top of page

Կապիտալիստների առասպելները քանդվում են

Ժամանակը ցույց տվեց, որ և իշխանությունը, և ընդդիմությունը 30 տարի ժողովրդին ներշնչել են տարբեր առասպելներ ու պատրանքներ, միայն թե թաքցնեն երկրի ծանր վիճակի իրական պատճառը:


Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


Մոտ 30 տարի Հայաստանի իշխանությունները պատմում էին, որ Արցախի չլուծված հարցի պատճառով ստիպված են մեծ բանակ պահել: Այս փաստը ցածր աշխատավարձերի, ցածր կենսաթոշակների, տնտեսական զարգացման բացակայության արդարացման պատճառներից մեկն էր:


Գրեթե 30 տարի շարունակ լիբերալ ընդդիմությունը, հատկապես Տեր-Պետրոսյանը և հայատյաց Փաշինյանը, առաջարկում էին Արցախը հանձնել Ադրբեջանին, ազատվել ավելորդ բեռից։ Եվ այդ ժամանակ պետք չի լինի մեծ բանակ պահել, իսկ այդ գումարները կուղղվեն աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացմանը:


Ժամանակը ցույց տվեց, որ և իշխանությունը, և ընդդիմությունը 30 տարի ժողովրդին ներշնչել են տարբեր առասպելներ ու պատրանքներ, միայն թե թաքցնեն երկրի ծանր վիճակի իրական պատճառը: Հիմա մոտենում է 2023 թվականը, արդեն 3 տարի է անցել Արեւմուտքի այն դավադրությունից հետո, երբ Փաշինյանը 2020 թվականին առանց կռվի և հայ ժողովրդից գաղտնի, Արցախը տվեց Ադրբեջանին: Արդեն 3 տարի է՝ Հայաստանը չունի Արցախ և չունի մեծ բանակ: Այնուամենայնիվ, որքան էլ տարօրինակ է, աշխատավարձներն ու կենսաթոշակները, ինչպես ցածր են եղել, այնպես էլ ցածր մնացին:


Ժամանակը ոչնչացնում է լիբերալների առասպելները: Հայաստանը տնտեսապես հետամնաց երկիր է ոչ թե այն պատճառով, որ ունի կամ չունի Արցախ և մեծ բանակ, այլ այն պատճառով, որ Հայաստանը կապիտալիստական երկիր է շուկայական տնտեսությամբ:

コメント


SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page