top of page

Հայաստանի Կոմկուսի նամակը ՀՀ վարչապետին

Հայաստանի Կոմունիստական կուսակցության նամակը Երկրորդ Հանրապետության՝ Խորհրդային Հայաստանի հռչակման օրը պետականորեն նշելու մասին:

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետին, նախագահին և ԱԺ նախագահին, նոյեմբերի 29-ը՝ Հայաստանի Խորհրդայնացման օրը պետական տոն հռչակելու կապակցությամբ։


"Հոկտեմբերյան հեղափոխության ալիքի վրա 1920 թվականի նոյեմբերի 29-ին ծնվեց Խորհրդային Հայաստանը և հայ ժողովուրդն ապրեց հառնում և վերածնունդ։ Խորհրդային Հայաստանի հաստատումով սկսվեց հայ ժողովրդի պատմության նոր ժամանակաշրջան։


Արևելյան Հայաստանի խորհրդայնացումը հայ ժողովրդին փրկեց ֆիզիկական ոչնչացումից և հնարավորություն ընձեռեց հետագա զարգացման ու բարգավաճման համար։


Դիմելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախագահին և ԱԺ նախագահին՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը կոչ է անում հանդես բերել բարոյաքաղաքական խոհեմություն և նոյեմբերի 29-ը նշել, որպես պետական տոն, որը խանդավառությամբ կնդունվի ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքի մեր հայրենակիցների կողմից։


Խորհրդային Հայաստանը գիտատեխնիկական, սոցիալական, մշակութային զարգացման իր դյուցազնական քայլերով դարձավ աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը։ Ցավոք, այդ ամենը կորցրեց հետխորհրդային ժամանակաշրջանում՝ առժամանակ տեղի տալով «Երրորդ ուժի բացառման սկզբունքի» ցնորամիտ հետևորդներին։


Մենք համոզված ենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի գոյությանն սպառնացող վտանգներն այսօր վերածնունդ են ապրում, և հանրապետության վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը դրսևորելով ողջախոհություն, հաշվի առնելով պատմության դասերը և արտահայտելով հայ ժողովրդի մեծամասնության կամքը՝ կվարեն ռուս մեծ ժողովրդի և նախկին Խորհրդային Միության ժողովուրդների հետ բարեկամական կապերը շարունակելու, զարգացնելու և հարազատ ժողովրդի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման շահերից բխող կշռադատված քաղաքականություն։


Երբեք չպետք է մոռանալ, որ այնուամենայնիվ, հայ ժողովրդի համար ամենագլխավորը ազգային անվտանգությունն է, որի ապահովումը ստանձնել է ռուս ժողովուրդը։


Խորհրդային Հայաստան ծաղկուն երկիրը ծնվել ու արարվել էր ռուս մեծ ժողովրդի հետ սերտ բարեկամության արգասաբեր երկունքներց և առժամանակ հեռանալով՝ կորցրեց այդ բարեկամության շնորհիվ ձեռք բերված նվաճումները։ Եվ իզուր չէ, որ Խորհրդային Հայաստանը համարում են հայ ժողովրդի հազարամյակների պատմության ոսկեդարը, որը, ցավոք, ընդհատվեց․․․


Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը գտնում է, որ երկրորդ հանրապետության՝ Խորհրդային Հայաստանի հռչակման օրը պետականորեն նշելը, եղեռնից փրկված ու աննախադեպ զարգացում ապրած մեր ժողովրդի և ներկայիս իշխանությունների պատվի ու բարոյականության գործն է"։

SUMATE A NUESTRO CANAL DE TELEGRAM

RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

  • Instagram - Círculo Blanco
  • Facebook - círculo blanco
  • Twitter - círculo blanco
  • Telegram_X_2019_Logo-01
  • YouTube - círculo blanco
bottom of page