստանի բանակը ժամանակակից զենքով, Ռուսաստանը սպասարկում է Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը, Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում ցածր գներով, Ռուսաստանը Հայաստանից աշխատանքային միգրանտներին թույլ է տալիս աշխատել Ռուսաստանում, Ռուսաստանը թույլ է տալիս հայկական արտադրանքն իր շուկա ներմուծել, Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն ավելանում է, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները գումարային առումով զբաղեցնում են առաջին տեղը, ավելանում է զբոսաշրջային հոսքը Ռուսաստանից Հայաստան, Հայաստանում բացվել է Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը և այլն և այլն... Այս ամբողջ ինֆորմացիան Հայաստանի իշխանությունների կողմից օգտագործվում է իրենց արևմտամետ էությունը խաբելու, թաքցնելու համար, իսկ Ռուսաստանի իշխանությունների կողմից օգտագործվում է ինքնահանգստացման համար, Հայաստանը Ռուսաստանի հետ է և ոչ մի տեղ չի գնա:


Այս ամենը չպետք է պատրանք առաջացնի, որ ռուս-հայկական հարաբերությունները զարգանում են և գտնվում են նորմալ վիճակում, քանի որ այս բոլոր փաստերի առկայությունը որևէ կերպ չի ազդել այն բանի վրա, որ Հայաստանում հաստատվել է արևմտամետ ուժերի իշխանություն։ Տվյալ դեպքում կարելի է ասել, որ Հայաստանի իշխող դասերը պարզապես օգտագործում են Ռուսաստանը իրենց նպատակների համար: Իսկ նպատակներն առավել քան ակնհայտ են, Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո Փաշինյանի իշխանությունը սանձազերծեց բացահայտ հակառուսական քարոզչություն՝ ժողովրդին ներշնչելով, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների մեղավորը Ռուսաստանն է, և հետեւաբար պետք է փակել ռուսական ռազմաբազաները և անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page