top of page

Լ. Տեր-Պետրոսյանն ու Հայաստանի Սահմանադրությունը

Կարևորն այն է, որ մենք բոլորս պետք է արձանագրենք, որ Հայաստանի Սահմանադրությունը օտարալեզու իրավունքի բռնի յուրացման դասական օրինակ է։

Ռոբերտ Տեր-Հարությունյան, քաղաքագետ


2018 թվականին պետական հեղաշրջումից և իշխանության բռնազավթումից հետո Փաշինյանի խունտան պարադոքսալ իրավիճակ է ստեղծել, երբ երկիրն արդեն երկրորդ տարին է, ինչ անտեսում է Սահմանադրությունը և ապրում երկու մարդու՝ Աննա Հակոբյանի և նրա ամուսնու՝ Նիքոլ Փաշինյանի քմահաճույքներով ու հասկացություններով։ Երկիրը երկու տարի ապրում է սահմանադրական ճգնաժամի ռեժիմում։


Ինչո՞ւ է իրավիճակը այդպես ստեղծվել։ Ո՞րն է նման քաղաքականության պատճառները։ Ի՞նչ վտանգներ է ներկայացնում պետականության համար, սահմանադրական ճգնաժամը։


Կարևորն այն է, որ մենք բոլորս պետք է արձանագրենք, որ Հայաստանի Սահմանադրությունը օտարալեզու իրավունքի բռնի յուրացման դասական օրինակ է։ Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որն ամրագրում է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ հասարակական կառուցվածքի հիմքերը, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, համակարգը, կրթության եւ պետական ինստիտուտների գործունեության սկզբունքներն ու մեխանիզմը:


Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը լույս տեսավ 1995 թվականին՝ Լ. Տեր-Պետրոսյանի օրոք, ով ունենալով լիբերալ ու հակակոմունիստական հայացքներ, ցանկանում էր Հայաստանը միացնել կապիտալիզմի համաշխարհային համակարգին։ Համաշխարհային ֆինանսական համակարգն առաջ է քաշել իր մի շարք պայմանները, որոնցից գլխավորը կիսագաղութի կարգավիճակն է, ինչը հստակ ամրագրված է Հայաստանի սահմանադրության բուն բնույթով և մի շարք հոդվածներով։ Կարճ ասած՝ Արևմուտքն առաջարկ է արել Հայաստանի իշխանություններին, ուզում եք մտնել կապիտալիզմի համաշխարհային համակարգ, վարկեր ստանալ արևմտյան ֆինանսական համակարգերից ու բանկերից, պետք է դառնաք Արևմուտքի կիսագաղութը։ Այդ դեպքում ընդունեք մեր պայմանները, ընդունեք սահմանադրություն, որը համապատասխանում է Արևմտյան պահանջներին և սկզբունքներին։ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանն ընդունեց Արևմուտքի բոլոր պայմանները:


Այդ պայմաններում լույս աշխարհ եկավ Հայաստանի Սահմանադրությունը, այսպես դե ֆակտո և դե յուրե Հայաստանը, վերածվեց Արևմուտքի կիսագաղութի։ Հենց նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի (1991-1998) կառավարման շրջանում են պետական շինարարության մեջ կատարվել հանցավոր սխալներ, ինչպես օրինակ՝ վնասակար ԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ կամ երկրի զինանշանի վրա հերալդիկ սխալներ և այլն։ Ընդ որում, նախագահը հստակ գիտակցում էր, որ ընդունելով ուրիշի Սահմանադրությունը՝ նա ռումբ է դնում պետականության տակ, որը մի օր պայթելու է։ Եվ որքան էլ տարօրինակ է այն նախագահը, ով 1995-ին ընդունել է այդ Սահմանադրությունը, փոխանակ հանդես գա, Ն.Փաշինյանի կառավարության կողմից Սահմանադրության կամայականությունների և խախտումների դեմ դատապարտմամբ, հրապարակավ հանդես եկավ որպես իր նախկին աշակերտ Ն.Փաշինյանի հակաօրինական գործողությունների պաշտպան ։


Այս 23 տարիների ընթացքում, Սահմանադրության ընդունումից հետո, Ռ.Քոչարյանի (1998-2008) և Ս. Սարգսյանի (2008-2018) նախագահության շրջանում իշխանությունն ընդհանուր առմամբ իրեն դրականորեն էր դրսևորում՝ պահպանելով Սահմանադրության նորմերը։ Կատարվել են մի շարք հանրաքվեներ՝ քաղաքական կարգի հիմքերի փոփոխություններ կատարելու համար։ Բայց ընդհանուր առմամբ Սահմանադրությունը պահպանվել է, չի ենթարկվել արմատական բարեփոխումների։ Միաժամանակ տեղի է ունեցել բնակչության մեծ քանակի զանգվածների մարգինալացման, ամեն ինչի անկման և դեգրադացիայի գործընթաց՝ սկսած քաղաքական մշակույթից, վերջացրած տնտեսությամբ։ Նրանցից շատերը զոհ են դարձել շուկայական տնտեսության (կապիտալիզմի), հազարավոր գործազուրկների, աղքատների, անօթեւանների, անգրագետների եւ արտագաղթողների: Նրանցից շատերը, որոնք երբեք չեն կարդացել Սահմանադրությունը , հինգերորդ շարասյան ներկայացուցիչների կողմից մանիպուլյացիայի հեշտ զոհ դարձան։ Տարեց տարի բազմաթիվ օտարերկրյա գործակալների կողմից, քարոզվում էր դեֆորմացված իրավական մտածողության բացահայտ անտեսում, ոչ հարգանք պետական ինստիտուտների, օրենքների, անպատասխանատվություն, անպատժելիություն եւ այլն: Այս ամենի գագաթնակետը դարձավ 2018-ի պետական հեղաշրջման իրադարձությունները, երբ բազմաթիվ զանգվածներ սկսեցին խախտել օրենքները, այդպիսով դարձան հանցագործներ' առանց որեւէ պատժի եւ պատասխանատվության:


Իշխանության բռնազավթումից երկու տարի անց՝ Փաշինյանի խունտաի գլխավորությամբ, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի խորհրդարանը, Հայաստանի նախագահը հակասահմանադրական քաղաքականություն են վարում ։ Օրենսդրության կոպիտ խախտումների օրինակները զանգվածային են. սկսած դատարանների արգելափակումից, Փաշինյանի քմահաճույքներին չհամապատասխանող սահմանադրական հանրաքվեով, Սահմանադրական դատարանի դատավորներով՝ վերջացրած դատավորների հասցեին հրապարակային սպառնալիքներով, հաշվեհարդարներով, ինքնադատաստաններով և այլն, և այլն։ Երկիրը մտել է սահմանադրական ճգնաժամի մեջ, Սահմանադրությունը երկու տարի չի գործում, կյանքը երկրում կառուցվում է մեկ մարդու ցանկությունների և քմահաճույքների վրա, անավարտ բարձրագույն կրթությամբ։


Այս ամենը հնարավոր դարձավ, քանի որ ժողովրդի, հասարակության մեծ մասը՝ Ի դեմս դերասանների, պատգամավորների, օլիգարխների, սպաների, քահանաների, ուսանողների և դպրոցականների, ովքեր պաշտպանել են պետական հեղաշրջումը ճիշտ նույն հանցագործներն են, ինչպիսին Ն.Փաշինյանն է, տարօրինակ կլիներ, որ հանցագործները հանցագործներից պահանջեին օրենքի և Սահմանադրության պահպանումը։ Ինչ իրավունք ունեն Դաշնակցությունը, ԲՀԿ-ն, Լուսավոր Հայաստանը և այլն, Փաշինյանից պահանջել Սահմանադրության նորմերի պահպանում, եթե իրենք են խախտել այդ նույն Սահմանադրությունը՝ պետական հեղաշրջման մեջ աջակցելով Փաշինյանին։


Վերջում պետք է ասել, որ այնտեղ, որտեղ օրենք չկա, չկա պետություն։


Սահմանադրական ճգնաժամը Հայաստանի համար պետականության կորստի, քաոսի և քաղաքացիական պատերազմի ուղղակի սպառնալիք է ներկայացնում։ Ըստ երևույթին, Հայաստանին հազիվ թե թույլ տան դուրս գալ ճգնաժամից, քանի որ գլոբալիստների այն համաշխարհային ֆինանսական շրջանակները, որոնք Լ. Տեր-Պետրոսյանին նվիրեցին Հայաստանի Սահմանադրությունը 1995 թվականին և 2018 թվականին անցկացրեցին պետական հեղաշրջում, այլ ծրագրեր ունեն Հայաստանի համար:


コメント


RECIBÍ EL NEWSLETTER

Te escribimos correos una vez por semana para informarte sobre las noticias de la comunidad, Armenia

y el Cáucaso con contexto y análisis.

eNTRADAS MÁS RECIENTES

2023- LVA 10-02.png

NECESITAMOS TU APOYO
PARA HACER PERIODISMO DESDE EL PIE

Si llegaste hasta acá...

Es porque te interesa la información con análisis y contexto. NOR SEVAN tiene el compromiso desde hace más de 20 años de informar para la paz y cuenta con vos para renovarlo cada día.

Unite a NOR SEVAN

bottom of page