top of page

Գերագոյն հոգեւոր խորհուրդը հանդէս եկաւ յայտարարութեամբ

"Ատելութեան խօսքը, վիրաւորանքը եւ թշնամանքի հրահրումը երբեք բարիք չեն կարող լինել":


Գերագոյն հոգեւոր խորհուրդը, նախագահութեամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, անդրադառնալով 44-օրեայ աղէտալի պատերազմից յետոյ Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրաւէրներին, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումներին, արձանագրում է`


- Ադրբեջանական իշխանութիւնները շարունակում են իրենց դատապարտելի թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի հանդէպ: Եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ Ադրբեջանը պարբերաբար սադրանքներ է հրահրում Հայաստանի եւ Արցախի սահմաններին, թիրախաւորում նաեւ խաղաղ բնակչութեանը, շարունակում է պահել ռազմագերիներին, իր վերահսկողութեան տակ յայտնուած տարածքներում ոչնչացնում եւ իւրացնում հայկական հոգեւոր ու մշակութային ժառանգութիւնը,


- Աշխարհաքաղաքական իրադարձութիւնների համատեքստում ՀՀ իշխանութիւններին եւ համազգային կառոյցներին հարկ է զգօնութիւն դրսեւորել, որպէսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը սակարկման առարկայ չդառնայ,


- Խաղաղութիւնը չի կարող հաստատուել ազգային արժանապատուութեան նուաստացման հաշուին, հայրենի պետութեան տարածքային ամբողջականութեան հանդէպ չդադարող ոտնձգութիւնների, ռազմագերիների առկայութեան, Ադրբեջանի շարունակական սպառնալիքների եւ հայատեացութեան քարոզչութեան պայմաններում: Խաղաղութիւնը պէտք է հիմնուի արդարութեան, արժանապատուութեան եւ իրաւունքների յարգման սկզբունքների վրայ,


- Անկախ առկայ ճնշումներից եւ արտաքին սպառնալիքներից, առաւել եւս ներհասարակական բեւեռացուածութեան պայմաններում` ՀՀ եւ ԱՀ իշխանութիւնները հարկ է, որ չձեռնարկեն հայոց անկախ պետականութիւնը եւ Արցախի ապագան վտանգող քայլեր, չդրսեւորուի զիջողականութիւն ազգի հիմնարար իրաւունքների եւ պատմական արդարութեան հետապնդման յանձնառութեան մէջ:


Գերագոյն հոգեւոր խորհուրդը, խիստ մտահոգուած ստեղծուած բարդագոյն իրավիճակով, հայրենիքում տեղ գտնող ներքաղաքական զարգացումներով եւ ապաւինելով Բարձրեալ Տիրոջ ողորմութեանը եւ մեր ժողովրդի իմաստութեանը, յորդորում է`


- Առաջնային նկատել ազգային եւ պետական շահը, գործել խղճի մտօք եւ պատասխանատուութեամբ, խնդիրների արժանապատիւ լուծումները փնտրել բացառապէս մեր համընդհանուր կամարտայայտման ու համախոհութեան մէջ,


- Հայրենիքում, թէ սփիւռքում ամենայն ջանք ի գործ դնել զօրացնելու մեր ազգային միաբանութիւնը` վերացնելով պառակտող հատուածականութիւնը, լծուելու հայրենիքի հզօրացմանը, միջազգային հարթակներում եւ ամէնուր հետեւողականօրէն բարձրաձայնելու մեր ժողովրդի իրաւունքների ոտնահարման մասին, հետամուտ լինելու Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը եւ հատուցմանը, պայքարելու յանուն մեր ինքնութեան ու հոգեւոր-ազգային արժէքների պահպանութեան,


- Ներքաղաքական գործընթացներում, խաղաղ հաւաքներին, անկախ քաղաքական հայեացքներից կամ պաշտօնական գործառոյթներից, դրսեւորել հանդուրժողականութիւն, օրինապահութիւն, յարգանք միմեանց իրաւունքների նկատմամբ` բացառելով որեւէ տեսակի բռնութիւն, անհամաչափ ուժի կիրառում, սադրանք եւ օրինախախտութիւն: Ատելութեան խօսքը, վիրաւորանքը եւ թշնամանքի հրահրումը երբեք բարիք չեն կարող լինել:


Գերագոյն հոգեւոր խորհուրդը կոչ է անում հաւատաւոր մեր աշխարհասփիւռ ժողովրդին շարունակել աջակից ու սատար լինել Արցախի մեր քոյրերին եւ եղբայրներին եւ պատրաստակամ յանձնառութիւններով նպաստ ու ներդրում բերել Արցախի Հանրապետութեան զօրացմանը, խաղաղ ու ապահով կեանքին:


Աղօթում ենք մեր երկրի խաղաղութեան ու առաջընթացի համար եւ հայցում Բարձրեալն Աստուծոյ օրհնութիւնն ու զօրակցութիւնը մեր ժողովրդին:


Թող հայրենիքի համար աղօթքը մշտահունչ լինի մեր ազգի զաւակների շուրթերին:

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page